Հայոց եկեղեցին հանրապետության փուլում։ Սոցիալ-տնտեսական դրությունը

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Հայոց եկեղեցին հանրապետության փուլում/ էջ 54 պատմել/

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Ուրվագծի՛ր եկեղեցու գործունեությունը ՀՀ գոյության
շրջանում:


Քաղաքացիների մասնակցությունը ՀՀ կառավարման գործընթացներին նշանակում է, որ յուրաքանչյուր քաղաքացի ունի իրավունք և հնարավորություն մասնակցելու երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական որոշումների կայացմանը։ Սա կարող է լինել ընտրությունների, հանրաքվեների, հասարակական նախաձեռնությունների, քննարկումների և այլ ձևերի միջոցով։


բ. Բացատրի՛ր։ Որպես առանձին կառույց՝ եկեղեցու և պետության միջև
ի՞նչ խնդիրներ էին առաջացել


Ներկայացուցչական ժողովրդավարություն – Երբ քաղաքացիները ընտրում են իրենց ներկայացուցիչներին, և այդ ընտրված մարդիկ են կայացնում որոշումները պետության կամ համայնքի անունից։


գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ քաղաքական, կրոնական և կրթամշակութային խնդիրների էր անդրադառնում դաշնագրի նախագիծը


Նախագիծը պահանջում էր Էջմիածնի և եկեղեցական տարածքների քաղաքական ինքնավարություն և սեփական վարչական մարմիններ։ Կրոնական առումով այն ցանկանում էր, որ եկեղեցին ունենա անկախություն իր ներքին գործերում՝ առանց պետական վերահսկողության։ Կրթամշակութային հատվածում նշվում էր հոգևոր կրթության վերահսկումը, ճեմարանի գործունեության վերականգնումը և եկեղեցու դերակատարումը ազգային մշակութային կյանքում։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Գնահատի՛ր: Ի՞նչ դեր է կատարել եկեղեցին ՀՀ ներքին կյանքում:

Սոցիալ-տնտեսական դրությունը/էջ 55-56-ը պատմել/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր


Հ. Քաջազնունի-եղել է ՀՀ-ի վարչապետ
Ամերկոմ-Ամերկոմը ամերիկյան կոմիտե էր, որի օգնությամբ հայ որբերի մեծ մասը գտնվում էին խնամքի տակ։

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ սոցիալ-տնտեսական աղետալի վիճակը և կառավարության ձեռնարկած քայլերն այդ ուղղությամբ:


Ընթացիկ կյանքի մեջ մասնակցել համայնքի գործերին նշանակում է ակտիվ լինել այն ամենում, ինչ վերաբերում է համայնքին․ մասնակցել քննարկումների, կամավորություն անել, հանդես գալ նախաձեռնություններով, օգնել խնդիրների լուծմանը և զգալ, որ դու պատասխանատու ես այն միջավայրի համար, որտեղ ապրում ես։


բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ գործոններով էր պայմանավորված ՀՀ սոցիալ-տնտեսական ծանր կացությունը: Ի՞նչ նշանակություն ունեցավ ամերիկ­յան օգնությունը ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքում:


Հիմնական գործոնները ուրիշ երկների կողմից ճնշումներ և այն, որ Հայաստանը նոր էր անկախացել, այսինքն բոլորը անփորձ էին, չգիտեին ինչ անեին։ Ամերիկայի սննդի պաշարի տալը և Ամերկոմի կողմից որբերի խնամքը շատ կարևոր էին հայերի համար, քանի որ նրանք օգնեցին լուծել ամենամեծ խնդիրները՝ սովն ու որբերը։

Հանրապետության  հասարակական-քաղաքական կյանքը: Բոլշևիկների պետական հեղաշրջման փորձը: Թուրք-թաթարների ապակայունացնող դերի հաղթահարումը

Հանրապետության  հասարակական-քաղաքական կյանքը: Բոլշևիկների պետական հեղաշրջման փորձը: Թուրք-թաթարների ապակայունացնող դերի հաղթահարումը/ պատմել էջ 52-53/

Պատասխանել հարցերին

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

ՀՅԴ — ամենազբաղված կուսակցությունը, ղեկավարում էր Հայաստանը։
ՀԺԿ — ազատական կուսակցություն, փորձում էր նույնպես իշխանություն ստանալ։
Պողոս Նուբար — արևմտահայ գործիչ, ազդում էր Ռամկավարների վրա։
Բոլշևիկ — դեմ էին անկախ Հայաստանին, ուզում էին միացնել Ռուսաստանին։
Մենշևիկ — սոցիալ-դեմոկրատ կուսակցություն, թույլ ազդեցություն Հայաստանում։
Արմենկոմ — հայ բոլշևիկների ղեկավար մարմինը, ծրագիր էր իշխանություն վերցնել։
Խռովություն — ապստամբություն կամ անկարգություն երկրում։
Սեպուհ — զորավար, ճնշեց բոլշևիկների խռովությունը, պաշտպանեց երկիրը։

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Մատնանշի՛ր, թե ՀՀ-ում գործող կուսակցություններից որոնք էին պաշտպանում անկախ պետականության գաղափարը, իսկ եղածներից ո՞րն էր հատկապես բռնել կտրուկ հակապետական դիրք և ձգտում էր ամեն կերպ Հայաստանը կրկին կցել Ռուսաստանին: Ի՞նչ ընթացք ունեցան թաթարական և բոլշևիկ­յան խռովությունները:


Հայաստանում անկախ պետականությունը պաշտպանող կուսակցություններ էին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն, որոնք ուզում էին, որ երկիրը լինի ազատ ու անվտանգ։ Բոլշևիկները, ընդհակառակը, ցանկանում էին Հայաստանը դարձնել Ռուսաստանի մաս և դեմ էին անկախությանը։ 1920 թ. մայիսին բոլշևիկները փորձեցին հեղաշրջում անել, բայց Սեպուհի գլխավորած զորքերը ճնշեցին խռովությունը։ Թաթարական խռովությունները, որոնք տեղի ունեին Նախիջևան, Զանգեզուր, Կարս և Սուրմալու շրջաններում, նույնպես մարվեցին կառավարության վճռական քայլերի շնորհիվ, և նրանց ազգային ու կրոնական իրավունքները պահպանվեցին։


բ. Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված ՀՅԴ առաջատար դիրքը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:


ՀՅԴ-ն առաջատար դիրքում էր, որովհետև կուսակցությունը շատ կազմակերպված էր, մեծ աջակցություն ուներ ժողովրդի շրջանում և գիտեր, թե ինչպես կառավարել երկիրը և պաշտպանել Հայաստանի անկախությունը։


գ. Վերլուծի՛ր։ Ովքե՞ր էին կովկասյան թաթարները և ի՛նչ նպատակներ էին հետապնդում Հայաստանում։


Կովկասյան թաթարները, հիմնականում ադրբեջանցիներ, ապրում էին Հայաստանի որոշ շրջաններում և չէին ցանկանում տեսնել անկախ Հայաստանի ստեղծումը։ Նրանք Ադրբեջանի աջակցությամբ խռովություններ էին կազմակերպում, փակվում էին կարևոր ճանապարհները և փորձում էին ներսից թուլացնել պետությունը։

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ դեր ունեին Թուրքիան և Ադրբեջանը թաթարական խռովությունների կազմակերպման գործում:


Թաթարական խռովությունների կազմակերպման գործում մեծ դեր ունեցան Թուրքիան և Ադրբեջանը։ Ադրբեջանը ֆինանսական աջակցություն էր տալիս թաթարներին, իսկ Թուրքիան և տեղում թողնված սպաները նրանց ուղղորդում էին՝ Հայաստանում անկարգություններ անել, փակել ճանապարհները և թուլացնել հայկական պետությունը։


2. Ընդհանրացո՛ւ։ Թվարկի՛ր և պարզաբանի՛ր ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները:


ՀՀ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական մարտահրավերներն ու սպառնալիքները էին՝ Բոլշևիկների ճնշումը, որոնք փորձում էին Հայաստանին միացնել Խորհրդային Ռուսաստանին, Թաթարական խռովությունները, որոնք խանգարում էին երկրի անվտանգությանը, Տարբեր քաղաքական ուժերի անհավասար զարգացումը, երբ ՀՅԴ-ն ուժեղ էր, իսկ մյուսները՝ թույլ կամ ազդեցության տակ։


3. Գնահատի՛ր: Ի՞նչ նշանակություն ունեցավ 1920 թ. մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական հեղաշրջման փորձը ՀՀ հասարակական-քաղաքական կյանքում:


1920 թ. մայիսին բոլշևիկների կազմակերպած պետական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը վտանգի տակ է։ Չնայած խռովությունը ճնշվեց Սեպուհի գլխավորած զորքերի կողմից, այն բացասական ազդեցություն թողեց հասարակության վրա և ստիպեց կառավարությանը ավելի ուժեղ պաշտպանել պետությունը, բարելավել անվտանգության միջոցները և միավորվել արտաքին ու ներքին վտանգների դեմ։

Հայաստանի Հանրապետության պետական համակարգը

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Հայաստանի Հանրապետության պետական համակարգը և խորհրդանիշները/պատմել էջ 48-51/

ԱՆՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացատրի՛ր և բնութագրի՛ր

Ա. Բեյ-Մամիկոնյան — հայազգի զորավար
Անդրկովկասյան Սեյմ — օրենսդիր մարմին
Թ. Նազարբեկ­յան — Հայկական կորպուսի հրամնատար
Հ. Քաջազնունի — Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ
Ն. Աղբալան — քաղաքական գործիչ
Ա. Խատիսյան — հայ քաղաքական գործիչ
Ա. Ահարոնյան — Հայոց ազգային խորհուրդի ղեկավար
Ա. Մանուկ­յան — Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր
Ս. Շահումյան — հայազգի բոլշևիկ
Դ. Բեկ-Փիրումյան — հայազգի զորավար
Դրո — հայազգի զորավար
Մ. Սիլիկ­յան — Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի գեներալ-լեյտենանտ

ՀԻՄՆԱԿԱՆ
ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Ներկայացրո՛ւ։ Նկարագրի՛ր ՀՀ կառավարման համակարգը, բանակն ու խորհրդանիշները: Հաջորդականությամբ թվարկի՛ր ՀՀ վարչապետերի անունները:
ՀՀ հռչակումից հետո իշխանությունը տարանջատվում է երեք ճյուղերի՝ գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն։ Բանակը։1919 թ. կառավարությունը նորից ընդլայնում և ուժեղացնում է բանակը, որի գլխավոր հրամանատար է նշանակվում գեներալ-գնդապետ Թ. Նազարբեկ­յանը: Իրականացվում է 20-25 տարեկան զինապարտների զորակոչ և մասնակի զորացրում: Արդեն 1920 թ. հունվարին բանակում ծառայողների թիվը 25000 էր, իսկ աշնանը՝ 40000: Զինված ուժերում ծառայում էին 2000-ից ավելի սպա, այդ թվում՝ 33 գեներալ, 60 գնդապետ: Բանակն ուներ օդանավեր, երկու զրահագնացք, ռազմանավ, տարբեր ծառայություններ: Պետական խորհրդանիշները: ՀՀ կարևոր հատկանիշներից էին պետական խորհրդանիշները: 1918 թ. օգոստոսին խորհրդարանը սահմանում է ՀՀ պետական դրոշը: Եռագույնի կարմիր գույնը խորհրդանշում էր ազատության համար պայքարում հայերի թափած արյունը, կապույտը՝ Հայաստանի ջինջ երկինքը, իսկ ծիրանագույնը՝ աշխատանքը: Պետական օրհներգը «Մեր հայրենիք» հայրենասիրական երգն էր, որի բառերը վերցված էին Միքայել Նալբանդյանից, իսկ երաժշտության հեղինակը Բարսեղ Կանաչանն էր: Զինանշանի հեղինակները Ալեքսանդեր Թամանյանն ու Հակոբ Կոջոյանն էին: Այն կառավարության կողմից հաստատվում է 1920 թ. հուլիսին:


բ. Բացատրի՛ր։ Քանի՞ խորհրդարան է գումարվել ՀՀ-ում, ի՞նչպես են դրանք ձևավորվել:
ՀՀ գոյության ընթացքում հրավիրվել է գումարման երկու խորհրդարան: Պատմական պայմանների բերումով առաջին խորհրդարանը ձևավորվել է Հայոց ազգային խորհրդի հիմքի վրա, որին համամասնորեն գումարվել են կուսակցությունների (ՀՅԴ, ՀԺԿ, Սոց.-հեղ., Սոց.-դեմ.) և հանրապետության ազգային փոքրամասնությունների (թուրք-թաթար, եզդի, ռուս) ներկայացուցիչներ: Երկրորդ խորհրդարանը ձևավորվել է ընտրությունների միջոցով՝ կուսակցական (համամասնական) սկզբունքով, ընդհանուր, հավասար, ուղղակի, գաղտնի քվեարկության իրավունքների հիման վրա:
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ գործառույթներ են իրականացրել ՀՀ կառավարությունը, խորհրդարանը և դատարանները
Գործադիր իշխանությունը (կառավարություն) պատկանում էր Նախարարների (մինիստրների) խորհրդին: Կառավարության ղեկավարը՝ վարչապետը, երկրի ամենաբարձր պաշտոնյան էր: ՀՀ առաջին վարչապետը Հ. Քաջազնունին էր: Հանրապետության տարածքային կառավարումը իրականացնում էր գավառների, իսկ 1920 թ. մայիսից նաև նահանգների (Երևանի, Վանանդի, Շիրակի և Սյունիքի) միջոցով: Նույն շրջանում ՀՀ տարածքը կազմում էր 67 հազար քառ. կմ, բնակչության թիվը՝ 2 մլն: Օրենսդիր իշխանությունը իրականացնում էր խորհրդարանը՝ Հայաստանի խորհուրդը: Նա էր ընտրում վարչապետին, հաստատում կառավարության կազմը, գործունեության ծրագիրը և բյուջեն: Դատական իշխանությունը: Ստեղծվում են հետևյալ դատական մարմիները՝ 1. Միանձնյա հաշտարար դատավոր, 2. Շրջանային դատարաններ (Երևանի, Կարսի, Ալեքսանդրապոլի),3,Դատական պալատ, 4. Հայաստանի սենատ: Հայաստանի դատական համակարգը տվյալ ժամանակաշրջանի այլ երկրների դատական համակարգերի համեմատությամբ բավական առաջադիմական էր:

ՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ
1. Ընդհանրացրո՛ւ։ Համեմատի՛ր Հայաստանի առաջին և ներկայիս հանրապետությունների կառավարման համակարգերը:
Հայաստանի Առաջին Հանրապետությունը (1918–1920 թթ.) և ներկայիս Հայաստանի Հանրապետությունը (հռչակվել է 1991 թ.) երկուսն անկախ, ժողովրդավարական պետություններ, որտեղ իշխանությունը տարանջատվում է երեք ճյուղերի՝ գործադիր իշխանություն, օրենսդիր իշխանություն, դատական իշխանություն։Երկուսն էլ խորհրդարանական հանրապետություններ են,կառավարությունը գլխավորում է վարչապետը, օրենսդիր իշխանությունը՝ Ազգային ժողովն է, կառավարության ղեկավարը՝ վարչապետը, երկրի ամենաբարձր պաշտոնյան էր,պետական խորհրդանիշները նույնն են և այլն։
2. Գնահատի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ ՀՀ պետական կառավարման համակարգն ու բանակը հայոց պետականության շարունակականությունը ապահովելու գործում:
ՀՀ պետական կառավարման համակարգն ու բանակը հայոց պետականության շարունակականությունը ապահովելու գործում մեծ դեր ունեցան։ Հայ ժողովուրդը անօրինակ մեծ ընդմիջումից հետո ոչ միայն կարողանում են վերստեղծել իրենց պետությունը, այլև կարճ ժամանակամիջոցում «անձև քաոսը» վերածել գործուն պետական համակարգի
3. Մեկնաբանի՛ր։ Ինչո՞վ է առանձնանում Արամ Մանուկյանի գործունեությունը և ինչու՞ են նրան համարում Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր։
Արամ Մանուկյանը իրատես ու շրջահա­յաց, կազմակերպչական բացառիկ ձիրքով օժտված, անկոտրում կամք ունեցող, անշահախն­դիր վարքով, համեստ կենցաղով և իր ժողովրդի ճակատագրի նկատմամբ մեծագույն պատասխանատվություն ունեցող քաղաքական գործչ էր։Ղեկավարելով միանգամից մի քանի նախարարություններ՝ Արամ Մանուկյանը միշտ ժամանակ էր գտնում մարդկանց լսելու, խնդիրները լուծելու, օգնելու և կարեկցելու համար։ Նա մեծ հումանիստ էր, երբեք չի երկնչել շփվել ամենատարբեր մարդկանց հետ։ Նա տարբերություն չի դրել ոչ դասային, ոչ սոցիալական և ամենադժվար պահին ինքն է կարոտ եղել հացի, կենցաղային ամենատարրական պայմաներին, բայց նա միշտ հոգ է տարել ուրիշներ մասին ։ Շատ մեծ խորհուրդ կա նաև նրա մեջ, որ նա որպես ներքին գործերի նախարար հատուկ հանձնարարականով ամրագրում է, որ բոլոր պետական կազմակերպություններում պետք է տեղադրվի և ծածանվի մեր եռագույնը։

Դաս 10(17․11-21․11)

Աշխատանք տանը

Քրոմոսոմներ, գեներ, կարիոտիպ։Էջ 30-31

ԹԵՍՏ 1

1. Գենը ինչի՞ միավոր է․
ա) Քրոմոսոմի սպիտակուցային հատված
բ) Ժառանգական տեղեկատվության միավոր
գ) Միտոզի փուլ
դ) Ռիբոսոմի կառուցվածքային միավոր


ԹԵՍՏ 2

2. Մարդու սոմատիկ բջիջներում որք՞ան քրոմոսոմ կա:
ա) 23
բ) 24
գ) 46
դ) 48


ԹԵՍՏ 3

3. Ինչպե՞ս է կոչվում մարդու քրոմոսոմների ամբողջական հավաքը, դասավորված ըստ չափի և կառուցվածքի:
ա) Գենոմ
բ) Կարիոտիպ
գ) Գենոտիպ
դ) Ֆենոտիպ


ԹԵՍՏ 4

4. Ո՞ր տեսակի քրոմոսոմներն են որոշում անձի սեռը:
ա) Սոմատիկ քրոմոսոմներ
բ) Ավտոսոմներ
գ) Սեռական քրոմոսոմներ
դ) Միտոխոնդրիալ քրոմոսոմներ


ԹԵՍՏ 5

5. Գենի տարբեր ձևերը, որոնք պայմանավորում են հատկանիշների տարբեր դրսևորումներ, կոչվում են․
ա) Կարիոտիպեր
բ) Ալելներ
գ) Հոմոլոգներ
դ) Մուտագեններ

Նոյեմբերի 10_14

Ամփոփիչ հարցերով քննարկում


Հայաստանի մակերևույթը

Հ1. Ինչպիսի՞ է Հայաստանի մակերևույթը։

Հայաստանը լեռնային երկիր է։

Հ2. Ո՞րն է Հայաստանի ամենաբարձր կետը։

Ամենաբարձր կետը Արագածն է, 4090 մ։

Հ3. Ո՞րն է ամենացածր կետը։

Ամենացածրը Արարատյան դաշտավայրում Արաքսի հովիտը, մոտ 380 մ։

Հ4. Ինչպիսի՞ մակերևութային ձևեր են բնորոշ Հայաստանին։

Բնորոշ են լեռներ, լեռնաշղթաներ, բարձրավանդակներ, կիրճեր, վտանգներ, դաշտավայրեր։

Հ5. Նշիր մի քանի հայտնի լեռնաշղթաներ։

Գեղամա, Վարդենիս, Արագած, Բարգուշատ, Զանգեզուր։


 Հայաստանի կլիման

Հ1. Ինչպիսի՞ կլիմա ունի Հայաստանը։

Հայաստանը ունի մայրցամաքային, չոր, համեմատաբար կտրուկ փոփոխվող կլիմա։

Հ2. Որո՞նք են կլիմայի ձևավորման հիմնական գործոնները։

Լեռնային ռելիեֆը, մակազգային շրջանառությունը, հայեցակարգային դիրքը, բարձրությունը։

Հ3. Ինչո՞ւ են Հայաստանի տարբեր հատվածներում կլիմայական պայմանները տարբեր։

Տարբեր են, որովհետև բարձրությունները տարբեր են, լեռները փակում են օդային հոսությունները։

Հ4. Որտե՞ղ է ամենացուրտ և ամենատաք վայրը։

Ամենացուրտը Շիրակը և Աշոցքը, իսկ ամենատաքը Արարատյան դաշտը։


 Կլիմայական վերընթաց գոտիականությունը

Հ1. Ի՞նչ է կլիմայական վերընթաց գոտիականությունը։

Ջերմաստիճանի և կլիմայի փոփոխությունն ըստ բարձրության։

Հ2. Ինչպիսի՞ գոտիներ են ձևավորվում Հայաստանի լեռնային տարածքներում։

Չոր ստեպ, անտառային, ալպյան ու սուբալպյան գոտիներ։

Հ3. Ինչպե՞ս է փոխվում ջերմաստիճանը բարձրության հետ։

Բարձրություն բարձրանալով ջերմաստիճանը 10 աստիճանով նվազում է մոտ յուրաքանչյուր 1000 մ-ի համար։


 Հայաստանի ջրագրությունը

Հ1. Ի՞նչ է ջրագրությունը։

Ջրագրությունը երկրի գետերի, լճերի, աղբյուրների, ստորերկրյա ջրերի ուսումնասիրությունն է։

Հ2. Որտեղի՞ց են առաջանում Հայաստանի գետերը։

Գետերը առաջանում են լեռներում աղբյուրներից, ձնհալից, տեղումներից։


 Գետերը

Հ1. Ո՞րն է Հայաստանի ամենաերկար գետը։

Ամենաերկար գետը Արաքսն է։

Հ2. Ո՞րն է ամենաջրառատ գետը։

Ամենաջրառատը Արաքսն է կամ լեռնային հատվածներում Դեբեդը։

Հ3. Ի՞նչ նշանակություն ունեն գետերը։

Գետերի նշանակություններն էն ջրամատակարարումը, ոռոգումը, էներգիան, տրանսպորտը, հանգստեան գոտիները։

Հ4. Նշիր մի քանի հայտնի գետ։

Արփա, Հրազդան, Ախուրյան, Դեբեդ, Ոտթմ, Քասաղ։


🩵 Լճերը

Հ1. Ո՞րն է Հայաստանի ամենամեծ լիճը։

Ամենամեծ լիճը Սևանա լիճն է։

Հ2. Ի՞նչ նշանակություն ունի Սևանա լիճը։

Սևանը կարևոր է քաղցրահամ ջրի պահուստի, ձկնաբուծությունմ կլիմայի կարգավորման համար։

Հ3. Նշիր այլ լճեր Հայաստանի տարածքում։

Արփի, Սև լիճ, Քարափ, Կարի լիճ։

Հ4. Ինչպե՞ս են առաջացել Հայաստանի լճերը։

Տեկտոնական շարժումներով, լեռնային և հրաբխային ավազաններով, մորենային կամ գետային արգելակումներով։

Դաս 15. Ջրագրությունը։ Լճերը։ Սևանա լիճ

Դասի հղումը

Դիտե’լ ՀՀ լճերը տեսանյութ

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ ծագում ունեն ՀՀ տարածքի լճերը։Ինչո՞վ է դա պայմանավորված:

Հայաստանի լճերը հիմնականում ստորգետնյա ջրերով, գետերով, ինչպես նաև հրաբխային ու սառցադաշտային գործընթացներով են առաջացել։

2.Նշել Սևանա լճի ֆիզիկաաշխարհագրական բնութագիրը։

Գտնվում է Գեղարքունիքում, ծովամակրությունից 1900 մ բարձր, մակերեսը մոտ 1240 կմ քառակուսի, քաղցր ջրի մեծ լիճ է, սնվում է գետերով, կլիման մերձալպային է, ձմեռը ցուրտ, ամառը զով։

3.Նշել Սևանա լճի տնտեսաաշխարհագրական դիրքը։ Ի՞նչ խնդիրներ է այն լուծում։

Սևանը գտնվում է Հայաստանի կենտրոնին մոտ, որը հարմար է ձկնորսության, ջրաէներգետիկայի, ջուր մատակարարման, գյուղատնտեսության, հիդրոտեխնիկական և տուրիստական գործունեությունների համար։ Լուծում է էլեկտրաէներգիայի ստացման, ձկան պաշարների, ոռոգման խնդիրները։

4.Նշել լճեր, որոնք ունեն հրաբխային և սառցադաշտային ծագում։

Հրաբխային ծագումով — Աժդահակ, Ակնա, Քարի լիճ, Լիճ Արտաշես

Սառցադաշտային ծագում — Քարի լիճ, Ակնալիճ, Լիճ Կզի

Դաս 14 Ջրագրությունը։ Գետերը

Դասի հղումը

Հայաստանի Հանրապետության ջրագրությունը

Մասշտաբ’ 1:2 000 000

Պատասխանել հարցերին

1.Գնահատել ՀՀ ջրային հաշվեկշիռը։

Հայաստանը ջրային պաշարներով սահմանափակ երկիր է․ տեղումները քիչ են, գետերի մեծ մասը փոքր ջրածավալ ունեն։

2.Որո՞նք են ՀՀ գետերի հիմնական հաշվեկշիռը։

Արևադարձ–ձնհալային սնումը, տեղումներ, ստորգետնյա աղբյուրներ։

3 Ի՞նչ տարբերություն կան Կուր և Արաքսի համակարգերին պատկանող գետերի սնման պայմանների ու դրանց հոսքի ռեժիմների միջև։

Արաքսի համակարգի գետերը սնվում են հիմնականում ձնով և անձրևով, գարնանը լիահոսք իսկ ամռանը նվազում, ավելի լեռնային, արագահոս։

Կուրի համակարգի գետերը ավելի շատ անձրևային և ստորգետնյա սնմամբ, լիահոսքը տարածված է գարուն–աշուն ժամանակ և հոսքը համեմատաբար կայուն է և ավելի մեղմ։

Հոկտեմբերի 06_10

Դաս ՀՀ կլիմայի ընդհանուր բնութագիրը

Դաս 12 հղումը

ՀՀ կլիմայի վերընթաց գոտիականությունը

Դաս 13 հղումը

Պատասխանել հարցերին

1.Նշե’լ ՀՀ կլիմայագոյացնող գործոնները։

Արեգակի ճառագայթում, բարձր ու բարդ ռելիեֆ, լայնածով ու փոքրջրայ միջերկրածովյան տեղաբաշխում, Ատլանտյան, Արաբական, Արքտիկական օդային զանգեր, ծովից հեռավորություն։

2.Նշել մեր տարածքում ջերմության և խոնավության տեղաբաշխման հիմնական օրինաչափությունները։

Ջերմություն նվազում է բարձրության աճով, խոնավությունը ամփոփվում է լեռների քամեհար բարձունքներին, իսկ գոգավորություններում քիչ է, ավելի տաք է ցածրադիր ու փակ հովիտներում, ավելի սառը լեռնաշղթաներում։

3.Ինչու՞ են ՀՀ ներքին գոգավորություններում ավելի քիչ տեղումներ ստանում, քան եզրանյին լեռնաշղթաները։

Լեռները կտրում են խոնավ օդային զանգերը, և խոնավությունը թափվում է քամեհար լանջերին, իսկ գոգավորությունները ընկնում են ստվերում ստանում են քիչ տեղումներ։

4.Քանի՞ վերընթաց գոտի գիտենք ՀՀ_ում։

ՀՀ–ում ընդունված է 5 վերընթաց կլիմայական գոտի։

Սեպտեմբերի 29_03

Դաս 9 Երկրաբանական կառուցվածքը Օգտակար հանածոները

Դասի հղումը

ՀՀ Երկրաբանական քարտեզ

ՀՀ օգտակար հանածոնեը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ գործոնների ազդեցությամբ է ձևավորվել մեր հանրապետության ներկայիս մակերևույթը։

Տեկտոնական շարժումներ, հրաբխային գործունեություն, արտաքին քայքայում, հողազանգվածների տեղաշարժ, գետերի աշխատանքի ազդեցություն։

2. Ինչո՞վ է բացատրվում մեր տարածքի օգտակար հանածոների բազմազանությունը։

Տարածքը գտնվում է ակտիվ տեկտոնական գոտում, հրաբխային և սեյսմիկ պրոցեսների բազմազանություն, տարբեր երկրաբանական ժամանակաշրջանների շերտերի առկայություն։

3.Նշել մետաղային և ոչ մետաղային օգտակար հանքատեսակների օրինակներ։

Մետաղային — պղինձ, մոլիբդեն, երկաթ, ոսկի, արծաթ
Ոչ մետաղային — ճենապակի մետաղահող, քարաղ, բազալտ, տուֆ, ածուխ, ապատիտ

4.Նշել օգտակար հանածոների նշանավոր հանքավայրեր։

Քաջարան, Ագարակ, Սոթք, Արծվանիկ, Արզնի, Ջերմուկ, Արմավիր, Աշտարակ։

Սեպտեմբերի 22_26

ՀՀ աշխարհագրական դիրքը

Դասի հղումը’ https://online.fliphtml5.com/fumf/cmlv/#p=28

Պատասխանել հարցերին

1.ՀՀ_ը տարածքի մեծությամբ և բնակչության թվով ինչպիսի՞ դիրք է գրավում աշխարհի պետությունների շարքում ։

ՀՀ-ն տարածքով փոքր պետությունների շարքում, մոտավոր 140–150-րդ տեղերում, բնակչությամբ նույնպես փոքր երկրների շարքում, մոտավոր 130–140-րդ տեղերում։

2.Թվարկե’լ և գնահատե’լ ՀՀ ՏԱԴ_ի և ՔԱԴ’ մեզ համր նպաստավոր կամ ոչ նպաստավոր հատկանիշները:

Նպաստավոր հատկանիշներն, փոքր տարածք, մարզերի միջև կապերը մոտ են, Երևանը որպես կենտրոն զարգացած է, շակութային և բնական պայմանների բազմազանություն։

Ոչ նպաստավոր հատկանիշներն, տարածքի փոքրություն սահմանափակ ռեսուրսներ, բնակչության անհավասար բաշխում Երևանում խտություն, մարզերում նվազում, անբավարար տրանսպորտային կապեր որոշ մարզերում, լեռնային ռելիեֆ դժվարացնում է կապերն ու տնտեսությունը։

3 Ի՞նչ հանգամանքների դեպքում ՀՀ ՏԱԴ-ի ոչ նպաստավոր հատկանիշները կարող են դառնալ նպաստավոր։

Եթե սահմանները բացվեն և հարևանների հետ լինեն նորմալ տնտեսական հարաբերություններում, տրանսպորտային ուղիները վերականգնվեն, տարածաշրջանային համագործակցությունը զարգանա, և Հայաստանը օգտագործի իր միջին դիրքը առևտրի, լոգիստիկայի, էներգետիկ նախագծերի համար։

Դաս 8 Վարչատարածքային կառուցվածքը և տարածքային կառուցվածքը

Դասի հղումը’ https://online.fliphtml5.com/fumf/cmlv/#p=31

Պատասխանել հարցերին

1.Ինչու՞ է պետական տարածքը բաժանում վարչատարածքային միավորների։

Որպեսզի կառավարումը լինի ավելի հեշտ, արդյունավետ և հասանելի բնակչությանը։

2. ՀՀ-ն վարչատարածքային բաժանումն ինչպիսի՞ փոփոխությունն եր է կրել։

ՀՀ–ն նախկինում ուներ շրջաններ, իսկ 1995-ից անցավ 10 մարզի և Երևան համակարգին։

3.Տարածքի ի՞նչ հատկանիշներ են հաշվի առնում պետության վարչատարածքային բաժանում կատարելիս։

Բնակչության թիվը, տեղանքի ռելիեֆը, տնտեսական կապերը, տրանսպորտային հասանելիությունը, պատմամշակութային առանձնահատկությունները։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы