Գրականություն

Իմ զարմիկ Առաքը մեկուկես տարով փոքր էր ինձանից, կլորադեմ, թուխ, արտակարգ բարեկիրթ: Եվ դա շինծու չէր, բարեկրթությունը նրա մոտ նույնքան բնական էր, որքան ինձ մոտ անբարեկրթությունը: Դպրոցում, այնտեղ, ուր Առաքը հեշտությամբ դուրս էր գալիս ամենադժվարին դրությունից սիրալիր ժպիտի օգնությամբ, որը մերկացնում էր նրա վերևի նոսր ատամները և հալեցնում մեր ուսուցչուհի միսս Դաֆնիի քար սիրտը, ես հակառակը, հայտնվում էի ուղղակի դեպքերի կենտրոնում և աղմկալից եռանդով ապացուցում, որ մեղավոր է միսս Դաֆնին կամ մի ուրիշը, միայն ոչ ես, և պատրաստ էի հասնել նույնիսկ գերագույն դատարան, միայն թե ապացուցեմ իմ անմեղությունը:


  Սովորաբար ինձ ճամփում էին տնօրենի մոտ: Երբեմն ես ծեծ էի ուտում մեր տնօրեն միստր Դերրինգրի հետ վեճի բռնվելու համար, որն, իբրև վիճաբանող, անպետքի մեկն էր: Հենց որ ես նրան դեմ էի անում պատին, նա իսկույն գոտին էր ձեռքն առնում:
  Առաքն այդպես չէր, նրա մտքով իսկ չէր անցնում պայքարել հանուն արդարության: Ոչ խելքով, ոչ աշխուժությամբ նա ինձ չէր հասնի, բայց սովորում էր ինձ հետ միևնույն դասարանում, չնայած մեկուկես տարով փոքր էր ինձանից: Այդ այնքան էլ վատ չէր լինի, եթե մենք հինգերորդ դասարանցի լինեինք: Ուսուցիչների հետ վեճերը ես սովորաբար շահում էի, բայց փոխանակ ուրախությամբ ինձանից ազատվելու, նրանք հրաժարվում էին վեցերորդ դասարան փոխադրել` երևի հուսալով վեճը երկրորդ տարեցուց շահել և այդպիսով հաշիվները մաքրել ինձ հետ: Ահա թե ինչու այնպես էր ստացվել, որ հինգերորդ դասարանում ամենատարիքավոր աշակերտը ես էի:
   Մի անգամ միսս Դաֆնին փորձեց ամբողջ աշխարհին ապացուցել, որ գրատախտակի վրա գրված ոտանավորի հեղինակը ես եմ: Ոտանավորի մեջ ասվում էր, որ միսս Դաֆնին սիրահարված է միստր Դերրինգրին և, որ նա սարսափելի սֆաթ ունի:  Բայց ոտանավորի հեղինակը ոչ թե ես էի, այլ իմ զարմիկ Առաքը: Եթե ես ոտանավոր գրելու լինեի, կգրեի ավելի արժանավոր բաների  և ոչ թե միսս Դաֆնիի մասին: Սակայն միսս Դաֆնին, առանց անունը տալու, բայց քանոնը ձեռքին կանգնեց իմ նստարանի մոտ ու ասաց.
  -Ես մտադիր եմ պարզել, թե ով է այդ խայտառակությունը կատարել, և կհասնեմ այն բանին, որ այդ տղան կպատժվի:
  — Տղան,- ասացի ես;- Իսկ ի՞նչ գիտեք, որ դա տղա է և ոչ թե աղջիկ:
  Միսս Դաֆնին քանոնը շրխկացրեց իմ աջ ձեռքի մատներին: Ես վեր թռա տեղիցս և ասացի.
  -Դուք իրավունք չունեք խփել իմ մատներին: Ես կգանգատվեմ:
  -Նստիր,- ասաց միսս Դաֆնին:
 Ես նստեցի: Նա բռնեց իմ աջ ականջից, որը վաղուց էր կորցրել իր ձևը, քանի որ միսս Դաֆնին և մյուս ուսուցիչները շարունակ քաշում էին:
  Ես նստեցի տեղս և կամացուկ, համարյա անլսելի ձայնով ասացի.
  -Դուք դեռ  կլսեք իմ մասին;
  — Լեզուդ քեզ պահիր,- ասաց միսս Դաֆնին:
 Չնայած սարսափելի չարացած էի այդ բոլորից, բայց և այնպես լեզուս դուրս գցեցի ու բռնեցի մատներով: Ճապոնացի, մեքսիկացի, հայ, հույն, իտալացի, պորտուգալացի և սովորական ամերիկացի փոքրիկ տղաներն ու աղջիկները, որոնք ամեն անգամվա պես սպասում էին ներկայացման, սկսեցին քրքջալ: Միսս Դաֆնին քանոնը բարձրացրեց ու պատահաբար դիպավ իմ քթին; Դա խիստ վիրավորական էր, մանավանդ այն պատճառով, որ այն ժամանակ, ինչպես և հիմա, իմ քիթը հիմնավոր քիթ էր: Քանոնը դեմ չէր առնի փոքր քթին, և ես միսս Դաֆնիի շարժումն ընդունեցի իբրև նուրբ ակնարկ իմ քթի չափերի մասին:
 Ծեծված մատներով բռնեցի վիրավոր քիթս ու նորից վեր ցատկեցի;
 -Դուք ինքներդ ասացիք, որ լեզուս ինձ պահեմ,- ասացի ես և սկսեցի պնդել, որ ոչ մի վատ բան չեմ արել, ճշտությամբ կատարել եմ նրա հրամանը, ուստի անմեղ եմ և անտեղի ծեծ կերա:
  -Դե, դե, եռանդդ չափավորիր,-ասաց միսս Դաֆնին:- Ես այլևս չեմ ուզում տանել քո հիմարությունները: Քեզ կարգին պահիր:
  Ես ձեռքս իջեցրի քթիցս և սկսեցի ինձ կարգին պահել: Ես ժպտացի նրան այնպիսի մի ձևով, ասես կարմիր խնձոր էի մատուցում: Իմ հանդիսատեսները ծիծաղից ոռնում էին, իսկ միսս Դաֆնին քանոնը ցած գցեց, նետվեց դեպի ինձ, նստարանին դիպչելով` սայթաքեց ընկավ, վեր թռավ տեղից ու սկսեց հետապնդել ինձ սենյակով մեկ:
  «Էլի նույնը,-ասում էի ինքս ինձ` միսս Դաֆնիից ճողոպրելով մեկ ձախ, մեկ աջ:- Էլի հիմար պատմության մեջ ընկա, որն անպայման կվերջանա սպանությամբ, իսկ իմ զարմիկ Առաքը, որն այս ամենի մեղավորն է, ինքն իր համար նստել ու քթի տակ ծիծաղում է: Արդարություն չկա աշխարհում»:
  
Երբ վերջապես միսս Դաֆնին բռնեց ինձ, ավելի ճիշտ , երբ ես թույլ տվեցի ինձ բռնել, որովհետև չէի ուզում ավելի մեծ պատիժ ստանալ միստր Դերրինգրից, իսկական տուրուդմփոց բարձրացավ: Միսս Դաֆնին փորձում էր աչքերս հանել, պոկել ականջներս, մատներս ու ձեռքերս, իսկ ես ջանում էի համոզել, որ նա պետք է որ մեղմ լինի, քնքուշ ու կանացի:
   Երբ նրա փուքը նստեց, ես վերադարձա իմ տեղը, և նորից խոսք բացվեց գլխավոր հանցագործության մասին. ո՞վ է գրատախտակի սիրային ոտանավորի հեղինակը:
   Միսս Դաֆնին կարգի գցեց մազերն ու շորերը, շունչը ետ բերեց, պահանջեց լռել և, մի քանի ակնթարթ լռությունից հետո, երբ լսելի էր պատի ժամացույցի թիկ-թակը, նորից խոսեց.
  -Ես բոլորին հերթով կհարցնեմ` դու՞ ես այդ խայտառակ ոտանավորը գրել գրատախտակին: Հուսով եմ, որ կլսեմ ճշմարտությունը: Եթե ստեք, միևնույն է, ես կգտնեմ հանցավորին, և նա ավելի խիստ կպատժվի:
   Նա սկսեց հերթով հարցնել բոլոր տղաներին ու աղջիկներին, թե արդյոք նրանք չե՞ն գրել այդ ոտանավորը, և, իհարկե, բոլորը պատասխանեցին, որ ոչ: Նա հարցրեց իմ զարմիկ Առաքին, ու սա էլ ասաց, որ ոչ: Հետո ինձ հարցրեց, ես էլ պատասխանեցի ոչ, և դա ճիշտ էր:
  — Գնա տնօրենի մոտ,- ասաց նա;- Ստախո՛ս:
  -Ես ոչ մի ոտանավոր չեմ գրել գրատախտակին,- ասացի ես:- Եվ բոլորովին էլ ստախոս չեմ:
  Միստր Դերրինգրը այնքան էլ հիացմունքով չդիմավորեց ինձ: Երկու րոպե հետո դասարանից հայտնվեց Սուզի Կոկոմոտոն` միսս Դաֆնիի զեկույցով, ուր նկարագրված էր իմ չարագործությունը: Եվ ոչ միայն նկարագրված, այլև մեջբերում էր արված: Միստր Դերրինգրը կարդաց զեկույցը, դեմքը ծռմռեց, ժպտաց, շրխկացրեց տաբատակալները, հազաց ու ասաց.
  -Ինչու՞ ես գրել այս ոտանավորը:
  — Չեմ գրել,- ասացի ես:
  -Անշուշտ, դու կասես, որ չես գրել, բայց և այնպես ինչու ես արել այդ բանը;
  -Չեմ արել:
  -Մի՛ համառիր,- ասաց միստր Դերրինգրը:- Գիտես, որ չարժե այսպիսի գրգռիչ լուրեր տարածել: Ո՞րտեղից հնարեցիր, թե միսս Դաֆնին սիրահարված է ինձ:
  -Իսկ նա իսկապե՞ս սիրահարված է,- ասացի ես:
  -Դե, այստեղ այդպես է ասվում,- ասաց միստր Դերրիգրը:- Ինչի՞ց ես այդպիսի տպավորություն ստացել: Գուցե նկատե՞լ ես, որ նա ինձ է նայում հիացմունքով կամ մի ուրիշ կերպ:
  -Ես բոլորովին էլ չեմ նկատել, թե նա ինչ կերպ է նայում ձեզ,- ասացի ես:- Գուցե ինքնե՞րդ եք  սիրահարվել նրան:
  -Սրա վրա մտածել է պետք,- ասաց միստր Դերրինգրը:-Ընդհանուր առմամբ ոտանավորը վատը չէ: Միայն թե մի բան… Դու իսկապե՞ս գտնում ես, որ միսս Դաֆնին տգեղ է;
  -Ոտանավորը ես չեմ գրել,- ասացի:- Ընդհանրապես ես այդպես չեմ գրում:
  -Ուզում ես ասել, թե գրատախտակին քո ձեռագիրը չէ՞ր:
  -Այո, բացի դրանից, ես այդպիսի ոտանավորներ չեմ գրում:
  -Բայց հո ընդհանրապես ոտանավորներ գրում ես:
  -Ընդհանրապես գրում եմ, միայն` ոչ դրա նման:
  -Այդպիսի լուրեր տարածել,-շարունակեց միստր Դերրինգրը:-Հուսով եմ` գիտես, թե դա ինչ է նշանակում:
  -Ես միայն մի բան գիտեմ,-ասացի,- այդ ոտանավորը ես չեմ գրել;
  -Ինչ վերաբերում է ինձ,- ասաց միստր Դերրինգրը,- ապա ես գտնում եմ, որ միսս Դաֆնին բնավ այնքան էլ տգեղ չէ: Ընդհակառակը, կարելի է ասել` հրապուրիչ է:
 -Դե, ուրեմն, հիանալի է,- ասացի ես: -Իմ ուզածը միայն այն է, որ ուրիշի մեղքերը ես չքավեմ:
 -Բայց և այնպես այս ոտանավորի հեղինակը կարող էիր դու լինել,- ասաց միստր Դերրինգրը:
 — Ո՛չ այդ ոտանավորի, -ասացի ես:- Ես կարող էի գրել միայն լավը:
 — Ի՞նչ ես հասկանում ասելով ` լավը,- հարցրեց միստր Դերրինգրը: — Սրանից գեղեցի՞կը: Թե՞ … վիրավորականը:
  — Իհարկե, գեղեցիկը, -ասացի ես:- Միայն ոչ ձեր միսս Դաֆնիի մասին:
 — Ահա թե ի՜նչ,-ասաց միստր Դերրինգրը: — Ես պատրաստ էի կասկածելու, թե արդյոք  դու՞ ես այս ոտանավորի հեղինակը, բայց այժմ ինքդ համոզեցիր ինձ: Ոտանավորը դու ես գրել: Ուստի ես պետք է քեզ պատժեմ:
  Ես վեր թռա և սկսեցի վիճել:
  -Դուք ուզում եք ծեծել ինձ չարած բանի համար: Լա՜վ, դեռ կլսեք իմ մասին:
  Նա ծեծեց ինձ, և ամբողջ դպրոցում լսեցին իմ ձայնը: Ես կաղին տալով վերադարձա դասարան:
  Գրատախտակի վրայից ոտանավորը ջնջված էր: Ամեն ինչ այնպես էր, ինչպես հարկն է: Հանցավորն արժանի պատիժ էր ստացել, ոտանավորը ոչնչացված էր, հինգերորդ դասարանում կարգը` վերականգնված:
  Իմ զարմիկ Առաքը նստել էր սուսիկ- փուսիկ, զմայլված` Ալիս Բովարդի սև խոպոպներով:
  Հենց որ ընդմիջումն սկսվեց, ես նրան ցած գլորեցի ու հեծա վրան:
  -Քո պատճառով ես ծեծ կերա,- ասացի,- այնպես որ մեկ էլ դրա նման բաներ չգրես:
  Սակայն մյուս օրն առավոտյան գրատախտակի վրա հայտնվել էր մի նոր ոտանավոր` գրված, անշուշտ, իմ զարմիկ Առաքի ձեռքով և, անկասկած, նրա ոճով, իսկ միսս Դաֆնին նորից պատրաստվում էր մերկացնել և պատժել հանցագործին: Երբ ես դասարան մտա, տեսա ոտանավորն ու հասկացա, թե բանն ինչ է, խիստ վրդովվեցի: Առաքն արդեն չափ ու սահման անցել էր: Սկսեցի հայերեն հայհոյել նրան, բայց նա իրեն լրիվ խուլի տեղ էր դրել, ու միսս Դաֆնին  էլ ենթադրեց, թե իմ խոսքը իրեն է վերաբերում:
  — Ահա թե ի՜նչ,- ասաց նա, -եթե ասելիք ունես, խոսիր բոլորին հասկանալի լեզվով;
  — Միայն մի բան ունեմ ասելու, որ այդ ոտանավորը ես չեմ գրել, ոչ էլ երեկվանը; Եթե նորից գլխացավանքի մեջ ընկնեմ ոտանավորի պատճառով, ինչ-որ մեկը դեռ կլսի իմ մասին:
  -Նստի՛ր,- ասաց միսս Դաֆնին:
  Ներկա-բացակայից հետո միսս Դաֆնին մի ամբողջ թերթ թուղթ գրոտեց` մտցնելով այնտեղ նոր ոտանավորը, և կարգադրեց ինձ ուղերձը տանել տնօրենին:
  -Ինչու՞ պիտի ես տանեմ,- ասացի ես: — Ես ոչ մի ոտանավոր չեմ գրել:
  -Արա` ինչ քեզ ասված է,- հրամայեց միսս Դաֆնին:
Ես մոտեցա նրա սեղանին ու ձեռքս պարզեցի գրությունը վերցնելու: Միսս Դաֆնին քանոնով խփեց ձեռքիս: Ես ետ ցատկեցի ու գոռացի.
  -Ես ձեր սիրային նամակների փոստատարը չեմ:
Իհարկե, չափն անցա: Միսս Դաֆնին այլևս չդիմացավ ու նետվեց իմ կողմը: Ես այնքան էի չարացած, որ դարձա ու նետվեցի Առաքի վրա: Նա ձևացավ անմեղ զոհ և ասես նույնիսկ չդիմադրեց, բայց այնքան ճարպիկն էր, որ բոլորովին անվնաս դուրս պրծավ, մինչդեռ ես ամբողջ հասակով փռվեցի հատակին: Հենց այդտեղ էլ միսս Դաֆնին վրա հասավ: Հաղթանակը նրանն էր: Երբ ես ներկայացա տնօրենին, երեսս ու ձեռքերս ամբողջովին ծածկված էին կապտուկներով ու ճանկռվածքներով, իսկ միսս Դաֆնիի սիրային նամակը ճմռթված էր ու տեղ-տեղ պատռված:
  -Ինչու՞ ես այսպես ուշացումով երևում,- ասաց միստր Դերրինգրը: — Դե, գրությունը տուր այստեղ: Տեսնենք` այս անգամ ինչ օյին ես սարքել:
 Նա վերցրեց գրությունը, հարթեց սեղանի վրա և սկսեցի ուշադիր կարդալ: Կարդաց մի քանի անգամ: Նա շատ գոհ էր, և, որքան կարող էի դատել, սիրահարված: Նա լայն ժպիտը դեմքին շրջվեց իմ կողմը և պատրաստվում էր հանդիմանություններ տեղալ իմ գլխին, որ ես միսս Դաֆնիին այլանդակ էի համարում:
  -Ոտանավորը ես չեմ գրել,- շտապով ասացի ես:- Երեկվանը` նույնպես: Ես ձեզանից ոչինչ չեմ ուզում, միայն թե քիչ ու միչ կրթություն: Որպեսզի ապրեմ և թույլ տամ` ուրիշներն էլ ապրեն:
  -Լավ, լավ,-ասաց միստր Դերրինգրը:
Նա միանգամայն գոհ էր:
  -Եթե դուք սիրահարված եք նրան,- ասացի ես,- դա ձեր գործն է, իսկ ինձ հանգիստ թողեք:
 -Ըստ իս, այնուամենայնիվ, դու կարող էիր  միսս Դաֆնիի արտաքինի մասին ավելի սիրալիր արտահայտվել,- ասաց միստր Դերրինգրը: — Եթե դու նրան տգեղ ես համարում, ուրիշները միգուցե գտնում են, որ այդպես չէ:
  Օ՜, այ թե զզվել էի այս ամենից. ինչ էլ որ ասես, ոչինչ չի ազդում:
  -Լավ,- ասացի:- Վաղը ես ավելի սիրալիր կլինեմ:
  -Այդ արդեն ավելի լավ է,- ասաց միստր Դերրինգրը: — Իսկ հիմա ես քեզ պիտի պատժեմ:
 Նա ձեռքը տարավ դեպի գրասեղանի ներքևի դարակը, ուր դրված էր լինում գոտին:
  -Այդ չեղավ,- ասացի:- Եթե դուք ինձ պատժեք, ես ավելի սիրալիր չեմ լինի::
  — Հապա ի՞նչ անենք այսօրվա ոտանավորը,- ասաց միստր Դերրինգրը:- Դրա համար է, որ պիտի պատժեմ քեզ: Դե, իսկ վաղը կտեսնենք:
  -Ոչ, սըր,- ասացի:- Ոչ մի պատիժ:
  — Դե լավ,- ասաց միստր  Դերրինգրը:- Միայն տես, հա, ավելի սիրալիր եղիր:
  — Կաշխատեմ,- ասացի ես:- Հիմա կարելի՞ է գնալ:
  -Այո,- ասաց նա:- Կարծում եմ` կարելի է:
Ես դիմեցի դեպի ելքը:
  — Մի րոպե սպասիր,- ասաց միստր Դերրինգրը:- Եթե դու չբղավես, ամեն մեկը գլխի կընկնի, որ այստեղ գործը կարգին չէ: Ետ արի ու բղավիր ինչպես հարկն է, հետո գնա, խնդրեմ:
  -Բղավե՞մ,- ասացի:- Ինչպե՞ս կարող եմ բղավել, երբ ինձ ձեռք չեն տալիս:
  — Կարող ես,- ասաց միստր Դերրինգրը:- Պարզապես գոռա, իբրև թե ցավից:
  — Դժվար թե կարողանամ,- ասացի ես:
  — Ես գոտիով կխփեմ ահա այս աթոռին, իսկ դու գոռա,- ասաց միստր Դերրինգրը: -Տասը անգամ իրար ետևից:
  -Կարծում եք`կստացվի՞,- ասացի ես:
  -Իհարկե, կստացվի,- ասաց նա:- Դե, շուտ:
Միստր Դերրինգրն սկսեց գոտիով հարվածել աթոռին, իսկ ես աշխատում էի գոռալ, ինչպես նախորդ օրը, բայց այնքան էլ բնական չէր ստացվում: Ձայնս ինչ-որ կեղծ էր դուրս գալիս:
  Մենք տարված էինք այդ արարողությամբ, երբ իր սեփական անձով առանձնասենյակ մտավ միսս Դաֆնին: Աղմուկի պատճառով մենք ուշացմամբ նկատեցինք նրան:
 Տասներորդ հարվածի վրա ես շուռ եկա դեպի միստր Դերրինգրը և ասացի,- կացեք, արդեն տասը լրացավ:
  Հենց այդտեղ էլ ես տեսա միսս Դաֆնիին: Նա կանգնել էր շշմած, բերանը բաց:
  — Մի քիչ էլ, տղաս,- ասաց միստր Դերրինգրը:- Որպեսզի հաշիվը լրիվ լինի:
 Ես չհասցրի նրան նախազգուշացնել, որ միսս Դաֆնին սենյակում է, և նա նորից սկսեց ձաղկել աթոռը, իսկ ես առաջվա պես գոռում էի:
 Սա արդեն պարզապես խենթություն էր:
 Միսս Դաֆնին հազաց, միստր Դերրինգրը շուռ եկավ ու նկատեց նրան` իր սիրեցյալին:
  Միսս Դաֆնին լուռ էր: Նրա լեզուն կապ էր ընկել: Միստր Դերրինգրը ժպտաց: Նա խիստ շփոթված էր և սկսեց աննպատակ թափահարել գոտին:
  -Պատժում եմ տղային,- ասաց նա:
  -Հասկանալի է,- ասաց միսս Դաֆնին:
Բայց դա բնավ էլ հասկանալի չէր նրան:
  -Ես չեմ կարող անպատկառներին հանդուրժել մեր դպրոցում,- ասաց միստր Դերրինգրը:
 Նա խենթորեն սիրահարված էր միսս Դաֆնիին: Գոտին թափահարելով` նա ճիգ էր գործադրում թեկուզ որևէ կերպ իրեն բարձրացնել սիրեցյալի աչքում: Սակայն միսս Դաֆնին բոլորովին չգնահատեց այդ ձևի պատիժը, երբ տղայի փոխարեն ձաղկում են աթոռը, իսկ այդ միջոցին տղան գոռում է: Նշանակում է` նրանք երկուսով էլ` և՛ տղամարդը, և՛ տղան, պարզապես ծաղրուծանակում են արդարությունն էլ, անձնվեր սերն էլ: Նա խիստ թունավոր մի հայացք նետեց տնօրենի վրա:
  -Օ՜,-ասաց միստր Դերրինգրը,- ուզում եք ասել, թե ես թակում էի աթոռը: Բա՜յց մենք միայն փորձում էինք: Ճի՞շտ է, տղաս:
  -Ոչ, ճիշտ չէ,-ասացի ես:
 Միսս Դաֆնին գազազած շուռ եկավ  ու անհետացավ, իսկ միստր Դերրինգրը նստեց աթոռին:
  -Տես, թե ինչ արիր,- ասաց նա:
  -Հապա ո՜նց,- ասացի ես,- եթե դուք մտադիր եք նրա հետ սիրաբանել` խնդրեմ, բայց ինձ մի խառնեք այդ գործին:
  -Է՛հ,- ասաց միստր Դերրինգրը,- ինչ-որ է…
Նա ընկճված էր ու տխուր:
  -Լավ,- ասաց նա,- գնա դասարան:
  — Միայն ուզում եմ` իմանաք, որ այդ ոտանավորները ես չեմ գրել,- ասացի ես:
  -Դա ինչ նշանակություն ունի,- ասաց միստր Դերրինգրը:
  -Կարծում էի`թերևս ձեզ կհետաքրքրեր:
  — Միևնույն է, շատ ուշ է,- ասաց նա:- Այժմ այլևս նա ինձանով չի հիանա:
  — Իսկ ինչու՞ դուք ինքներդ ոտանավոր չգրեք նրան,- ասացի ես:
  -Ես ոտանավոր գրել չգիտեմ,- ասաց միստր Դերրինգրը:
  — Այդ դեպքում փորձեցեք մի ուրիշ ձևով,- ասացի:
  Երբ դասարան վերադարձա, միսս Դաֆնին խիստ քաղաքավարի էր ինձ հետ: Ես էլ` նրա հետ: Նա գիտեր, որ ես ամեն ինչ գիտեմ և հասկանում էր, որ ինձ հետ կատակ անել չի կարելի. չէ որ ես կարող էի խափանել նրա սիրախաղը, կամ այնպես անել, որ ամուսնանար տնօրենի հետ: Ահա թե ինչու նա խիստ բարեհաճ էր իմ նկատմամբ:
  Երկու շաբաթ անց պարապմունքները վերջացան, իսկ արձակուրդներից հետո միսս Դաֆնին այլևս չերևաց մեր դպրոցում: Կամ այն է` միստր Դերրինգրը ոտանավորներ չէր գրել նրան, իսկ եթե գրել էր, ապա վատերը, կամ այն է` չէր ասել, որ սիրում է նրան, իսկ եթե ասել էր, ապա միսս Դաֆնին անտարբեր էր գտնվել, կամ թերևս միստր Դերրինգրը առաջարկություն էր արել, իսկ նա մերժել էր, որովհետև ես ամեն ինչ գիտեի, և ապա տեղափոխվել էր մի ուրիշ դպրոց, որպեսզի բուժեր իր խորտակված սիրտը:
  Դրա նման մի բան:

Վերլուծում

Պատմվածքը քննադատում է կրթական համակարգի երկակի ստանդարտները, ուսուցիչների ոչ օբյեկտիվ վերաբերմունքը, ինչպես նաև ցույց է տալիս, թե ինչպես որոշ մարդիկ կարողանում են խուսափել պատասխանատվությունից, մինչդեռ մյուսները դառնում են մեղավոր: Հումորի ու սարկազմի միջոցով ներկայացված է աշակերտական կյանքի իրականությունը, որտեղ ամեն ինչ այնքան էլ պարզ ու արդար չէ, որքան թվում է:

Նմանություններ։

Контрольная работа

17 — 21 марта

Задания для 8 класса по русскому языку.

Задание № 40 (таб. № 22).
Вместо точек вставьте нужное окончание.

-ОМ -ЕМ -ОЙ -ЕЙ

мясо с рисом (рис) 6. бутерброд с рыбой (рыба) 7. творог
со сметаной (сметана) 8. суп с мясом (мясо) 9. салат с яйцо
(яйцо) 10. хлеб с ветчиной (ветчина)

Вчера я был в цирке с братом (брат). 2. Я хочу поговорить с преподавателем (преподаватель). З.Антон танцевал
с Олей (Оля). 4. Миша играл в шахматы с сестрой (сестра).

Я хочу пойти в театр с другом (друг). 6. Иван хочет пойти
в кино с подругой (подруга). 7. Преподаватель разговаривал с Игорем (Игорь). 8. Декан говорит со студентом (студент). 9. У нас была встреча с писателем (писатель). 10. Андрей был на вечере с Таней (Таня).
Задание № 48 (таб. № 27).
Вместо точек вставьте нужное окончание. (Форма именительного падежа, данная в скобках, поможет вам).
-ОМ -ОЙ

чай с лимоном (лимон) 2. кофе с сахаром (сахар) 3. какао с молоком (молоко) 4. бутерброд с колбасой (колбаса)

Задание № 55.
Вместо точек вставьте нужное окончание.
-А -Я -У -Ю -Ы -И -Е

  1. Маша идёт из библиотеки 2. Студенты едут в общежитие 3. Мама пришла с почты 4. Мы идём на станцию
    метро. 5. Преподаватель сейчас в аудитории 6. Сергей
    учится в институте 7. Дети идут в школу 8. Виктор живёт в общежитии 9. Антон приехал из Петербурга 10. Наташа работает в поликлинике 11. Ли приехал из Китая
  2. Вчера мы были на концерте 13. Откуда ты идёшь? —
    Из общежития 14. Кирилл идёт на лекцию

Задание № 88 (таб. № 43).
Вместо точек вставьте нужный глагол.
ЕХАТЬ ЕЗДИТЬ ПОЕХАТЬ

  1. Вчера студенты ездили в Суздаль (едут, ездили, поедут).
  2. В следующее воскресенье мы поедем на экскурсию во Владимир (едем, ездили, поедем).
  3. В прошлом году летом Мария ездила на родину (едет, ездила, поедет).
  4. Вы хотите поехать в Петербург? (ехать, ездить, поехать).
  5. Сейчас 5 часов. Люди едут с работы домой (едут, ездили,
    поедут).
  6. Вы давно едете в Киев? (едете, ездили, поедете).
  7. Здравствуй, Виктор! Куда ты едешь ? (едешь, ездил, поедешь).
  8. В субботу мы хотим поехать за город (ехать, ездить, поехать).
  9. Завтра я поеду в лес за грибами (еду, ездил, поеду).
  10. Осторожно! Сюда едет машина! (едет, ездила, поедет)

Упражнение 35

Беспрестанно гудят паровозы, уходят длинные эшелоны. Сколько было песен перепето, как смеялась старая гармошка А что именно вы хотите мне подарить — какие-нибудь игрушки для детей стой кто идет и вдруг за окном раздалось чудное пение. То был маленький живой соловей. Он узнал, что император заболел, и прилетел, чтобы утешить его. Он сидел на ветке и пел.

поезд уже ушел, а я стоял еще на платформе. В руке у меня был маленький предмет. Этот пакет оставил мне при прощании американский профессор. Дома я развернул бумагу и увидел коричневый листок.

2-часть. Дополнительное задание.

Написать сочинение на тему: «С каким человеком я бы хотел дружить» и «Мать и дочь»

С каким человеком я бы хотел дружить: Я бы хотела дружить с человеком, который искренний и надежный. Для меня важно, чтобы друг мог поддержать в трудную минуту, но и честно сказать, если я не права. Дружба это не только веселье, но и умение понимать друг друга. Мне близки люди с хорошим чувством юмора, ведь с ними даже самые сложные моменты кажутся легче, да и в целом, юмор для меня это очень харизматичная черта. А ещё важно, чтобы друг уважал мои границы и интересы, как и я его. Настоящий друг это тот, с кем можно быть собой. С таким человеком рядом не нужно притворяться, и тогда дружба будет настоящей и крепкой. У меня есть лудшая подруга и я очень ценю ее, и надеюсь что я для нее такая же хорошая подруга как и она для меня.

Мать и дочь: Взаимоотношения матери и дочери очень важны как для матери, так и для ребенка. С одной стороны, мама очень волнуется за своего ребенка и иногда может нарушить личные границы ребенка просто чтобы убедится что с ее дочкой все хорошо. А с другой стороны, ребенок нуждается в личном пространстве, в приватности, ведь иногда есть вещи о которых сложно поделится даже с таким близким человеком как мама. Иногда мать и дочь могут ссорится или не сходится в общем мнении. Но все равно, они оба самые близкие люди для друг друга, даже если этого не знают.

Притча о блудном сыне (Из Билии)

Ռուսաց լեզվի 8-րդ դասագիրք

Притча о блудном сыне (Из Билии) – էջ-110 и ответы на вопросы и задания

    1. Младший сын хотел разделить наследство чтобы тратить деньги и ‘радоватся’ жизни. Но поступил он неправильно ведь это решение повлияло на его жизнь (в плохом смысле).
    2. Он уехал в другой город и начал тратит деньги которые достались ему в наследство, на еду, выпевки, итд. Но в конечном идоге его деньги законьчились и он начал жить голодать и в нишыте, радуясь даже свинному корму который иногда ему поподался. И потом све же решил вернутся назад к отцу, который принял сына с обьятиями.
    3. Я считаю что отец поступил правильно. Ведь не смотря ни на что надо принять, любить и поддерживать своего ребенка.
    4. Нет, старшый сын, охваченый ревностю разозлился на отца, преподнося аргумент что отец любил сыновей неравно.
    5. Думаю что оба частично парвы. Сын почуствовал укол ревности и неравности когда отец накрыл стол в честь младшего сына, когда для него ничего подобного никогда не делал. А отец, был просто на просто рад что младший сын вернулся целый и невредимый, и устроил пир в честь этого.

    Test on past passive voice

    1) Somebody found the key.The key was found by somebody
    2) Somebody made mistakes.Mistake was made by somebody
    3) Somebody loved that woman.That woman was loved by somebody
    4) Somebody cleaned the rooms.The rooms were cleaned by somebody
    5) Somebody fixed the computer.The computer was fixed by somebody
    6) Somebody built that house.That house was build by somebody
    7) Somebody wrote War and Peace.War and peace was written by somebody
    8) Somebody painted The Mona Lisa.The Mona Lisa was painted by somebody
    9) Somebody stole my wallet.My wallet was stolen by somebody
    10) Somebody prepared lunch.Lunch was prepared by somebody
    11) Somebody drank a lot of coffee.A lot of coffee was was drunken by somebody
    12) Somebody forgot the papers.The papers were forgotten by somebody
    13) Somebody closed the windows.The windows were closed by somebody
    14) Somebody invited Julie and Luke to a party.Julie and Luke were invented to a party by somebody
    15) Somebody built a website.Website was build by somebody
    16) Somebody ate all the cakes.All the cakes were eaten by somebody
    17) Somebody told me to wait.I was told to wait by somebody
    18) Somebody employed a lot of new waiters.A lot of new waiters were employed by somebody
    19) Somebody opened a shop.A shop was opened by somebody
    20) Somebody lost the letter.The letter was lost by somebody

    Test on passive voice

    1. Mr Jones watches films.
      Films are watched by Mr Jones.
    2. The people speak English.
      English is spoken by people.
    3. He reads comics.
      Comics is read by him.
    4. We play volleyball.
      Volleyball is played by us.
    5. They sing the song.
      The song is sung by them.
    6. I take photos.
      Photos are taken by me.
    7. She does the housework.
      The housework is done by her.
    8. The policemen help the children.
      The children are helped by the policemen.
    9. He writes poems.
      Poems are written by him.
    10. Mother waters the flowers.
      • The flowers are watered by mother.

    March 17-21

    1. Math.
    2. Pete helps him with math.
    3. is messy.
    4. would find his book.

    a)

    1. Իմաստ չկա դրա մեջ։ (Joel)
    2. Քո հետ ոչմի բան սխալ չէ։ (Pete)
    3. Դա քո որոշումն է։ (Pete)
    4. Ուրիշ ինչ որ բան? (Pete)
    5. Ամբողչ տարածքոցվ։ (Pete)
    6. Եթե տենց ես ասւմ․․․ (Pete)

    b)

    2. if you say so… 3. It’s up to you. 4. there’s no point in 5. all over the place 6. There’s nothing wrong

    Տնային

    Դասագիրքը՝տես այստեղ:

    Մարտի 17-23

    Սիրելի՛ սովորողներ, խնդրում եմ կրկնել փետրվար-մարտ ամսվա առաջադրանքները, այս շաբաթ գրելու եք ամփոփում։ Հարցերը կուղարկեմ դասից առաջ։ Պատմել եք սովորում․

    Նյութի մոլային ծավալ

    Տնային

    Սովորել . Նյութի մոլային ծավալ( էջ 110-112)

    1. Որքան է 0,1 մոլ քանակով հելիումի ատոմների թիվը:
      n = 0,1 N=nx NA = 0,1 x 6,02 x 10-23 = 0,602 10-23
      NA = 6,02 x 10-23
      ————
      N-?
    2. Որքան է 2,03* 10  23 թվով արծաթի մոլեկուլների քանակը (մոլ):
      N = 2,03 x 10-23  n = N/NA = 2,03 x 10-23/6,02 x 10-23 = 0,33
      NA = 6,02 x 10-23
      ———–
      n-?

    3. Հաշվել  N2O5 ում տարրերի զանգվածների բաժինները:

    Հիշի՛ր

    Մոլը նյութի այն քանակն է, որը պարունակում է այնքան միատեսակ կառուցվածքային մասնիկներ (մոլեկուլ, ատոմ, իոն և այլն), որքան ատոմներ պարունակվում են ածխածնի C իզոտոպի 12 գ նմուշում:

    Նյութի քանակը նշանակում են ո տառով:

    Նյութի քանակը (n) հավասար է նյութի կառուցվածքային մասնիկների թվի (N) և Ավոգադրոյի թվի (N) հարաբերությանը.

    n=N/NA

    1.Սովորի՜ր բառերը և բացատրի՜ր բառարանի օգնությամբ։

    Առէջ — Ծաղկավոր բույսերի բազմացման արական գործարան, որի մեջ գոյանում է ծաղկափոշին:

    առընթեր — Մոտը, կողքին, կից:

    առինքնել — Դեպի իիեն ձգել, գրավել, հրապուրել:

    առհավատչյա — Գրավական, երաշխիք:

    առնական — Տղամարդուն հատուկ, տղամարդկային հատկանիշներով օժտված:

    առնչվել — Հարմարվել, համապատասխանել, ներդաշնակել:

    առոք-փառոք — Համարձակորեն, հանդիսավոր կերպով:

    առևանգել — Փախցնել, թաքուն տանել՝ դուրս բերել՝ ազատել:

    առույգ —  Ուժը տեղը, ուժեղ, ժիր, աշխույժ:

    առօրեական — Սովորական դարձած, ամեն օր կրկնվող, միապաղաղ, ձանձրալի, տաղտկալի:

    ասածվածք — Ասույթ, ասություն, ասածություն:

    2.Տրված նախադասությունները (ասույթները) դարձրո ´ւ հեղինակի խոսքով նախադասություններ և գրի ´ր հնարավոր բոլոր ձևերով:

    Օրինակ`

    Ամեն ինչ արվեստ է: Բեն -1. Բենն ասել է. «Ամեն ինչ արվեստ է»: 2. «Ամեն ինչ արվեստ է»,- ասել է Բենը: 3. «Ամեն ինչ,- ասել է Բենը,- արվեստ է»:

    Ճիշտ ճանապարհն անցնում է ճոպանի վրայով, որը ոչ թե բարձրության վրա են ձգել, այլ` համարյա գետնի: Կարծես ավելի շատ սայթաքում են, քան անցնում դրա վրայով: Ֆրանց Կաֆկա Իսկական հակառակորդն անսահման արիություն է ներշնչում: Ֆրանց Կաֆկա Տվեք ինձ հենման կետ, և ես կբարձրացնեմ Երկիրը: Արքիմեդի ճշմարտությունը կփոխի արվեստը: Բեն

    3.Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի:

    Ծերունին վճռական տեսքով ասաց, որ հասավ նաև իր գործելու ժամանակը: Նա զարմացավ, թե ի՛նչ է կրակը, ինքը չի վախենում կրակից: Նա խնդրեց, որ նավապետը բացատրի, թե ի՛նչ է պատահել իրենց ջրին: Խոհարարն ասաց, որ ինքը գործ չունի մեր փորձերի հետ, իրեն իսկական մաքուր ջուր է պետք: Բարկացած ընկերոջը հանգստացնելու համար ասում էր, որ նրա նման ուրիշ մեկն էլ չկա, ու դեռ ոչ ոք այդպիսի պայմաններում չի եղել և այդպիսի բան չի արել

    4.Հարցական դերանունների փոխարեն համապատասխան բացահայտիչներ գրի՛ր:

    Միքայելը` ո՞վ, երեկ մեր տանն էր: Տանտիրուհուց` ումի՞ց, հեռագիր էր ստացել: Տղան անհամբեր սպասում էր Սևուկի` ինչի՞ երևալուն: Մայրը որդուց` ումի՞ց, արդեն երկար ժամանակ լուր չուներ: Քուռկիկ Ջալալին արագ մոտեցավ տիրոջը` ո՞ւմ: Հրազդանը` ի՞նչը, Երևանով է անցնում:

    5..Կետադրի՛ր:

    Մենք ես ու Ցոլակը մտանք բակ: Ընկերներս գլխաբաց չթե հասարակ շապիկով երկու տղա քայլում էին գետափով: Ես ու իմ ընկերը Անդոն հաց ենք տանում նրա հոր բրուտ Ավագի համար: Կարմիր շորերով աղջիկը այդ բարձրահասակ երեխան հեռացավ կտուրից ու մոտեցավ աղջիկներին: Մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով Ազնոն դուստրը իմ վաղեմի ծանոթի: Քամին աշխարհի հզոր ու անսանձ ոգին վայրագ ուժով խառնեց- պղտորեց գետի անշարժ ջրերը: Մեր երեխաներիս աչքը չէր հեռանում արագիլներից: Ամենավերին աստիճանին կանգնած էր իմ բարեկամը Բաֆուտի Ֆոնը: Ծառերից հազարամյա կաղնիներից կանցնես ու կտեսնես փնտրածդ հյուղակը:

    6.Նայի՛ր օրինակին և որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ իբրև կապերով կազմվող բացահայտիչներով: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

    Օրինակ`

    Կոշիկի դատարկ տուփի նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:

    1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝ տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը: Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել: Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին: Սպիտակ բրդի եթերային ծվենների նման ամպերը սահում էին մեր գլխի վրայով: Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին քամուն հանդիման: Այդ վայրերի միակ տիրակալի նման քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

    7.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

    Էլիասը`…, ինձ բացատրում էր ճանապարհը: Անտառը`…, մռայլ ու գժկամ տեսք ուներ: Թռչունի առաջին ճիչը`…, չափազանց զարմացրեց մեզ: Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր`…: Պահակը`…, որոշեց ինձ մենակ չթողնել: Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին`…: Հարցերին պատասխանող պարոնը`…. անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

    8.Կետադրի՛ր:

    Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ: Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ: Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր: Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ:

    Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց: Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

    9.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

    Մի ականատես նկարագրում էր (ո՞ւմ), (ի՞նչը): Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (ի՞նչը): Լավան մոտենում էր (ինչի՞ն): Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (ո՞ւմ): Լեռները դղրդում էին (ինչի՞ց): ժայռի գագաթը միայն (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:

    Լրացուցիչ առաջադրանք

    Պատրաստել նյութեր.Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային է։

    Տեղադրեք ձեր բլոգներում,հղումը ուղարկեք ինձ:

    Ուժ և տատանումներ Լրացուցիչ առաջադրանք

    Տատանումները պարբերական շարժումներ են, որոնք առաջանում են այն դեպքում, երբ մարմնի վրա ազդում է վերականգնող ուժ։

    Վերականգնող ուժ – Ուժ, որը միշտ ուղղված է հավասարակշռության դիրքի կողմը։ Օրինակ՝ ճոճանակի դեպքում դա ծանրության ուժի բաղադրիչն է, իսկ զսպանակի դեպքում՝ առաձգական ուժը։

    Հարաբերությունը – Տատանողական շարժումը կարող է նկարագրվել Հուկի օրենքով, որը զսպանակային տատանումների դեպքում գրվում է՝ F=−kx որտեղ k–ն զսպանակի կոշտության գործակիցն է, իսկ x–ը՝ տեղաշարժը հավասարակշռության դիրքից։

    Օրինակներ – Մեխանիկական ժամացույցի ճոճանակ, մեքենայի ամորտիզատորներ, երաժշտական գործիքների լարեր։

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы