Պարապմունք 45

Թեմա՝ Սեղանի մակերեսը։

Բարձրությամբ և անկյունագծով սեղանը բաժանվում է երեք եռանկյունների: Սեղանի մակերեսը հաշվում ենք, որպես այդ եռանկյունների մակերեսների գումար:

Trapeces_lauk.png

SABCD=SABD+SDBC SABCD=AD⋅BE/2+BC⋅DF/2=AD⋅BE/2+BC⋅BE/2=(AD+BC)⋅BE/2

Եթե սեղանի զուգահեռ կողմերը (հիմքերը) նշանակենք a և b, իսկ բարձրությունը՝ h, ապա՝

Sսեղան=a+b/2⋅h

Ուշադրություն

Նշենք մի քանի կարևոր հետևանքներ:

1. Եթե եռանկյունների բարձրությունները հավասար են, ապա նրանց մակերեսները հարաբերվում են ինչպես հիմքերը:

2. Եթե եռանկյունների հիմքերը հավասար են, ապա նրանց մակերեսները հարաբերվում են ինչպես բարձրությունները:

3. Եթե եռանկյունների բարձրություններն ու հիմքերը հավասար են, ապա եռանկյունները հավասարամեծ են: Օրինակ՝ միջնագիծը եռանկյունը բաժանում է երկու հավասարամեծ եռանկյունների:

Առաջադրանքներ։

1․ Սեղանի հիմքերը 3 մ և 7 մ են, իսկ բարձրությունը՝ 6 մ: Հաշվիր սեղանի մակերեսը:

2․ Ո՞ր հատվածի երկարությունն է հավասար սեղանի հիմքերի կիսագումարին:

  • միջնուղղահայացի
  • միջին գծի
  • անկյունագծի

3․Գտնել AD և BC հիմքերով ABCD սեղանի մակերեսը, եթե՝

ա) AD=21 սմ, BC=17 սմ, BH բարձրությունը 7սմ է,

բ) ∠D=30, AD=10սմ, BC=2սմ, CD=8սմ,

գ) CD⊥AD, AD=13սմ, CD=8սմ, BC=5սմ:

4. Հավասարասրուն սեղանի պարագիծը 32 սմ է, սրունքը՝ 5 սմ, իսկ մակերեսը՝ 44 սմ2: Գտեք սեղանի բարձրությունը:

5․ ABCD սեղանի AD և BC հիմքերը համապատասխանաբար 10 սմ և 8 սմ են: ACD եռանկյան մակերեսը 30սմ2 է: Գտեք սեղանի մակերեսը:

6. Ուղղանկյուն սեղանի մակերեսը 30 սմ2 է, պարագիծը՝ 28 սմ, իսկ փոքր սրունքը՝ 3 սմ: Գտնել սեղանի մեծ սրունքը:

7. Գտնել ուղղանկյուն սեղանի մակերեսը, որի փոքր կողմերը 6սմ են, իսկ մեծ անկյունը՝ 135o:

8․ Տրված է ուղղանկյուն սեղան, որի փոքր հիմքը 6 սմ է: Փոքր սրունքը 18 սմ է, իսկ մեծը՝ հիմքի հետ կազմում է ∡45° -ի անկյուն: Գտնել սեղանի մակերեսը:

Дата: 7 апреля, 2025Автор: arevikmuradyan0 Комментарии

  1. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:

    • Զրույց — զրուցընկեր
      գույն — գունավառ
      վեճ — վիճաբան
      տուն — տնավարձ
      բույս — բուսաբան
      մատյան — գրամատյան
      երկու — քսաներորդ
      սեր — սիրահարվել
      ձայն — ձայնաբան
      ուղի: — զարտուղի

  2. . Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    Ռոբերթին հարկավոր էր ճամփա պահել որովհոտև նա միյակն էր ճանապարհ իմացողը։ Գրատախտակին նայելուց ինքը չնկատեց ոնց մազի մի հատվաց դեմքին ընկած ականջի հետևը գցեց:

  3. .Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
    Արգելված պտուղ
    Սոդոմ և Գոմոր
    քավության նոխազ
    բաբելոնյան աշտարակաշինություն:
        

4.Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

5.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած այտերով (թշերով, այտերով):
Հյուրը քթի տակ բարի քմծիծաղում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
Առաջ բերեցին նրա ազնվատոհմ (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
Լքված նավը կամաց-կամաց սուզվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
Նրա բոլոր հույսերը ընկղմվում (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

7.Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

 8.Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր:

Առաջնորդություն

Հասարակագիտություն 8 դաս․, էջ՝ 113

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բերեք հասարակական առաջնորդի օրինակ ձեր կյանքից
  • ներկայացրեք այն հատկանիշները, որոնց համաձայն՝ նրան ընկալում են որպես առաջնորդ։

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

  • պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում 

31․03-4․04

31․03-4․04; Իրականացնել «Ֆիզիկական երևույթները կյանքում»  նախագիծը

Պատրաստել նյութեր.Է. Ղազարյանի դասագրքից էջ76-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում(մեխանիկական ալիքներ):Թեմաների ընտրությունը կամային է։Կարող եք նաև անել թարգմանություն այս սայթից։

Տեղադրեք ձեր բլոգներում,հղումը ուղարկեք ինձ:

Ծանոթանալ փորձերի հետ

Նյութի կառուցվածքի մասին վարկածի ստուգման փորձեր

Կարգի բերել բլոգները

Ներկայացնել պատրաստված նյութերը.Է. Ղազարյանի դասագրքից էջ83-ից մինչև էջ95 եղած թեմաների շրջանակներում:Թեմաների ընտրությունը կամային է։

Դասի  թեմանՖիզիկական մարմին և նյութ:Նյութի կառուցվածք:Ատոմներ և մոլեկուլներ:Մոլեկուլների շարժում:Դիֆուզիա:Մոլեկուլների քաոսային շարժման արագությունևմարմնիջերմաստիճանը:Ջերմաչափ:Ջերմաստիճանային սանդղակ

Դասարանում քննարկվող հարցեր

1.Ինչի՞ց են բաղկացած ֆիզիկական մարմինները

Ֆիզիկական մարմինները բաղկացած են նյութից։

2.Ինչպիսի՞ կառուցվածք ունի նյութը

Նյութը ունի մասնիկային կառուցվածք՝ կազմված փոքր մասնիկներից։

3.Ինչպե՞ս են անվանում նյութի մասնիկները

Նյութի մասնիկները կոչվում են ատոմներ, մոլեկուլներ կամ իոններ։

4.Ո՞ր նյութն են անվանում տարր 

Տարր է կոչվում նյութ, որը կազմված է միևնույն տեսակի ատոմներից։

5.Ի՞նչ է մոլեկուլը

Մոլեկուլը նյութի ամենափոքր մասնիկն է, որը պահպանում է նրա քիմիական հատկությունները։

6.ի՞նչ է դիֆուզիան

Դիֆուզիան մասնիկների ինքնաբուխ խառնման և տարածման գործընթացն է։

7.Ինչպե՞ս է ընթանում դիֆուզիան գազերում, հեղուկներում և պինդ մարմիններում

Դիֆուզիան գազերում ընթանում է արագ, հեղուկներում՝ դանդաղ, պինդերում՝ շատ դանդաղ։

8.Ինչպե՞ս է ջերմաստիճանի փոփոխությունը ազդում դիֆուզիայի արագության վրա:

Ջերմաստիճանի բարձրացումը արագացնում է դիֆուզիան, իսկ նվազեցումը՝ դանդաղեցնում։

 Սովորել. Է.Ղազարյանի դասագրքից էջ98-ից մինչև էջ114

Կատարել .ԳայանեՄխիթարյան՝ մաս I-ից էջ10-ից մինչև էջ 17

Դասագիրք 8,Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ Մաս 2 >>

Ցիալկովսկու մասին

Դրոշների առաջացման պատմությունը

Նախագիծ -1

Իսպանիայի բնութագիր։ Իսպանիա — պետություն Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում։ Մայրաքաղաքը Մադրիդ է։ Կառավարման ձևը՝ սահմանադրական միապետություն։ Պաշտոնական լեզուն՝ իսպաներեն։ Բնակչությունը՝ մոտ 47 միլիոն։ Հայտնի է իր հարուստ մշակույթով, ֆլամենկոյով, տապասներով ու տուրիզմով։ ԵՄ և Շենգեն գոտու անդամ է։

Ինչպես է պատկերված դրոշը։ Իսպանիայի դրոշը իրենից ներկայացնում է երեք հորիզոնական շերտեր ունեցող ուղղանկյուն պաստառ, կարմիր, դեղին, և կարմիր գույներով (վերևից ներքև), դեղին շերտի բարձրությունը երկու անգամ գերազանցում է յուրաքանչյուր կարմիր շերտի բարձրությունը։ Դրոշի լայնքը և երկայնքը 2։3 հարաբերակցությունով է։

Դրոշի իմաստը։ Իսպանիայի դրոշը բաղկացած է երեք հորիզոնական գծերից՝ կարմիր, դեղին, կարմիր (դեղինը՝ մեջտեղում, կրկնակի լայն): Կարմիրը խորհրդանշում է ուժ, խիզախություն ու արյունը, որ թափվել է հանուն երկրի։ Դեղինը խորհրդանշում է արեւը, բարեկեցությունն ու Իսպանիայի հարուստ հողերը։ Դրոշի վրա կա նաև զինանշան՝ խորհրդանշելով թագավորությունը, պատմական նահանգները և միասնությունը։

Դրոշի պատմությունը։ Իսպանիայի դրոշն իր ներկա տեսքով գոյություն ունի 1785 թվականից, երբ թագավոր Կառլոս III Բուրբոնը իսպանական ռազմանավերին հրամայեց օգտագործել նշաններ, որոնք թույլ էին տալիս այլ պետությունների նավերը տարբերել․ սպիտակը Իսպանիայի ծովային թագավորական դրոշակն է՝ Բուրբոնների տան գերբով զարդարված։ Այդ օրվանից կարմիր և դեղին գույները ավանդաբար ասոցացվում են Իսպանիայի հետ, չնայած որպես պետական գույներ նրանք ընդունվել են 1927 թվականին։

Աշխարհագրության նախագիծ

Նախագիծ -1

Նախագիծ — 2

Հարցեր 

1.Գնահատե՛ք Չինաստանի աշխարհագրական դիրքը: 

Գտնվում է Ասիայի արևելքում, ունի երկար ծովային ափ, հարևանում է բազմաթիվ երկրների։ Դիրքը նպաստում է առևտրին ու տնտեսության զարգացմանը։

2. Ինչպիսի՞ փոփոխություն է ունեցել Չինաստանի բնակչության աճը, ի՞նչ պատճառով:

Ավելի վաղ բնակչությունը արագ աճում էր, բայց վերջին տարիներին աճը դանդաղել է՝ ծնելիության սահմանափակման քաղաքականության և կյանքային պայմանների փոփոխության պատճառով։

3. Որո՞նք են Հնդկաստանի աշխարհագրական դիրքի առանձնահատուկ գծերը:

Հնդկաստանը գտնվում է Հարավային Ասիայում, սահմանակցում է Չինաստանին, Պակիստանին, Նեպալին, Բութանին, Մյանմային և Բանգլադեշին։ Այն ողողվում է Հնդկական օվկիանոսով։

4. Ինչպե՞ս են ազդում կլիմայական պայմանները Հնդկաստանի գյուղատնտեսական արտադրության կազմակերպման վրա:

Մուսսոնային կլիման մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսության վրա. անձրևային սեզոնը նպաստում է բրնձի, ցորենի և այլ մշակաբույսերի աճեցմանը։

Նախագծային շաբաթ

Երկրաչափական պատկերների ուսումնասիրություն

Ներածություն Երկրաչափությունը մաթեմատիկայի այն ճյուղն է, որը զբաղվում է տարածական պատկերների, դրանց հատկությունների, չափումների և հարաբերությունների ուսումնասիրմամբ։ Այս աշխատանքում կուսումնասիրենք հիմնական երկրաչափական պատկերների՝ շրջանագծի, եռանկյունու և քառանկյան հիմնական հատկությունները։

1. Շրջանագծի հատկությունները

  • Շրջանագիծը կազմված է բոլոր այն կետերից, որոնք հավասար հեռավորության վրա են որոշակի կետից՝ կենտրոնից։
  • Շրջանագծի կարևոր տարրերն են՝ շառավիղը, տրամագիծը, աղեղները, կորի երկարությունը և մակերեսը։
  • Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը ։
  • Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը ։

2. Եռանկյան հատկությունները

  • Եռանկյունը բազմանկյուն է, որն ունի երեք կողմ, երեք անկյուն և երեք գագաթ։
  • Ըստ անկյունների եռանկյունները բաժանվում են սուրանկյուն, ուղղանկյուն և բութանկյուն եռանկյունների։
  • Ըստ կողմերի՝ հավասարակողմ, հավասարասրուն և տարբերակողմ եռանկյուններ։
  • Եռանկյան անկյունների գումարը միշտ 180° է։

3. Քառանկյան հատկությունները

  • Քառանկյունն ունի չորս կողմ, չորս անկյուն և չորս գագաթ։
  • Ըստ տեսակի, քառանկյունները լինում են՝ ուղղանկյուն, քառակուսի, շեղանկյուն, սեղան և այլն։
  • Ուղղանկյան անկյունները հավասար են 90°։
  • Քառակուսին ունի չորս հավասար կողմ և չորս հավասար անկյուն։
  • Հաշվել քառանկյունների մակերեսները;

Եզրակացություն Երկրաչափական պատկերները կարևոր դեր են խաղում մաթեմատիկայում և առօրյա կյանքում։ Նրանց հատկությունների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս հասկանալ տարածական կառուցվածքները և կիրառել դրանք ճարտարապետության, ինժեներիայի և այլ ոլորտներում։

Չինաստան

Կարող ես ծանոթանալ :

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ 

1.Գնահատե՛ք Չինաստանի աշխարհագրական դիրքը:

Գտնվում է Ասիայի արևելքում, ունի երկար ծովային ափ, հարևանում է բազմաթիվ երկրների։ Դիրքը նպաստում է առևտրին ու տնտեսության զարգացմանը։

2. Ի՞նչ օգտակար հանածոներով է Չինաստանը հարուստ։

Չինաստանը հարուստ է ածխով, նավթով, գազով, երկաթով, պղնձով ու շատ այլ մետաղներով։

3. Ի՞նչ բարենպաստ բնական նախադրյալներ կան Չինաստանի գյուղատնտեսության զարգացման համար:

Ունի մեծ ու բարեխառն կլիմայական գոտիներ, բերրի հողեր (հատկապես Յանցզի գետի հովիտում) և ջրառատ գետեր։

4. Ինչպիսի՞ փոփոխություն է ունեցել Չինաստանի բնակչության աճը, ի՞նչ պատճառով:

Ավելի վաղ բնակչությունը արագ աճում էր, բայց վերջին տարիներին աճը դանդաղել է՝ ծնելիության սահմանափակման քաղաքականության և կյանքային պայմանների փոփոխության պատճառով։

5. Բնութագրե՛ք Չինաստանի բնակչության տեղաբաշխումը և ուրբանիզացիան:

Բնակչությունը հիմնականում կենտրոնացած է արևելքում՝ քաղաքներում։ Արևմուտքում քիչ մարդ է ապրում։ Ուրբանիզացիան արագ է ընթանում, շատ գյուղաբնակներ տեղափոխվում են քաղաքներ։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы