Փաթեթ 3

1․ Հաշվի՛ր, թե քանի եռանկյուն կա այս պատկերում։ 9

2․ Փակագծերն այնպես տեղադրի՛ր, որ ճիշտ հավասարություն ստացվի։ 

(7×9+12):3-2=23

3․ Լրացրո՛ւ աղյուսակը

1լ նավթ850գ
5լ նավթ850×5
190լ նավթ850×190
13լ նավթ850×13

4․ Լրացրո՛ւ աղյուսակը

1լ սնդիկ13600գ
5լ սնդիկ13600×5
190լ սնդիկ13600×190
13լ սնդիկ13600×13

5․ Ուղղի վրա հավասար հեռավորությամբ 30 կետ է նշված։ Հարևան կետերի հեռավորությունը 5սմ է։ Որքա՞ն է ծայրակետերի հեռավորությունը։ 

29×5

6․ Ըստ գծագրի հաշվի՛ր երկու տակառների տարողությունները։ 

7․ Քանի՞ րոպեում 1-ից 51 թվերը հերթականությամբ կգտնես։ 

Թեստ 4

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները 

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-,որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային  ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը:  Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդը հառաչեց, ձգվեց, հենվեց արմունկին և Թոմին նայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան. 

— Թո՜մ, լսի՜ր, Թո´մ: 

Պատասխան չկար: 

— Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ: 

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին: 

— Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ: 

— Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ: 

— Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր: 

— Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես: 

— Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:  Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

 

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: 

      ___ դժբախտ ______________ 

       ___ շաբաթվա _______________ 

      ___ փորձել _______________ 

       ___ համբերությունն _______________


2. Գրի´ր տրված բառերի հականիշները.


    ա/ դժբախտ              __բախտավոր____________
    բ/ ատելի                   __սիրելի_____________
   գ/ հիվանդ                 __առողջ______________
   դ/անհետանալ         __հայտնվել______________ 

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող հետզհետե  բառը:  

     ա/ աստիճանաբար
     բ/   կարգին
     գ/ ավելի ուշ
     դ/շատ ուշ 

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտ-պարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր 

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված. 

ա/ վերմակ-ածական
բ/  նշան-գոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական  

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:


  Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:


ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/ Սիդը 
դ/ իր 

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական  նախադասություն:
_ Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: _______________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________ 

8.Հոմանիշ զույգերից  ո՞րն է սխալ.


ա/ մտածել-մտորել
բ/փնտրել — որոնել
գ/ լսել — ականջ դնել
դ/բնական – արհեստական 

9.Վերնագրի´ր տեքստը: 

 ___Ջելսոմինոի շատ վատ օրը ____________________ 


 10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են  թողած կետադրական նշաններ:    

  Լրացրո՛ւ  դրանք: 

11.Գրի´ր  մեկ բառով.

ա/ մոր քույրը                  ___մորաքույր__________ 

բ/ միտք անել                  ___մտածել__________
գ/ ման գալ                      ___զբոսնել___________ 

դ/ որոշում կայացնել  ___Որոշել___________ 

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում: 

___Որովետեվ նա այդ օրը գնում էր դպրոց։_________________________________________________________________________ 

______________________________________________________________________________ 

   
13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը: 

___ որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում: ___________________________________________________________________________ 

______________________________________________________________________________

 

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:  

__Որպեսզի չգնալ դպրոց____________________________________________________________________________ 

______________________________________________________________________________ 

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև 

̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահում էր որպես պահեստային ցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր 

Տիգրան Պետրոսյանի մասին

Տիգրան Պետրոսյանը ծնվել է Թբիլիսիի սպայի տան բակապան Վարդան Պետրոսյանի հայկական ընտանիքում[6]։ Վաղ հասակում կորցրել է ծնողներին, դաստիարակվել ավագ քրոջ՝ Վարդուշի կողմից։ Գումար է վաստակել բակապանություն անելով։ Տիգրան Պետրոսյանը շախմատով սկսել է զբաղվել 1940-ական թվականներից, թբիլիսյան Պիոներների պալատում, որտեղ իր վարպետությունը կատարելագործել է Արչիլ Էբրալիձեի գլխավորությամբ։

Պետրոսյանի շախմատային հայացքների ձևավորման վրա մեծ ազդեցություն են ունեցել Արոն Նիմցովիչի «Իմ համակարգը գործնականում» գիրքը, ինչպես նաև՝ Խոսե Ռաուլ Կապաբլանկայի խաղը։ Առաջին հաջողություններն արձանագրել է համամիութենական պատանեկան առաջնություններում․ 1945 թվականին՝ 1-3-րդ տեղեր, 1946-ին՝ 1-ին, դարձել է Վրաստանի (1945) և Հայաստանի չեմպիոն (1946, 1947/1948-ին Հենրիկ Գասպարյանի հետ)։ Սպորտի վարպետի նորման լրացրել է 1947 թվականին ԽՍՀՄ առաջնության կիսաեզրափակչում։ Երկրի 1949 թվականի առաջնության եզրափակչում զբաղեցրել է 16-րդ տեղը։ 1950 թվականին Մոսկվա տեղափոխվելուց հետո մայրաքաղաքի առաջնությունում հասել է գերազանց արդյունքների, 1950 թվական՝ 3-րդ տեղ, 1951 և 1956 թվականներ՝ 1-ին տեղ։ 1951 թվականի երկրի առաջնությունում ցուցադրել է խաղի գրոսմայստերական վարպետություն (2-3-րդ տեղեր) և 1952 թվականի միջփնջային մրցաշարին մասնակցելու իրավունք նվաճել, որտեղ նույնպես բաժանել է 2-3-րդ տեղերը։ Այդ ժամանակից սկսած՝ աշխարհի առաջնությունների անփոփոխ մասնակից է։ 1953 թվականին հավակնորդների մրցաշարում գրավել է 5-րդ տեղը։ 1955 թվականի միջփնջային մրցաշարում 4-րդն էր, 1958 թվականին՝ 3-4-րդը, 1962 թվականին՝ 2-3-րդը։ 1956 թվականի հավակնորդների մրցաշարում բաժանել է 3-7-րդ տեղերը, 1959 թվականին գրավել է 3-րդ տեղը։

1962 թվականին հաղթելով հավակնորդների մրցաշարում՝ Տիգրան Պետրոսյանն իրավունք է ստացել Միխայիլ Բոտվիննիկի հետ վիճարկելու աշխարհի չեմպիոնի կոչումը։ Բոտվիննիկին Պետրոսյանը հաղթեց 1963 թվականին և նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մրցախաղի հաղթողը ստացավ 2000 ռուբլի, պարտվողը՝ 1200 ռուբլի։ Մրցախաղի հանդիսավոր փակումից հետո Հայկական ԽՍՀ կոմպոզիտորների միությունը Պետրոսյանին նվիրեց ԳԱԶ-21 նոր ավտոմեքենայի բանալիներ[7]։ Պետրոսյանը մեքենան վարում էր վատ և դժկամությամբ[8]։

1966 թվականին Տիգրան Պետրոսյանը պահպանեց շախմատի աշխարհի չեմպիոնի կոչումը՝ հաղթելով Բորիս Սպասկուն։ 1969 թվականին պարտվեց նույն Բորիս Սպասկուն։ 19711980 թվականներին հավակնորդների մրցախաղերում շարունակել է պայքարը աշխարհի չեմպիոնի կոչման համար։ Մասնակցել է միջփնջային մրցաշարերի․ Բիլ (1976)՝ 2-4-րդ տեղեր, Ռիո դե Ժանեյրո (1979)՝ 1-3-րդ տեղեր։ ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթել է շախմատի օլիմպիադաներում (1958—1974), 8 անգամ (1957—1983)՝ Եվրոպայի թիմային առաջնություններում։ 16 անգամ մասնակցել է ԽՍՀՄ առաջնություններին, երկրի թիմային առաջնությունների հաղթող է, Մոսկվայի չեմպիոն (1951 և 1956), միջազգային բազմաթիվ մրցաշարերի մասնակից։ ԽՍՀՄ հավաքականի կազմում հանդես է եկել ԱնգլիայիԱրգենտինայիՀունգարիայիԱՄՆ-ի, ԳՖՀ-ի ՇվեդիայիՀարավսլավիայի և այլ երկրների շախմատիստների դեմ։ 1970 թվականին կայացած «դարի մրցախաղի» (ԽՍՀՄ հավաքականն ընդդեմ աշխարհի հավաքականի) մասնակից է[9]։

Տիգրան Պետրոսյանին են պատկանում բազմաթիվ ռեկորդներ։ ԽՍՀՄ վեց առաջնություն նա անցկացրել է առանց պարտության։ Շախմատի տասը համաշխարհային օլիմպիադայում (1958-1978) նա հասել է տպավորիչ արդյունքի` 79 հաղթանակ, 50 ոչ-ոքի և ընդամենը 1 պարտություն։ Հիսուն տարեկանում նա երկրորդ անգամ դարձել է շախմատի միջփնջային մրցաշարի հաղթող (Պորտիշի և Հյուբների հետ համատեղ)[10]։

1964 թվականին Արփադ Էլոն հրապարակեց Էլոյի վարկանիշի առաջին ոչ պաշտոնական միջազգային ցուցակը, որը 2690 վարկանիշով գլխավորում էին Պետրոսյանն ու Ռոբերտ Ֆիշերը[11]։ Զիջելով շախմատային թագը` Պետրոսյանը դեռ երկար տարիներ աշխարհի ուժեղագույն շախմատիստների շարքում էր[12]։

1984 թվականից շախմատիստի կենտրոնական տունը կրում է շախմատի աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անունը։

ԻՄ ՄՈԼՈՐԱԿԸ

Իմ մոլորակը ինչպես բոլորը գիտեն կլոր է։ Այս մոլորակում իհարկե շատ հետաքրքիր է և շատ մեծ։ Ես եղել եմ իմ մոլորակի երկրներից միայն Վրաստանում։ Բայց ես կուզեի լինել Ամերիկայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում և Եգիպտոսում։ Մեր մոլորակում կա մոտավորապես 7,000,000,00 մարդ։ Իմ կարծիքով մարդիկ պետք է սկսեն ավելի քիչ աղտոտել, ավելի քիչ բնությունը փչացնել և ընդհանրապես պետք է կյանքը վայելել։

Ինչ է տնտեսությունը

Բնության բարիքներից բացի  մարդիկ այլ կարիքներ էլ ունեն,  ասենք՝ կրթության, փոխադրամիջոցների, բժշկության,  կենցաղը գեղեցիկ ու հարմար դարձնող տարբեր  իրերի: Այս բոլոր իրերի արտադրությունը, վաճառքը և օգտագործումը՝ սպառումը, կոչվում են տնտեսություն:
Տնտեսությունը կազմող  մասերն են՝  
գյուղատնտեսությունը՝ հողագործությունն ու անասնապահությունը, օգտակար հանածոները, արդյունաբերությունը, շինարարությունը, տրանսպորտը, առևտուրը և իհարկե՝ մարդու աշխատանքը:  Այս բոլոր մասերը փոխկապակցված են:                   

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում են որպես սննդամթերք Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել: Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ ստեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

_ անգամ _ սուրբ_ ավելորդ_ երբ_________________

_____________________

_____________________

____________________

  • Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

_____Քմա_________________                             ____հաճույք_______________

_____Ակն_________________                             _____թարթ______________

_____Քաղ_________________                             _____հանդ______________

_____Այս_________________                             _______պես_____________

  • Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         ____Սանդուխտ__________      

բ/ սիրուն                ___Գեղեցիկ___________

գ/ բղավել               ___Ճչալ___________

դ/ դաշտ                 ___Պարտեզ___________

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

____Երկար_______________                            ___երկարել_______________

_____Գեղեցիկ______________                            ___գեղեցկանալ_______________

____Մայր_______________                             ____մայրանալ______________

____Ցածր_______________                             ___ցածրանալ_______________

  • Որ՞ն է տրված նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

__ո՞վ_Ջելսոմինոն______________

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

_____________Իսկ եթե օգտվել իմ ձայնից____________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը: Դեռ արևը մայր չեր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին։ Բնակիչները բաժանվել էին երկու մասի։
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

____Բարի հոգի,_չար հոգի,__սուրբ հոգի,_________________________________________________________________

________________________________________________________________________

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

__________Օգտվեմ իմ ձայնի՞ց։_____________________________________________________________

_______________________________________________________________________

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

_____ Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում: ___________________________________________________________________

________________________________________________________________________

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

____ <<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>: ___________________________________________________________________

_______________________________________________________________________

Թեստ 2

ԵՂՆԻԿԸ 

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փա□չում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և եր□ հանկարծ ուշքի էր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս… Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ… Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշ□ամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը: Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ցց մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»: 

1.      Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
—փախչում,— երբ,—պատշգամբը,—ակնթարթի։————————————— 

————————————— 

—————————————————
————————————————— 

————————————————— 

2.      Տեքստից դու՛րս գրիր տրված բառերի հոմանիշները. 

ա/զուլալ     —ջինջ———————————————
բ/լուռ          —լռիկ———————————————
գ/ակնդետ —վայրենի———————————————
դ/ընտանի ———————————————— 

 

3.      Դարձվածքները և համապատասխան բացատրությունները գրի՛ր իրար դիմաց. 

ա/ լույս աշխարհ գալ —————ծնվել հայտնվել———————————
բ/խելքը գլխին            —————խելացի———————————
գ/կողը հաստ              —————չաղ———————————
դ/ճաշը եփել                —————պատրաստել———————————

ա/մեկին պադժել, լավ ծեծել (պաֆժել)
բ/համառ, ինքնասածի, կամակոր (չարաճճի)
գ/դատող, բանիմաց, խելացի (խելացի)
դ/ծնվել,հայտնվել (հայտնվել)

 



 

4.      Տեքսից դու՛րս գրիր չորս բարդ բառ: 

—(ակնթարթ)—(վերժալույս)—(լուսամուտ)—(ոորասույզ)——————————— 

——————————————
—————————————— 

—————————————— 

5.      Տրված օտար բառերը փոխարինի՛ր հայերեն համարժեքներով. 

ա/զակազ—պատվեր———————
 բ/մալինա —ազնվամորի——————— 

գ/կենգուրու —ագեվազ—————— 

դ/ստարտ—սկիզբ———————

 

6.      Տեքստից դու՛րս գրիր եզակի թվով գործածված չորս բառ:
——եղնիկ)—————————————— 

——բարեկամ)—————————————— 

——քամի)—————————————— 

——անտառ)—————————————— 

7.      Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.
ա/որսորդ – գոյական
բ/եղնիկ – գոյական
գ/առաջին –ածական
դ/ազատ –ածական 

8.      Տեքստից դու՛րս գրիր մեկական հարցական և բացականչական նախադասություն:
—շա՜տ —————————————————————————————————————————թե վո՞րնա—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

9.      Գրի՛ր մեկ պարզ ընդարձակ նախադասություն, որի մեջ ստորակետ լինի:
——ես, Արգը և Նարեկը սովորում ենք նույն դասարանում։—————————————————————————————————————————————————————————————————————————————— 

10.  Ինչպիսի՞ն էր եղնիկը: Նկարագրի՛ր  եղնիկին ̀ օգտագործելով տեքստի բառերը:
—Եղնիկը խարտյաշ, խորունկ, սևվ, ջինջ աչքերով, երկայն թարթիչներով էր։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————  ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

11.  Ի՞նչն էր զարմացնում հեղինակին. 

ա/ Եղնիկը շատ գեղեցիկ էր ̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով: 

բ/Մտերմացել էր երեխաների հետ, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
գ/Եղնիկը հանկարծակի մի ոստյունով ցատկեց լուսամուտի գոգը՝ աչքերը սուզելով շառաչյուն խավարի մեջ: 

դ/ Եղնիկը թեև ընտելացել էր ընտանիքին ու տանը,բայց մեկ-մեկ թաքուն բարձրանում էր պաշգամբ և լռիկ նայում անտառներով փաթաթված սարերին: 

12.  Ինչի՞ն կարող էր կարոտել եղնիկը: 

—Իր տունը, ընտանիքը։——————————————————————————————————————————————————————————————————————————————— 

13.  Ինչո՞ւ է հեղինակը հարգում եղնիկին: 

—Հեղինակը հասկանում էր, որ եղնիկի համար անտաոն էր իր տունը։——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

14.  Նկարագրի՛ր անտառը հողմի ժամանակ:
—Մի գիշեր, մի քամի գիշեր էր, սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:——————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————— 

15.   Տեքսից դու՛րս գրիր այն նախադասությունը, որը քեզ  հուզեց:
— Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը։———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

Թեսթ 1

Կար-չկար մի տղա, որն ամբո□ջ օրը սրան-նրան ձանձրացնում էր իր հարցերով: Հարցեր տալն, իհարկե, վատ բան չէ, ընդհակառակը, հարցասիրությունը գովելի է, բայց վատն այն է, որ այդ տղայի հարցերին ոչ ոք չէր կարողանում պատասխանել:

Ասենք՝ գալիս էր ու հարցնում.

-Ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ զարմանքից աչքերը չռում էին կամ էլ հենց այնպես պատասխանում.

-Դարակները նրա համար են, որ նրանց մեջ որևէ բան դնեն, օրինակ՝ սպասք, դանակ, պատառաքաղ և այլն:

-Ես գիտեմ՝ ինչի համար են դարակները, բայց ինչո՞ւ դարակները սեղան ունեն:

Մարդիկ թոթովում էին ուսերը ու հեռանում:

Մի ուրիշ ան□ամ նա հարցնում էր.

-Ինչո՞ւ պոչը ձուկ ունի:

Կամ թե՝  ինչո՞ւ բեղերը կատու ունեն:

Տղան մեծանում էր, բայց շարունակում էր մնալ ինչուիկ և այն էլ ոչ թե սովորական, այլ՝ հակառակ ինչուիկ:

Մեծանալուց հետո էլ նա դիմում էր բոլորին զանազան հարցերով: Պարզ է, որ ոչ ոք չէր կարողանում պատախանել նրա հարցերին: Բոլորովին հուսահատվելով՝ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: Հնարում էր, գրում  տետրի մեջ, իսկ հետո մեծ տանջանքով աշխատում գտնել դրանց պատասխանները: Սակայն ամբողջ կյանքում նա այդպես էլ եր□եք չգտավ իր հարցերի պատասխանները: Եվ ինչպե՞ս գտներ, եթե նրա տետրում գրված էր.«Ինչո՞ւ ստվերը բարդի ունի: Ինչո՞ւ ամպերը նամակ չեն գրում: Ինչո՞ւ նամականիշները գարեջուր չեն խմում»:

Աստիճանաբար նրա մորուքն աճեց, երկա~ր մորուք. նա չէր էլ մտածում սափրել: Դրա փոխարեն նա նոր հարց հորինեց՝ «Ինչո՞ւ մորուքը դեմք ունի»:

Երբ նա մեռավ, մի գիտնական ուսումնասիրեց նրա կյանքը և զարմանալի հայտնագործություն արեց: Պարզեց, որ ինչուիկը սովոր էր գուլպաները շրջերես հագնել և այդպես էլ հագնում էր իր ամբողջ կյանքում: Հենց այդ պատճառով էլ մինչև վերջ չսովորեց ճիշտ հարցեր տալ:

Հապա նայիր քո գուլպաներին. ճի՞շտ ես հագել:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    — ամբողջ — անգամ — երբեք — դարձավ —————————————

—————————————————
—————————————————

—————————————————

  • Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպող շրջերես բառը:
    ա/երեսառած

բ/կամակոր   

գ/հակառակ կողմով 
դ/բոլորին հակառակ

  • Գրի՛ր տեքստում ընդգծված բառերի հականիշները:
    վատ ————————              ——լավ————————

սովորական ————————                ——անսովոր————————

Պարզ ————————               ——բարդ————————
երկար ————————             ——կարճ————————

  • Տեքստի տրված բառերից  որո՞ւմ վերջածանց չկա.

ա/սովորական
բ/ինչուիկ
գ/բոլորովին
դ/գարեջուր 

  • Տեքստի տրված բառերից ո՞րն է դրված եզակի թվով.

ա/աչքերը        —————————————           

բ/ հարցերին     —————————————                     

գ/ դարակները  —————————————                     

դ/ խրճիթ          ——————+———————             

  • Տեքսից դու՛րս գրիր երկուական գոյական և ածական:

—(գոյական)—ամպեր—       —(ածական)—երկար—
—(գոյական)—դարակներ — —(ածական)—վատ—

  • Վերականգնի՛ր տրված բառերի ուղիղ ձեվերը:
    ա/ձանձրացնում է               —ձանձրացնել——
    բ/չէր կարողանում               —չկարողանալ——
    գ/դնեն                                     —դնել——
    դ/դարձավ                              —դարնալ——
  • Գտի՛ր ընդգծված նախադասության ենթական ու ստորոգյալը:
    ենթակա       —ստվեր, —ամպեր,—նամականիշները։—————

ստորոգյալ     —ունի, —չեն գրում, —չեն խմում։———————

  • Ո՞րն է կլոր տարի դարձվածքի իմաստը.

ա/մի քանի տարի
բ/ամբողջ կյանքում
գ/ամբողջ տարին 
դ/ տարվա կեսը

  1. Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Մի փոքրիկ պապիկ,
    հագին հազար շապիկ:
                                      ———կաղամբ———
  1. Մեկ նախադասությամբ նկարագրի՛ր հարցասեր տղային:
    —Երկար մորուքով թարս գւլպաներով։ —————————————————————————————————————————————————————————————————————————————————

  2. Ինչո՞ւ  էր դժվար պատասխանել տղայի հարցերին.

ա/հարցերը շատ էին դժվար
բ/տղան հետաքրքիր ինչուիկ էր
գ/տղան հակառակ ինչուիկ էր 
դ/տղան անընդհատ հարցեր էր տալիս

  1. Բոլորովին հուսահատվելով ̀ ի՞նչ արեց ինչուիկը:
    — Բոլորովին հուսահատվելով ̀ հակառակ ինչուիկը տեղափոխվեց մի սարի գագաթ, իր համար խրճիթ շինեց և այնտեղ հնարում էր նոր-նոր հարցեր: ———————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  2. Հորինի՛ր նմանատիպ երեք հարց ու պատասխանի՛ր:
    —Ինչու լարերը հեռուստացույց ունեն (Որպեսզի հեռուստացույցը միանա) Ինչու ատամը շնաձուկ ունի (որպեսզի ուտել) Ինչու հոտը օծանելիք ունի (Որպեսզի մարդուց լավ հոտ գա)—————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————
  3. Նայի՛ր շուրջդ. գտի՛ր թարս հարցեր :

—Ինչու կոճգանները համակարգիչ ունեն։ Ինչու պոչը մուկ ունի։ Ինչու ապակին ակնոց ունի։ Ինչու կլեպը մանդարին ունի։ Ինչու է խոտը կով ուտում։—————————————————————————————————————————————————————————————————————————————————

ԴԱՍԱՐԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

1 Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից մեծ է 4 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։ 

2․ Երկու թվերից մեկը 75-ն է, իսկ մյուսը դրանից փոքր է 3 անգամ։ Այդ թվերի գումարը քանի՞ անգամ է մեծ փոքր թվից։ 

3 Պապիկը 60կգ խաղողը լցրեց արկղի և զամբյուղի մեջ։ Արկղում եղավ 5 անգամ ավելի, քան զամբյուղում։ Նա որքա՞ն խաղող լցրեց յուրաքանչյուրի մեջ։ 

4 Ուղղանկյան կողմերից մեկը 3 անգամ մեծ է մյուսից։ Գտի՛ր ուղղանկյան կողմերը, եթե պարագիծը 320 մմ է։ 

5 Երկու տակառում կա ընդամենը 250լ հյութ։ Եթե առաջին տակառից 30լ լցնենք երկրորդի մեջ, ապա տակառներում հյութի քանակները կհավասարվեն։ Արքա՞ն հյութ կա յուրաքանչյուր տակառում։ 

6․ Հայկը 60մ ռետինե խողովակի համար վճարեց 1200դրամ պակաս, քան Արան վճարել էր այդ նույն խողովակից 75մ գնելու համար։ Հայկը որքա՞ն է վճարել իր գնած խողովակի համար։ ADVERTISEMENTREPORT THIS AD

7․ Դպրոցից 306 աշակերտ 18 տեղանոց և 24 տեղանոց 14 ավտոբուսներով գնացին Ծաղկաձոր հանգստանալու։ Յուրաքանչյուր տեսակից քանի՞ ավտոբուս էին վարձել աշակերտները։ 

8․ Դաշտում արածում էին սագեր և կովեր։ Նրանց ընդհանուր գլխաքանակը 18 էր, իսկ ոտքերի թիվը՝ 56։ Քանի՞ կով և քանի՞ սագ էր արածում դա

Պարապմունք 58

5-ի բաժանելիության հայտանիշը

Դասարանական առաջադրանքներ

1․ 336-ին ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է գումարել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։

336+4=340

336+9=345

 2․ 418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 5-ի բազմապատիկ լինի։

418-8=410

418-3=415

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124=1460

336+1009=1345 

336+25=361

7366-114=7480

4․ Գրի՛ր 16-ի բոլոր բաժանարարները և 16-ի երեք բազմապատիկ։

16 — 1, 2, 4, 8, 16

16 -16, 32, 48…

Տնային առաջադրանքներ

1 Ասա՛ մի այնպիսի թիվ, որը գումարելով 234-ին՝ ստացված գումարը 5-ի բաժանվի առանց մնացորդի։

234+11=245

2․ 4516-ից հանի՛ր մի այնպիսի թիվ, որ ստացված տարբերությունը 5-ի բազմապատիկ լինի։

4516-101=4415

3 5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

3036-321=2715 (ճիշտ)

3362-27=3335 (ճիշտ)

4251+214=4465 (ճիշտ)

1326-196=1130 (ճիշտ)

2345-23=2322 (սխալ)

4 Գրի՛ր 12-ի բոլոր բաժանարարները և 12-ի երեք բազմապատիկ։

12-1, 2, 4, 6, 12

12-24, 36, 48, 60…

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы