Դերբայական դարձվածը՝ նախադասության մեջ գործածված դերբայն է իր լրացումներով միասին։ Դերբայական դարձվածի գերադաս անդամը դերբայն է, որն արտահայտվում է՝
1. անորոշ դերբայի տարբեր հոլովներով՝ անթարթ նայելը(ը), ուսին նստելով, այգին մշակելու,
2. հարակատար դերբայով՝ ուսապարկը մի կողմ դրած, մեքենան բարձած, ծանր աշխատանքից խոնջացած,
3. ենթակայական դերբայով՝ բարձունքից գահավիժող, օր օրի կռացող, գիշերուզօր սպասող,
4. համակատար դերբայով՝ փողոցն անցնելիս,մանկությունը հիշելիս, հանձնարարություն կատարելիս։
Դերբայական դարձվածը նախադասության մեջ մեկ անդամ է։ Որպես նախադասության անդամ, նախադասության մեջ այն զբաղեցնում է ենթակայի, ստորոգյալի, գոյականական և բայական անդամի լրացումների պաշտոններ, ինչպես՝
Ճամփորդների դադար առնելը(ենթակա) ճակատագրական եղավ։
Ձախողման պատճառը այդ մարդուն վստահելն(ստորոգելի) էր։
Դերբայական դարձվածի գերադաս անդամը՝ դերբայը, ունենում է ոչ թե ստորոգյալի, այլ իր հետ կապված 4 կարգի լրացում.ենթակա, ստորոգելի կամ վերադիր, խնդիր, պարագա։
Կետադրվող դերբայական դարձված
Դերբայական դարձվածը նախադասության մեջ ունի ազատ շարադասություն․ այն կարող է հանդես գալ առաջադաս, միջադաս և վերջադաս դիրքերում։
Օրինակ՝
Հպարտության զգացումով լցված՝ մայրը բանակ ճանապարհեց որդուն։
Մայրը, հպարտության զգացումով լցված, բանակ ճանապարհեց որդուն։
Մայրը բանակ ճանապարհեց որդուն՝ հպարտության զգացումով լցված։
Դերբայական դարձվածները լինում են կետադրվող (տրոհվող) և չկետադրվող (չտրոհվող)։
Կետադրվող են համարվում որպես գերադաս անդամ հանդես եկող անորոշ և հարակատար դերբայներով կազմված դերբայական դարձվածները (հիմնականում ձևի, երբեմն նաև ժամանակի կամ պատճառի պարագայի պաշտոն)։
Կետադրվող առաջադաս և վերջադաս դերբայական դարձվածները նախադասությունից տրոհվում են բութով, իսկ միջադասը՝ երկու կողմից ստորակետով։
Օրինակ՝
Առաջադաս
Տեսնելով արդեն սենյակ մտած Մարիամին՝ նա շփոթվեց (Ս․ Խ․)։
Վերջադաս
Նրան սպասողները հեռվում տեսան հեծյալ մի զորամաս՝ նետերով, նիզակներով և սրերով զինված (Ստ․ Զ․)։
Միջադաս
Ձիերը, անգղների կռնչոցից վախեցած, խլշեցին ականջները, իրար մոտեցան (Ակ․ Բ․)։
Կետադրվում են նաև՝
- զիջման պարագա դերբայական դարձվածը բոլոր դիրքերում։
Օրինակ՝
Չնայած բավականաչափ միջոցներ ունենալուն՝ իրեն շատ համեստ էր պահում։
- Նպատակի պարագան վերջադաս դիրքում, ինչպես՝
Տղաներն անմիջապես դուրս թափվեցին բակերից՝ հեռվից ժամանած իրենց հյուրերին դիմավորելու։
- Հետադաս որոշիչ դերբայական դարձվածը, ինչպես՝
Աղջնակը՝ բարձր ու զիլ ձայնով երգող, միանգամից լռեց։
- Եթե կետադրվող դերբայական դարձվածից առաջ կա նախադասության որևէ այլ անդամ, ապա դերբայական դարձվածը համարվում է միջադաս։
Օրինակ՝
Սեղանի տակ, փափուկ բարձը գրկած, քնել էր փոքրիկը։
- Եթե դերբայական դարձվածը հաջորդում է շաղկապին, կարող է կետադրվել թե՛ բութով (առաջադաս), թե՛ ստորակետով (միջադաս)։
Օրինակ՝
Նա անցավ ու տեսնելով փթթող երկիրը՝ նախանձից քարացրեց այն։
1.Գտնել դերբայական դարձվածները և կետադրել։
Փորձելով պայքարել նրա դեմ ես հասկացա որ պարտված եմ:
Ես փորձելով պայքարել նրա դեմ հասկացա որ պարտված եմ:
Ես պատահաբար ընկա ուժեղ ցավեցնելով ու վնասելով ոտքս:
Շուտով տուն վերադարձավ Կարինեն կրծքին մի գեղեցիկ ծաղկեփունջ սեղմած:
Սուրենը, հասկանալով իր սխալը ներողություն խնդրեց բոլորից:
Աստղիկ տատիկը լալիս էր պատմելով իր ընտանիքի հետ կատարված ոճրագործության մասին:
Փոքրիկն արթնացավ վախեցած անսպասելի ու հանկարծակի աղմուկից:
Գուրգեն պապիկը գլուխը դժգոհությամբ օրորելով խոսում էր մեր կառավարության վարած քաղաքականությունից:
Արմինեն ասմունքի դասերի էր հաճախում ցանկանալով լավ ու ճանաչված դերասանուհի դառնալ:
Հրճվանքից ասես ոտքերը գետնից կտրված փոքրիկ Հրաչիկն անհամբեր սպասում էր իր նվերին:
Քննության օրը հուզված ու փոքր-ինչ շփոթված ուսանողները կրկնելով հարցաշարը սպասում էին իրենց հերթին:
Հնագետները պատմում էին որ գտել են մի արհեստական սիրտ շատ հմտորեն պատրաստված:
Հիացած ու զարմացած մեր գեղատեսիլ ու զարմանահրաշ բնությամբ ու պատմամշակութային կոթողներով զբոսաշրջիկներն ամեն տարի գալիս են Հայաստան:
Վիրավոր գայլը աստիճանաբար խեղճանալով պատրաստ էր անձնատուր լինել:
Տղան մտածում էր իր անելիքների մասին հայացքը հառած պատից կախված նկարին:
Փորձելով լավ ներկայացնել տնային աշխատանքը աղջիկն աշխատում էր չշտապել ու առոգանությամբ կարդալ:
Նկարիչը նայելով բնորդուհու գեղեցիկ մարմնին փորձում էր ընդգծել ամեն մի մանրուք:
Տիկին Աիդան գնաց մոտակա գեղեցկության սրահ մազերը հարդարելու:
2.Կետերի խոխարեն տեղադրել համապատասխան բառերը․
Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:
Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ.կարծես … լիներ:
Գլորվում էր … լանջով:
Ձայնն էլ խզված էր ու …:
Առանց … լսեցիննրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:
Դու … անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:
… ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:
Միանգամից … է ու կպչում գործի:
- Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Նախօրոք, շնորհք, մեհյան, ներողություն, խոչընդոտող, նրբանկատ:
Այնքան շատ են … ու խանգարողները, որ էլ ոչինչ չեմ ուզում անել:
Դե՛, ցո՛ւյց տուր …, թող տեսնեն, թե ինչեր ես անում:
… ամեն ինչ պատրաստել էր, որ հետո իրար չխառնվեր:
… մանր-մունր հոգսերով է տարվել ու մոռացել մեր պայմանը:
… խնդրեց ու հանգիստ դուրս եկավ. կարծես ոչինչ չէր եղել:
Հեթանոսական … տեղում է կառուցվել այս տաճարը:
Շատ … մարդ է.երբեք ընկերներիս մոտ ինձ դիտողություն չի անում:
- Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:
Տաղտկալի,խաբել, արտասուք,կարկառել,խարխափել, խախտել, հռետոր:
Ոչ մի նոր բան չկա, այստեղ միշտ նույն… ֆիլմերն ու նկարները կտեսնես:
… այնպիսի մի ելույթ ունեցավ, կարծես ամբողջ կյանքում այդ մասին էր մտածել:
Մթության մեջ … տագնապած ու անհույս փնտրում էր ճանապարհը:
Ինչո՞ւ ես երդվում, որ հետո էլ ստիպված ես լինում…երդումդ,… ինքդ քեզ:
…հոսում էր աչքերից ,բայց էլի կատակում էր ու փորձում ժպտալ:
Ձեռքերը … դեպի երկինք ու ինչ-որ բան էր մրմնջուն:
35.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ջորդանո Բրունոն ամբո. ութ տարի բան.ում մնաց:Սուր.հայրերը սպասում էին,որ նա կ.նկճվի: Նա խոստովանում էր,որ ինքը մե.ք է գործել եկեղեցու դեմ,բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտա.ի է ամբո.ջական: Մտածելու համար նրան ին.սում օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգան՝ կես.րինու կեսգիշերին,աստվածաբա.եր էին ուղարկում նրա խու.ը:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ .րկրի վրա մեզ հետ մ.սին ապրում են .ակներ որոնց
կ.նքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչ. Մահ, տեղա. Որվում է վա.րկ.անի հազարերոր.ական մասին: Այդպիսի յուրաքանչ.ր .ակի կյանքի ըն.ացքում դիտվող աշխար.ի ակնթար.ային լուսանկարը կլինի: Այդ նկարի մե. Տար. Օրինակ դիրքերում քարացած անշարժ .ակներ՝ մարդի. Կլինեն:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կ.նքը հավանաբար ծովում է սկզբնա.որվել: Ու թե. Զար.ացման միլ.նավոր տարիներ ենանցել, հիմա .լ մար.ու մարմնի հ.սբածքները ողողվում են աղայի լու.ույթով, որն իր բաղադրութ.ամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են ն.թափոխության և .րգնիզմի ա.բողջ գործ.նթացի համար: Բայց ջուրը մ.այն .օրգանիզմի առնող. և արդ.նավետ գործուն.ությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդան.թերի աղ.յուր է: Վեր.ապես նա.ջրա.ին ճանա պար.ների մասին հիշենք:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Ա. թամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափա.լը Սուր. Խաչի տաճարն էր: Բ. ուրավոր նավեր ցամաքից կրում էին ամենա. նտիր քարերը ՝տաճարի շինվա. քի համար: Գագիգ թա . ավորը մինչ. ան .գամ հեթանոսական մի բերդ կործանել տվեց , որ դրա քարերն էլ բերեն Ա . թամար: Տաճարի շինվա . քի համար օ .տագործվեց ավելի քան երկու հար . ուր լիտր կաթ: Պատերը զար . արված էին բար . րաքանդակ պատկերներով, որոնց մե . Աստվածաշնչյան հերոսների և Փրկ.ի բոլոր կար . որ տն . րիություն .երը եր . ում էին:
- Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վեր . ապես նրանք հասան հռ . ակավոր Խաչաղ.յուրին: Առա .նոր . ը մագլցեց ժայռն ու անց . ի մոտից մի պարան կապեց , որպե . զի տղաները կառ . ելով բար . րանան քարանձավ: Քարանձավային լճակից
թա . վող առվակի մեղմ խոխոջ . նն էր լսվում: Ջուրն այնքան թա . անցիկ էր, որ հատակի խի . ն ու ավազը եր .ում էին: Արշավախմբի . րոնումները ցն .ող ար . ունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միա . նախամարդու իրեր գտան, այլ ., բազմաթիվ ստորգետն . լճեր ու գետեր: