Ապրիլի 11-20-ը, առաջադրանք, 8-րդ դաս.

Առաջադրանք 1

Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր/ էջ 38-42

  • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
  • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
  • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
  • Europe_1815_map_en

Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։

Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։

Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը)։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։

Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։

Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։

Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին Պոզնանը, Գդանսկը (Դանցիգը) և Տորունը, Սաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։

Իտալական Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսություններում գահ բարձրացան Հաբսբուրգների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավորության։

Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։

Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Մալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հարավում և Ցեյլոն կղզին)։

Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականիի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

Վիեննայի վեհաժողովը (1814-1815թթ.) տեղի է ունեցել Նապոլեոնյան պատերազմներից հետո՝ Եվրոպայում նոր քաղաքական սահմանների ձևավորման համար։ Կոնգրեսին մասնակցել են գրեթե բոլոր եվրոպական պետությունները։ Գլխավոր դերակատարներն էին Ռուսաստանը, Ավստրիան, Անգլիան և Պրուսիան։
Վեհաժողովի նպատակները էին՝

  • վերականգնել արքայատոհմերի իշխանությունը,
  • կանխել հեղափոխական շարժումները,
  • սահմանել նոր քարտեզ՝ հաշվի առնելով հաղթողների շահերը։
    Այն ամրապնդեց ավատատիրական կարգերը և միապետությունը՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

Հարցեր

  1. Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունեցել Վիեննայի վեհաժողովը։
    • Վիեննայի վեհաժողովը տեղի է ունեցել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում, 1814 թվականի սեպտեմբերից մինչև 1815 թվականի հունիսը։
  2. Որքա՞ն պետությունների ներկայացուցիչներ են մասնակցել վեհաժողովին։
    • Վեհաժողովին մասնակցել են գրեթե բոլոր եվրոպական պետությունները (բացի Թուրքիայից)՝ ընդհանուր առմամբ 216 ներկայացուցիչ, այդ թվում՝ 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։
  3. Ինչո՞ւ է Վիեննայի վեհաժողովը անվանվում «պարող վեհաժողով»։
    • Քանի որ բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով և որսով։ Այդ պատճառով վեհաժողովը հայտնի դարձավ որպես «պարող վեհաժողով»։
  4. Ի՞նչ էր վեհաժողովի գլխավոր նպատակը Նապոլեոնի պարտությունից հետո։
    • Վերականգնել Եվրոպայում նախկին միապետական և ֆեոդալական կարգերը, վերականգնել տապալված արքայատոհմերը, կանխել հեղափոխական շարժումները և վերաձևել պետական սահմանները՝ հաշվի առնելով հաղթողների շահերը։
  5. Ինչպե՞ս վերաբերվեցին վեհաժողովում Լեհաստանի հարցին։ Ո՞ր պետություններն էին մասնակից։
    • Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց. նրա տարածքները բաժանվեցին Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։
  6. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը։
    • Ռուսաստանը ստացավ Վարշավայի դքսության մեծ մասը՝ որպես «Լեհական թագավորություն», Ֆինլանդիան և Բեսարաբիան։
  7. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Անգլիան Միջերկրական ծովում և գաղութային տարածքներում։
    • Անգլիան ամրապնդեց իր ծովային գերիշխանությունը։ Նա պահեց Մալթան, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայում և Ցեյլոնը։
  8. Ինչպե՞ս ձևավորվեց Գերմանական միությունը, և ո՞ր պետության ազդեցության տակ։
    • Գերմանական միությունը կազմվեց 38 պետություններից և գտնվում էր Ավստրիայի գերիշխանության տակ։
  9. Ի՞նչ էր Սրբազան դաշինքը, և ե՞րբ այն կազմվեց։
    • Սրբազան դաշինքը ստեղծվեց 1815 թվականի սեպտեմբերի 26-ին՝ որպես վեհաժողովի լրացուցիչ ակտ՝ միապետական կարգերը պաշտպանելու նպատակով։
  10. Ի՞նչ հետևանքներ ունեցավ վեհաժողովը Իտալիայի համար։
    • Իտալիան մնաց քաղաքականապես մասնատված՝ կազմված 8 պետություններից։ Հաբսբուրգները հաստատեցին գերիշխանությունը Իտալիայի մեծ մասում։

Ջերմային երևույթներ Ջերմահաղորդում և աշխատանք։ Ջերմահաղորդման տեսակները

Պատ՝․ 2

Պատ՝․ 2

III-3,4

IV-1,2

Պատ՝․1

Պատ՝․2

Պատ՝․1

Պատ՝․1

Տարբերակ 2

Պատ՝․ 1

Պատ՝․ 2

III-3,4

IV-1,2

Պատ՝․2

Պատ՝․ 1

Պատ՝․ 4

Պատ՝․2

Տարբերակ 3

Պատ՝․1

Պատ՝․1

III-2,3

IV-1

Պատ՝․2

Պատ՝․3

Պատ՝․2

Պատ՝․1

Տարբերակ 4

Պատ՝․3

Պատ՝․2

III-1.3

IV-2,4

Պատ՝․3

Պատ՝․1

Պատ՝․2

1.Նկարագրել ջերմահաղորդականության երևույթը <<ցուցադրող>> փորձը:

Նկարագրված փորձում մխոցը կարելի է տեղաշարժել` նաև առանց աշխատանք կատարելու, օրինակ, սպիրտայրոցի բոցով տաքացնելով սրվակի օդը : Այս դեպքում նույնպես սրվակի օդի ջերմաստիճանը կբարձրանա, և կմե-ծանա նրա ներքին էներգիան: Իսկ աշխատանք կատարելու հետևանքով օդի ներքին էներգիան որոշ չափով կնվազի

2.Բացատրել,թե ինչպե՞ս է ջերմահաղորդումն իրականացվում մոլեկուլների քաոսայն շարժմամբ և փոխազդեցությամբ:

Տաք մարմնի մոլեկուլներն ավելի «արագաշարժ» են. ունեն ավելի մեծ միջին կինետիկ էներ-գիա: Մարմինների հպման տեղերում տաք մարմնի մոլե-կուլները, փոխազդելով սառը մարմնի մոլեկուլների հետ, իրենց կինետիկ էներգիայի մի մասը հաղորդում են դրանց, որի հետևանքով տաք մարմնի մոլեկուլների ջերմային շարժ-ման միջին կինետիկ էներգիան նվազում է, իսկ սառը մարմնի մոլեկուլներինը` աճում: Հետևաբար` տաք մարմնի ջերմաս-տիճանն իջնում է, իսկ սառը մարմնինը` բարձրանում: Որոշ ժամանակ անց այդ մարմինների ջերմաստիճանները հավա-սարվում են: Այսպիսով`ջերմահաղորդման հետևանքով տաք մարմնի ներքին էներգիան փոքրանում է, սառը մարմնինը` մեծանում: Այդ դեպքում ասում են, որ տաք մարմնի ներքին էներգիայի որոշ քանակ փոխանցվեց սառը մարմնին:

3.Թվարկել լավ և վատ ջերմահաղորդիչ նյութեր

Լավ ջերմահաղորդիչ նյութեր են մետաղներ,

Վատ ջերմահաղորդիչ նյութեր են գազերը և հեղուկները,

4.Ինչու՞ է օդը վատ ջերմահաղորդիչ

Դա բա-ցատրվում է այն բանով, որ նրանց մեջ մոլեկուլների հեռավորությունները շատ ավելի մեծ են, քան պինդ մարմիններում և հեղուկներում:

5.Ի՞նչ կիրառություններ ունեն վատ ջերմահաղորդիչները

Վատ ջերմահաղորդիչները օգտագործում են որպես ջերմամեկուսիչներ: Օրինակ` աղյուսե պա-տերը սենյակի օդը լավ են պահպանում սառչելուց: Պատուհանի կրկնակի ապակիները` բաժանված օդի շերտով, նույնպես լավ են ջերմամեկուսացնում սենյակը: Մուշտակը ձմռանը մարդու մարմինը պահպանում է սառչելուց: Մառանները սովորաբար պատում են ջերմամեկուսիչ նյութերով (ծղոտ, թեփ և այլն), որոնք պաշտպանում են այնտեղ պահ-վող մթերքը տաքանալուց:

6.Ջերմահաղորդման ո՞ր եղանակն են անվանում կոնվեկցիա

Կոնվեկցիա են անվանում հեղուկի կամ գազի հոսանքների միջոցով կատարվող ջերմահաղորդումը, որը հետևանք է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացման:

7.Ո՞րն է կոնվեկցիայի և ջերմահաղորդականության երևույթի հիմնական տարբերությունը:

Կոնվեկցիայի ժամանակ ջերմահաղորդումը կատարվում է հեղուկի կամ գազի շերտերի անհավասարաչափ տաքացմամբ, իսկ ջերմահաղորդականությունը՝ մարմնի տաք մասերից սառը մասերին ջերմության հաղորդմամբ:

8.Ինչպե՞ս է գոյանում ամպը:

Արագ ընդարձակվելիս վեր բարձրացող օդն աշխատանք է կատարում ոչ թե շրջապատից ստացած էներգիայի, այլ իր ներքին էներգիայի հաշվին: Օդի այդ զանգվածի ջերմաստիճանը նվազում է: Վեր բարձրացող օդն սկսում է սառչել, և եթե նաև բավականաչափ խոնավ է, ապա, որոշ բարձրու-թյունից սկսած, գոլորշու խտացման հետևանքով առաջանում են ջրի մանրիկ կաթիլներ. գոյանում է ամպ։

9.Ինչպե՞ս է առաջանում քամին:

Ցերեկն Արեգակի ճառագայթները գետինն ավելի արագ են տաքացնում, քան ծովի ջուրը, այդ պատճառով էլ ցամաքի ջերմաստիճանն ավելի բարձր է, քան ջրինը: Բարձր է նաև ցամաքի վրա օդի շերտի ջերմաստիճանը: Իսկ տաք օդն էլ, ընդարձակվելով, բարձրանում է վեր: Նրա տեղը զբաղեցնում է ծովից եկող սառն օդային զանգվածը: Այսպես առաջանում է քամի`։

10.Ինչու՞ են հեղուկները և գազերը տաքացնում ներքևից:

Ջերմացած նյութը ընդլայնվում է և դառնում թեթև, իսկ սառը նյութը՝ ծանր և իջնում է ներքև։

11.Հնարավո՞ր է արդյոք կոնվեկցիան պինդ մարմիններում:Ինչու՞

Ոչ չի կարող քանի որ պինդ մարմիններում մասնիկները ամուր կապված են միմյանց։ Դրանք չեն կարող ազատորեն տեղաշարժվել, ինչպես հեղուկների կամ գազերի դեպքում։

12.Ի՞նչ է էլեկտրամագնիսական դաշտը:Ի՞նչ վիճակներում կարող է գոյություն ունենալ:

Էլեկտրամագնիսական դաշտը դա էլեկտրական դաշտի և մագնիսկական դաշտի փոխ կապակցումն է։Էլեկտրամագնիսական դաշտը կարող է գոյություն ունենալ և՛ նյութական միջավայրում, և՛ նյութից առանձին:

13.Ի՞նչ է էլեկտրամագնիսական ալիքը:

Բացի նյութից, կան մատերիայի նաև այլ տեսակներ, օրինակ, լույսը, ռադիոալիքները: Դրանք են էլեկտրամագնիսական ալիքը:

14.Ջերմահաղորդման ո՞ր տեսակն են անվանում ճառագայթային ջերմափոխանակում:Բերել  օրինակներ:

Ջերմահաղորդումը ջերմային ճառագայթման արձակմամբ և կլանմամբ անվանում են ճառագայթային ջերմափոխանակում:օրինակ Արևի ջերմությունը

15.Ո՞ր մարմինն է ավելի լավ կլանում ջերմային ճառագայթումը՝սև,թե՞ սպիտակ:Բերել մի քանի օրինակներ: 

Մգացված կամ սև մակերևույթով առարկաներն ավելի լավ են կլանում ջերմային ճառագայթումը և ավելի շատ էլ տաքանում են:Ամռանը սև հագուստը ավելի է տաքանում, քան սպիտակը։Սև ավտոմեքենան արևի տակ ավելի շուտ է տաքանում։

Ապրիլի 14 -20

    Դասագիրքը՝տես այստեղ:

    Ապրիլի 14 -20

    Վիտամիններդրանց դերը մարդու կյանքում,

    վիտամինների թեր ֆունկցիայից առաջացող հիվանդություններ, դրանց ախտանիշները և կանխարգելումը: Դասագիրք-էջ՝ 158-160

    Պատասխանել հարցերին

    1․Ի՞նչ նշանակություն ունեն վիտամինները

    Օրգանիզմ ներմուծված սննդանյութերի մեջ պարունակվում են նյութեր` վիտամիններ, որոնք անհրաժեշտ են նյութափոխանակության կարգավորման և բջիջների բնականոն կենսագործունեության համար:

    2․Ո՞ր սննդամթերքն է ավելի շատ պարունակում վիտամին A, B, C, D

    A վիտամինը պարունակվում է կենդանական ծագման մթերքում՝ կենդանիների և ձկների լյարդում, խավիարում, ձկան յուղում, կարագում և յուղում, կաթնամթերքում, ձվի դեղնուցում: Բուսական մթերքում A վիտամինը պարունակվում է նախավիտամինների ձևով, որոնք իրենցից ներկայացնում են գունանյութեր կարոտինոիդներ: Դրանցով հարուստ են գազարը, լոլիկը, կարմիր տաքդեղը, կանաչ սոխը, թրթնջուկը, հազարը, մասուրը, ծիրանը, չիչխանը, արոսենու պտուղները և այլն:

    B1 վիտամինով առավել հարուստ են գարեջրի, հացի չոր և խտացված խմորիչները, ինչպես նաև լոբազգի և հացազգի բույսերից պատրաստված սննդամթերքը:

    B2 վիտամին պարունակվում է խմորիչներում, լյարդում, ինչպես նաև կաթում և կաթնամթերքում: B2 վիտամինը տաքացնելիս կայուն է, բայց հեշտությամբ քայքայվում է լույսի ազդեցությունից:

    B3 կամ PP վիտամին մասնակցում է օրգանիզմում ընթացող կենսաբանական օքսիդացմանը: Բավական քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, խմորիչներում, մսում, կաթում, ինչպես նաև ոլոռում, բակլայում, ցորենի ալյուրում, հնդկաձավարում, սնկերում:

    B6 վիտամինը պարունակվում է մսում, ձկնեղենում, կաթում, խոշոր եղջերավոր կենդանիների լյարդում, խմորիչներում և բուսական շատ մթերքներում:

    B12 -ի անբավարարության դեպքում զարգանում է չարորակ սակավարյունություն: Զգալի քանակությամբ պարունակվում է լյարդում, երիկամներում, ձկնեղենում, քիչ քանակությամբ՝ մսում, կաթում, կաթնաշոռում, պանրում, ձվի դեղնուցում:

    C վիտամինի առավելագույն քանակությունը պարունակվում է մասուրում, սև հաղարջում, կարմիր տաքդեղում, ինչպես նաև չիչխանի հատապտուղներում, նարինջում, կիտրոնում, շատ քիչ՝ կենդանական մթերքներում:

    D վիտամինը առաջանում է մարդու մաշկում՝ ուլտրամանուշակագույն ճառագայթների ներգործությամբ: D վիտամինի աղբյուր է ձկների լյարդի ճարպը: Ոչ մեծ քանակությամբ պարունակվում է կարագում, ձվի դեղնուցում, ձկան յուղում:

    3․ինչպիսի՞ն պետք է լինի սննդի ընդունման ռեժիմն օրվա ընթացքում։

    Ներկայացնելու եմ նոր թեմա․

    Մաշկի կառուցվածքը և ֆունկցիան:Ինչպես է մաշկը պաշտպանում մեր օրգանիզմը.Ինչ գաղտնիք է թաքցնում մաշկը:
    Պատրաստել ուսումնական նյութեր, տեղադրել բլոգներում:

    Ապրիլի 11-20-ը, առաջադրանք, 8-րդ դաս.

    Առաջադրանք 1

    Եվրոպան 1815-1850-ական թթ.-եր/ էջ 38-42

    • Համեմատիր նապոլեոնյան և հետնապոլեոնյան դարաշրջանները:
    • Հիմնավորիր զարգացման որ ուղին է նախընտրելի ՝ հեղափոխական, թե բարենորոգումների:
    • Վիեննայի վեհաժողովի որոշումներով Եվրոպայում հաստատված ազգային-պետական սահմանները:
    • Europe_1815_map_en

    Վիեննայի վեհաժողով, համաեվրոպական վեհաժողով, որտեղ որոշվեցին Եվրոպայի պետությունների սահմանները։ Իր ընդգրկմամբ նախադեպը չունեցող Վիեննայի վեհաժողովին մասնակցում էին 2 կայսր, 4 թագավոր, 2 թագաժառանգ և 215 իշխանական տների ղեկավարներ։ Այստեղ հավաքվել էր 450 դիվանագետ։ Այն ավարտեց եվրոպական տերությունների կոալիցիաների պատերազմները (Դաշնախմբային պատերազմներ) նապոլեոնյան Ֆրանսիայի դեմ (Նապոլեոնյան պատերազմներ)։ Տեղի է ունեցել Վիեննայում 1814 թվականի սեպտեմբերից 1815 թվականի հունիսը։ Վիեննայի կոնգրեսին մասնակցել են եվրոպական բոլոր պետությունների (բացի Թուրքիայից) 216 ներկայացուցիչներ։ Կոնգրեսում առաջատար դեր էին խաղում Անգլիան, Ռուսաստանը և Ավստրիան։

    Բանակցությունները հաճախ ընդհատվում էին պարահանդեսներով, ներկայացումներով, որսով։ «Պարող վեհաժողով»՝ այդպես է այն մնացել բոլորի հիշողության մեջ։ Պայմանագրերը մշակվում էին առանձին աշխատանքային խմբերում։

    Վեհաժողովին մասնակցող յուրաքանչյուր երկիր հետամուտ էր իր շահերին։ Ռուսաստանը, Անգլիան, Ավստրիան և Պրուսիան վերաձևեցին Եվրոպայի պետական սահմանները՝ հաշվի չառնելով այլ ազգերի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը։ Այսպես, Նապոլեոնի ստեղծած Վարշավայի դքսությունը լուծարվեց։ Լեհական հողերի զգալի մասն անցավ Ռուսաստանին։ Պահպանվեց Իտալիայի և Գերմանիայի մասնատվածությունը։ Անգլիան ստացավ Մալթա կղզին և հոլանդական մի շարք գաղութներ։

    Վեհաժողովի մասնակիցները գտնում էին, որ Ֆրանսիական հեղափոխությունը Եվրոպայում խախտել է օրինական կարգը։ Նրանք որոշեցին վերականգնել տապալված արքայատոհմերն ու իշխանական տները։ Դա վերաբերում էր առաջին հերթին Ֆրանսիային։ Վերականգնվեցին նաև նրա մինչհեղափոխական սահմանները։

    Վիեննայի կոնգրեսի կարևորագույն խնդիրներն էին Ֆրանսիական հեղափոխությամբ և նապոլեոնյան պատերազմների ժամանակ վերացված ավատատիրական (ֆեոդալական), միապետական կարգերի վերականգնումը, մի շարք տապալված գահատոհմերի (դինաստիաների) վերահաստատումը, պայքարը ազգային-ազատագրական ու հեղափոխական շարժումների դեմ, դաշնակից տերությունների հաղթանակի ամրապնդումը, Ֆրանսիայում նապոլեոնյան վարչակարգի վերականգնումը կանխելու և Եվրոպան Ֆրանսիայի նոր զավթողական պատերազմներից ապահովագրելու ամուր երաշխիքների ստեղծումը, հաղթողների տարածքային հավակնությունների բավարարումը և Եվրոպայում նոր պետական սահմանների հաստատումը։

    Կոնգրեսի նիստերի ժամանակ, Էլբա կղզի աքսորված Նապոլեոնը, 1815 թվականի մարտի 1-ին անսպասելիորեն ափ իջավ Ֆրանսիայում և հաղթարշավով սկսեց առաջանալ դեպի Փարիզ (Նապոլեոն Բոնապարտի 100 օրը)։ Կոնգրեսի մասնակիցները Նապոլեոնի դեմ անհապաղ ստեղծեցին նոր, յոթերորդ դաշնախումբը (կոալիցիան)։

    Վաթեռլոոյի ճակատամարտից մի քանի օր առաջ, 1815 թվականի հունիսի 9-ին, Ռուսաստանը, Պրուսիան, Ավստրիան, Անգլիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան և Պորտուգալիան ստորագրեցին 121 հոդվածներից և 17 առանձին հավելվածներից բաղկացած Վիեննայի կոնգրեսի գլխավոր եզրափակիչ պայմանագիրը։ Վիեննային կոնգրեսովով Ֆրանսիան զրկվեց բոլոր տերիտորիալ նվաճումներից։ Բելգիան և Հոլանդիան միավորվեցին Նիդերլանդական թագավորության մեջ, որը Պրուսիայի և Ավստրիայի հետ պետք է դառնար «պատնեշ» ընդդեմ Ֆրանսիայի։ Նապոլեոնի նախկին դաշնակից Դանիայից, անջատվեց Նորվեգիան և միացավ Շվեդիային։ Դանիան ստացավ Շլեզվիգը և գերմանական Հոլշթայնը։

    Վիեննայի կոնգրեսը չեզոք պետություն հռչակեց 19 կանտոններից (շրջաններից) բաղկացած Շվեյցարիայի կոնֆեդերացիան։ Լեհաստանը կրկին ենթարկվեց քաղաքական մասնատման՝ բաժանվելով ցարական Ռուսաստանի, Ավստրիայի և Պրուսիայի միջև։ Կրակովը հռչակվեց «անկախ քաղաք»։

    Գերմանիան մնաց 38 ինքնուրույն պետություններից բաղկացած երկիր։ Գերմանական պետություններից և Ավստրիական տիրույթների մի մասից ստեղծվեց Գերմանական միությունը՝ Ավստրիայի գերիշխանության ներքո։

    Վիեննայի կոնգրեսը ամրապնդեց նաև Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Ապենինյան թերակղզում պահպանվեցին 8 իտալական պետություններ։ Իտալիայի հարավ-արևմուտքում վերականգնվեց Սարդինական թագավորությունը (Պիեմոնտը)․ նրան միացվեցին Սավոյան ու Նիցցան։ Նշանակալիորեն ընդլայնվեց Պրուսիայի տարածքը։ Լեհական հողերից նրան մնացին Պոզնանը, Գդանսկը (Դանցիգը) և Տորունը, Սաքսոնիայի տարածքի գրեթե կեսը, տնտեսապես զարգացած Հռենոսյան մարզը և Վեստֆալիան։ Ավստրիան, լեհական հողերից բացի, ստացավ Արևմտյան Ուկրաինան (Դալիցիան) և Տեռնոպոլի շրջանը, հաստատվեց նաև իտալական հողերում (նրան անցան Լոմբարդիան և նախկին Վենետիկի հանրապետության տարածքը, որով և իր գերիշխանությունը հաստատեց Ադրիատիկ ծովում)։

    Իտալական Պարմա, Մոդենա, Տոսկանա դքսություններում գահ բարձրացան Հաբսբուրգների դրածոները, որոնք դաշնակցային պայմանագրերով կապվեցին Ավստրիայի հետ։ Հաբսբուրգների փաստական գերիշխանությունը տարածվեց Իտալիայի վրա, բացառությամբ՝ Աարդինական թագավորության։

    Վիեննայի կոնգրեսում նշանակալի տերիտորիալ ձեռքբերումներ ունեցավ ցարական Ռուսաստանը։ Նախկին Վարշավայի դքսության մեծ մասը, որն անվանվեց «Լեհական թագավորություն», անցավ Ռուսաստանին։ Ռուսաստանը ստացավ նաև Ֆինլանդիան ու Բեսարաբիան։

    Անգլիան ամրապնդեց իր առևտրական ու ծովային գերիշխանությունը և պահպանեց Հոլանդիայից ու Ֆրանսիայից զավթած գաղութների ու ծովային հենակետերի մի մասը (Մալթան՝ Միջերկրական ծովում, Հոնիական կղզիները, Կապի գաղութը Աֆրիկայի հարավում և Ցեյլոն կղզին)։

    Վիեննայի կոնգրեսի եզրափակիչ պայմանագրի հատուկ հոդվածները վերաբերում էին միջազգային հարաբերությունների տարբեր հարցերի։ Պայմանագրին կցվեցին մի շարք հավելվածներ։ Վիեննայի կոնգրեսի որոշումների հետևանքով Լեհաստանը չորրորդ անգամ բաժանվեց։ Ամրապնդվեց Գերմանիայի և Իտալիայի քաղաքական մասնատվածությունը։ Այդ երկրներում իր փաստական գերիշխանությունը հաստատեց Ավստրիան։ Վիեննայի կոնգրեսի ամրապնդեց նապոլեոնյան պատերազմների վերջում ստեղծված ուժերի նոր հարաբերակցությունը, ինչպես նաև միջազգային հարաբերություններում ցարական Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի առաջատար դերը, որը պահպանվեց մի քանի տասնամյակ։ Որպես Վիեննայի կոնգրեսի պայմանագրի լրացուցիչ ակտ 1815 թվականիի սեպտեմբերի 26-ին ստեղծվեց Սրբազան դաշինքը։

    Վիեննայի վեհաժողովը (1814-1815թթ.) տեղի է ունեցել Նապոլեոնյան պատերազմներից հետո՝ Եվրոպայում նոր քաղաքական սահմանների ձևավորման համար։ Կոնգրեսին մասնակցել են գրեթե բոլոր եվրոպական պետությունները։ Գլխավոր դերակատարներն էին Ռուսաստանը, Ավստրիան, Անգլիան և Պրուսիան։
    Վեհաժողովի նպատակները էին՝

    • վերականգնել արքայատոհմերի իշխանությունը,
    • կանխել հեղափոխական շարժումները,
    • սահմանել նոր քարտեզ՝ հաշվի առնելով հաղթողների շահերը։
      Այն ամրապնդեց ավատատիրական կարգերը և միապետությունը՝ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։

    Հարցեր

    1. Որտե՞ղ և ե՞րբ է տեղի ունեցել Վիեննայի վեհաժողովը։
    2. Որքա՞ն պետությունների ներկայացուցիչներ են մասնակցել վեհաժողովին։
    3. Ինչո՞ւ է Վիեննայի վեհաժողովը անվանվում «պարող վեհաժողով»։
    4. Ի՞նչ էր վեհաժողովի գլխավոր նպատակը Նապոլեոնի պարտությունից հետո։
    5. Ինչպե՞ս վերաբերվեցին վեհաժողովում Լեհաստանի հարցին։ Ո՞ր պետություններն էին մասնակից։
    6. Ի՞նչ տարածքային ձեռքբերումներ ունեցավ Ռուսաստանը։
    7. Ի՞նչ ազդեցություն ունեցավ Անգլիան Միջերկրական ծովում և գաղութային տարածքներում։
    8. Ինչպե՞ս ձևավորվեց Գերմանական միությունը, և ո՞ր պետության ազդեցության տակ։
    9. Ի՞նչ էր Սրբազան դաշինքը, և ե՞րբ այն կազմվեց։
    10. Ի՞նչ հետևանքներ ունեցավ վեհաժողովը Իտալիայի համար։

    Առաջադրանք 

    Թալեյրան. Դիվանագիտության հանճար

    Դիվանագիտության  տեսության  և  պրակտիկայի  տեսանկյունից  չափազանց  կարևոր  դեր  ունի  ֆրանսիացի  հայտնի  դիվանագետ  Թալեյրանի  գործունեությունը,  ով  ապրելով  Ֆրանսիայի  համար  անցումային  շրջանում,  երբ  ոչինչ  կայուն  չէր,  ամեն  ինչ  ենթակա  էր  ամեն  վայրկյան  փոփոխության  կարողացավ  իր  կայուն  տեղն  ունենալ  տվյալ  ժամանակահատվածի  բոլոր  կառավարություններում:  Այդ  ամենին  նա  հասնում  է  իր  տաղանդների  ու  ունակությունների  շնորհիվ,  ինչպես  նաև  շնորհիվ  այն  կենսապայմանների,  որում  դաստիարակվել    ու  կայացել  է:  Թալեյրանի  օրինակն  իրոք  բացառիկ  է  և  ուղղորդիչ  նշանակություն  ունի  անգամ  ժամանակակից  դիվանագետների  համար:

    Թալեյրանի  դիվանագիտական  գործունեության  կենսագրական  նախադրյալները

    18-րդ  դարի  վերջերի  և  19-րդ  դարի  սկզբի  ֆրանսիական  և  ընդհանրապես  եվրոպական  դիվանագիտության  մեջ  խոշորագույն  կերպարներից  էր  Շառլ  Մորիս  դե  Թալեյրան-Պերգորը[1]:  Թալեյրանները  նշանավոր  տոհմ  էին,  իսկ  նրանց  կարգախոսն  էր  «Չկա  ուրիշ  թագավոր  Աստծուց  բացի»  (Re  que  Diou)[2]:

    Եղբոր  մահից  հետո  Շառլը  դարձավ  ընտանիքի  ավագ  որդին:  Թալեյրանի  կենսագիրներից  շատերը  նշում  են,  որ  նրան  ոչ  ոք  չէր  սիրում,  ոչ  ոք  ուշադրություն  չէր  դարձնում[3]:  Նա  դաստիարակվել  է  ընտանիքից  հեռու՝  վարձու  խնամողի  մոտ:  Ի  տարբերություն  իրեն՝  կրտսեր  եղբայրները  ընտանիքում  են  դաստիարակվել,  ինչին  Շառլը  մշտապես  նախանձով  էր  վերաբերվում,  թեև  ցույց  չէր  տալիս,  նա  ընդհանրապես  իր  եղբայրների  նկատմամբ  սառը  վերաբերմունք  ուներ:

    Երեք  տարեկանում  աջ  ոտքի  լուրջ  վնասվածք  է  ստացել,  արդյունքում  Թալեյրանը  ողջ  կյանքում  կաղ  մնաց:  Ըստ  որոշ  աղբյուրների  էլ  նա  կաղ  է  ծնվել:  Վերջին  շրջանի  հետազոտությունները  ցույց  են  տալիս,  որ  երկրորդ  տարբերակն  առավել  հավաստի  է[4]:  Ֆիզիկական  արատի  պատճառով  զինվորական  կարիերան  նրա  առջև  փակված  էր:  Նրա  միակ  ուղին  մնում  էր  կրոնական  ուղին:

    1769  թ.՝  տասնհինգ  տարեկանում  նրան  ուղարկեցին  Ռեյմս՝  հոգևորական  դաստիարակություն  ստանալու  համար,  ինչը  ամենևին  էլ  ցանկալի  չէր  պատանու  համար[5]:  Նա  արտաքին  սառնությամբ  ու  զսպվածությամբ  ընդունեց  նաև  իր  հարազատների  որոշումը:

    1770  թ.  նրան  տեղափոխեցին  Փարիզ՝  Սոն  Սյուլպիս  սեմինարիա,  ուր  սովորեց  մինչև  1773  թ.:  Դրանից  հետո  Սորբոնում  ստացավ  աստվածաբանության  բակալավրի  կոչում:  1774  թ.  միաժամանակ  դարձավ  հոգևորական:  Հետագայում  այս  տարիների  մասին  նա  գրում  է.  «Իմ  ողջ  երիտասարդությունը  նվիրված  էր  մի  մասնագիտության,  որն  ինձ  համար  չէր»:    Սակայն  նրա  երազանքը  գումարն  էր,  ինչն  անհասանելի  էր  հոգևորականի  համար,  մինչդեռ  նրա  ցանկանում  էր  ֆինանսների  նախարարի  պաշտոնում  իրեն  տեսնել:  Թալեյրանի  համար  ոչ  պակաս  կարևոր  էր  նաև  կանանց  հետ  հարաբերությունները:  1772  թ.  ծնվեց  նրա  առաջին  սիրավեպը:  Թալեյրանը  համարում  է,  որ  այդ  տարիները  հետագա  դիվանագիտական  ունակությունների  վրա  մեծ  ազդեցություն  են  թողել[6]:

    Թալեյրանի  մյուս  նախասիրությունը  թղթախաղն  էր,  որի  պատճառով  16  տարեկանում  անգամ  ձերբակալվել  է:  Նման  վարքի  համար  նրան  հետագայում  անկան  անվանել  են  «կաղ  սատանա»:

    1775  թ.  նա  ստացավ  աբբատի  տիտղոս  Սեն-Դենի  աբբայությունում:  1778  թվականից  սացավ  բակալավրի  կոչումը,  ապա  նաև  աստվածաբանության  մագիստրոսի  կոչում՝  ամբողջցնելով  իր  կրթությունը:  Իսկ  արդեն  1779  թ.  երկար  մտորումներից  հետո  դարձավ  վանական:  Թալեյրանը  գրում  է.  «Ես  տեսա,  որ  չեմ  կարող  խուսափել  իմ  ճակատագրից  և  իմ  հոգնած  ոգին  համակերպվեց»[7]:  1780  թ.  Թալեյրանը  ստացավ  ֆրանսիական  հոգևորականության  գլխավոր  գործակալի  պաշտոն,  որն  ըստ  էության  ապահովում  էր  հոգևորականության  և  թագավորական  պալատի  կապը[8]:

    Թեև  Թալեյրանի՝  որպես  հոգևորականի  վարկանիշը  բարձր  չէր,  նա  մի  շարք  սիրավեպերի  մեջ  էր  ներգրավվել  և  անգամ  արտաամուսնական  զավակ  ուներ,  սակայն  օգտագործելով  իր  կապերը,  1788  թ.՝  35  տարեկանում  նշանակվեց  եպիսկոպոս  Օտենում  (Բուրգունդիա):  Արդեն  իսկ  Թալեյրանը  բավականին  մեծ  գումար  էր  ստանում  իր  ծառայությունների  համար:

    Սկզբունքորեն  Թալեյրանի  կյանքում  կարևորագույն  իրադարձություն  դարձավ  մասոն  դառնալը:  Մասոնությունը*  շուրջ  300  տարվա  պատմություն  ունի  և  այն  սկսվում  է  1717թ.  հունիսի  24-ից,  երբ  4  հին  օթյակներից  («եղբայրական  որմնադիրների»)  «Խնձորենու  տակ»  պանդոկում  կազմավորվեց  Անգլիայի  Մեծ  Օթեակը…  Սակայն  մասոնականությունը  իր  խորը  արմատներն  ունի  պատմության  մեջ:  Մասոնական  տարրի  համար  հիմք  են  ծառայել  Կաբալականությունը,  Գնոստիկությունը,  Տաճարական  ասպետների  (տամպլիերների)  գործունեությունը,  Վարդախաչյանները  (ռոզենկրեյցերներ),  Ազատ  մասոնները,  Լուսավորյալները    (Illuminati),  իսկ  18-րդ  դարից  տարածվում  են  արդեն  մասոնական  օթյակները:

    Ֆրանսիական  մեծ  հեղափոխության  շեմին  Ֆրանսիան  լցված  էր  մասոններով.  տեղի  «Ինը  քույրերի  օթյակի»  (ստեղծված  1769  թ.)  անդամներ  էին  ժամանակի  հայտնի  գիտնականներից  ու  մտածողներից  շատերը:  1777  թ.  օթյակն  ուներ  60  անդամ,  1783-ին՝  118[9]:

    18-րդ  դարի  վերջերին  դարում  Ֆրանսիան  կայացած,  զարգացած  ու  հզոր  միապետություն  էր`  Բուրբոնների  արքայական  դինաստիայի  կառավարմամբ:  Երկիրը  հարյուրամյակների  ընթացքում  անթաքույց  պայքար  էր  մղում  եվրոպական  մայրցամաքում  գերիշխանության  համար,  և  դա  նրան  հաջողվում  էր.  Ֆրանսիայի  թագավորության  դեմ  կարող  էր  մրցակցել  միայն  Անգլիան,  որ  անվիճելի  առավելություն  ուներ  ծովում  և  դրա  շնորհիվ  էլ  կարողանում  էր  հավասարակշռություն  պահպանել  Ֆրանսիայի  դեմ  պայքարում:  Ֆրանսիան  ուներ  նաև  իր  անդրծովյան  գաղութները.  մի  խոսքով`  ժամանակի  հզորագույն  երկրներից  էր:

    Սակայն  1789  թ.  արտաքին  շուքի  հետ  մեկտեղ  երկրում  բազում  ծանր  սոցիալական  խնդիրներ  կային:  Երկիրը  տնտեսական  ծանր  վիճակում  էր  հայտնվել:  Ինչ-որ  լուծում  գտնելու  համար  երեք  խավերի  ներկայացուցիչների  Գլխավոր  շտատներ  հրավիրվեց:

    Այդ  ընթացքում  Թալեյրանը  1789  թ.  մարտի  25-ին  պաշտոնապես  լքեց  իր  եպիսկոսական  դիրքը  և  մեկնեց  Փարիզ:  1789  թ.  ապրիլի  2-ին  նա  ընտրվեց  Գլխավոր  շտատների  պատգամավոր  հոգևորականության  կողմից[10]:

    Թագավորը  ցանկանում  էր  երկրում  առկա  ծանր  վիճակի  բեռը  բարդել  այդ  ժողովրդական  ժողովի  ուսերին:  Ինչպես  նախկինում  էր,  որոշվեց  հոգևորականներին  ու  ազնվականներին  2  ձայն  հատկացնել,  իսկ  երրորդ  խավին՝  հասարակ  ժողովրդին՝  1  ձայն:  Վերջին  հանգամանքը  լայն  զանգվածների  սրտով  չէր:

    1789  թ.  մայիսի  5-ին  տեղի  ունեցավ  Գլխավոր  շտատների  արարողակարգային  բացումը,  որում  ներկայացված  էին  1118  պատվիրակներ  (երրորդ  խավից՝  577,  հոգևորականներից՝  291  և  ազնվականներից՝  250):

    Շտատների  գործունեությունը  լցված  էր  վեճերով:  Արդյունքում  իրեն  ողջ  ժողովրդի  ներկայացուցիչ  համարող  երրորդ  խավը  (ի  դեպ  1789  թ.  Ֆրանսիայի  բնակչությունը  մոտ  20,5  մլն  էր  կազմում,  որից  ազնվականներին  էին  80  հազարը,  իսկ  հոգևորականները՝  200  հազարը)  հայտարարեց  Ազգային  ժողովի  լիազորություններ  ունեցող  մարմին  և  սկսեց  ինքնուրույն  օրենսդրական  գործառույթ  իրագործել:  Ստացվում  է,  որ  պատգամավորները  նոր  պետական  համակարգ  փորձեցին  ձեռնարկել:

    Հունիսի  23-ին  թագավորը  պատասխանեց,  որ  նման  մոտեցումը  անընդունելի  է  և  որ  պատգամավորները  ըստ  հաստատված  կարգի  պետք  է  գործեն:  Սակայն  երրորդ  խավը  չէր  պատրաստվում  ընդունել  թագավորի  հրամանները:  Հուլիսի  12-ին  այն  իրեն  հռչակեց՝  որպես  Ազգային  ժողով,  սկսվեց  համաժողովրդական  ապստամբություն[11]:  Հուլիսի  14-ին  տեղի  ունեցավ  Բաստիլի  ամրոցի  գրավումը.  պետք  է  նշել,  որ  այդ  իրադարձությունն  ինքնին  որևէ  մեծ  բան  չէր  իրենից  ներկայացնում,  Բաստիլի  բանտում  ընդամենը  7  կալանավորներ  էին,  իսկ  ամրոցի  ողջ  պաշտպան  անձնակազմը  հաշմանդամներ  էին:  Այս  ոչինչ  չասող  իրադարձությունը  դարձավ  Ֆրանսիական  մեծ  հեղափոխության  սկիզբը[12]:

    Բաստիլի  անկման  օրը  Թալեյրանը  ընդգրկվեց  Ազգային  ժողովի  սահմանադրական  կոմիտեի  մեջ:  Երկրին  հարկավոր  էր  նոր  սահմանադրություն,  իսկ  «հաղթանակի  հասած»  ամբոխն  ունակ  չէր  այն  մշակել,  գրագետ  մարդկանց  կարիք  էր  զգացվում:  Թալեյրանը  իդեալական  էր  այդ  դերի  համար:  Նա  սկսեց  ատիվ  մասնակցությունունենալ  Սահմանադրական  կոմիտեի  աշխատանքներում՝  խմբագրելով  հայտնի  «Մարդու  և  քաղաքացու  իրավունքների  հռչակագիրը»:

    Հեղափոխության  արդյունքում  երկրի  տնտեսական  ծանր  կացությունը  չլուծվեց,  երկրին  միջոցներ  էին  պետք,  միայն  պետական  պարտքը  կազմում  էր  4  մլրդ  լիվր,  իշխանությունները  տարբեր  մեխանիզմներ  էին  մտածում  վիճակն  ինչ-որ  կերպ  փրկելու,  սակայն  ապարդուն:

    Այդ  շրջանում  Թալեյրանը  հանդես  եկավ  եկեղեցական  ունեցվածքը  վաճառելու  առաջարկությամբ,  այդ  հարցը  քննարկվեց  Ազգային  ժողովում  նոյեմբերի  2-ին:  Նա  հայտարարեց,  որ  եկեղեցու  ունեցվածքը  հսկայական  է:  Սակայն  այն  ժամանակին  ոչ  թե  հոգևորականներին  է  տրվել,  այլ  եկեղեցուն,  այսինքն  բոլոր  հավատացյալներին,  այլ  խոսքերով  ասված՝  ժողովրդին:

    1789  թ.  դեկտեմբերին  ընդունվեց  եկեղեցական  հողերի  ազգայնացման  մասին  դեկրետ:  Դրանից  հետո  եկեղեցին  ատելությամբ  լցվեց  Թալեյրանի  նկատմամբ:  Սակայն  Թալեյրանի  այս  առաջարկությունը  որոշակիորեն  նաև  փրկեց  եկեղեցին,  եթե  այն  չլիներ,  ապա  ինչպես  Անգլիայի  օրինակով,  երբ  Օլիվեր  Կրոմվելի  կողմից  եկեղեցին  «փակվեց»,  Ֆրանսիան  էլ  կարող  էր  շարժվել:

    1790  թ.  փետրվարի  16-ին  պատգամավորները  Թալեյրանին  ընտրեցին  ԱԶգային  ժողովի  նախագահ:  Սկզբունքորեն  նա  դարձավ  հեղափոխության  գլուխը[13]:

    Թալեյրանի  գործողություններին  եկեղեցու  պատասխանը  չուշացավ:  1791  թ.  մարտի  10-ին  Հռոմի  պապը  հրաման  արձակեց,  որով  դժգոհություն  էր  արտահայտվում  Օտոնի  եպիսկոպոսի  գործունեությամբ,  իսկ  ապրիսլի  13-ին  «Ֆրանսիայի  թիվ  մեկ  չարագործը»  Պապի  անունից  հեռացվեց  եկեղեցուց:  Նրան  հայտարարեցին  հերետիկոսության  և  այլ  աններելի  մեղքերի  մեջ[14]:

    Դրանից  հետո  Թալեյրանի  հարազատները  հրաժարվեցին  նրանից:  Արդյունքում  Թալեյրանն  իր  համար  նոր  կարգախոս  ընդունեց  «Ես  ճկվում  եմ,  բայց  չեմ  կոտրվում»:

    1791  թ.  հունիսի  թագավոր  Լյուդսովիկոս  16-րդը  փորձեց  փախչել  Փարիզից,  որից  հետո  Ազգային  ժողովը  հռչակեց,  որ  իր  դեկրետները  ենթակա  են  իրագործման  առանց  թագավորի  կողմից  ընդունելու:  Փաստացիորեն  Ազգային  ժողովը  իր  ձեռքը  վերցրեց  երկրի  կառավարումը:

    Երկրի  սահմանադրությունը  վերանայվեց,  իսկ  սեպտեմբերի  3-ին  ընդունվեց  նաև  թագավորի  կողմից:  Իսկ  արդեն  սեպտեմբերի  30-ին  տեղի  ունեցավ  Ազգային  ժողովի  վերջին  նիստը:  Նրան  փոխարինելու  եկավ  Օրենսդիր  ժողովը,  որում  Ազգային  ժողովի  նախկին  պատգամավորները  չէին  կարող  մաս  կազմել:

    1792  թ.  հունվարի  15-ից  հուլիսի  5-ը  Թալեյրանը  դիվանագիտական  առաելությամբ  Լոնդոնում  էր:  Թալեյրանի  գերնպատակն  էր  հասկանալ  բրիտանական  իշխանությունների  ընդհանուր  տրամադրությունները:  Անգլիայում  նրան  հաջողվեց  ծանոթանալ  մի  շարք  հայտնի  անձանց  հետ:  Իսկ  առաքելության  ամենից  կարևոր  ձեռքբերումն  այն  եղավ,  որ  կարողացավ  1792  թ.  ապրիլին  Ֆրանսիայի  և  Ավստրիայի  միջև  ծագած  պատերազմում  Անգլիայի  չեզոքությանը  հասնել:

    Հենց  այդ  ժամանակ  էլ  Թալեյրանն  առաջին  անգամ  ի  ցույց  դրեց  իր  առաջնակարգ  դիվանագետ  լինելու  ունակությունները:  Բրիտանացիների  համար  Թալեյրանը  զարմանալի  էր,  ըստ  նրանց  վերջինս  ֆրանսիացու  նման  չէր.  նա  սառն  էր,  վերամբարձ  էր  խոսում,  սակավախոս  ու  ըստ  էության  էր  խոսում  և  ունակ  էր  լսել  մյուսներին՝  օգուտ  քաղելով  հակառակորդի  չնչին  իսկ  անմտածված  խոսքից[15]:

    1792  թ.  օգոստոսի  10-ին  Ֆրանսիայում  թագավորական  իշխանությունը  վերացվեց:  Սեպտեմբերի  22-ին  էլ  երկիրը  հռչակվեց  հանրապետություն:  Ձևավորվեց  նոր  խորհրդարան՝  Ազգային  կոնվենտ,  որն  սկզբունքորեն  դարձավ  ֆրանսիական  նոր  կառավարություն:  Երկրում  սկսվեց  հեղափոխական  արյունալի  տեռոր:

    Զգուշավոր  Թալեյրանի  համար  այդ  ժամանակ  էլ  նախընտրելի  էր  նորից  լքել  երկիրը:  Նա  նշում  է.  «Իմ  իրական  նպատակն  էր  հեռանալ  Ֆրանսիային,  ուր  ինձ  անօգուտ  և  անգամ  վտանգավոր  էր  թվում  մնալը,  սակայն  ես  ցանկանում  էին  հեռանալ  միայն  օրինական  անձնագրով,  որ  վերադարձի  ճանապարհը  չփակեի  ինձ  համար»[16]:

    Այդ  նպատակով  նա  իշխանություններին  խնդրեց  իրեն  Լոնդոն  գնալու  հանձնարարական  տան:  Ֆորմալ  առումով  պատճառը  գիտական  խնդիրն  էր՝  միասնական  չափի  ու  կշեռքի  համակարգ  մտցնելու  համար,  որը  հարկ  էր  քննարկել  Անգլիայի  հետ:  Արդյունքում  Թալեյրանը  ստացավ  իր  անձնագիրը,  որում  գրված  էր  «Սույն  վկայականը  Մորիս  Թալեյրաին  Լոնդոնում  ազատ  տեղաշարժի  համար  է,  ով  մեկնում  է  մեր  հրամանով»[17]:  1792  թ.  սեպտեմբերի  10-ին  նա  մեկնեց  Ֆրանսիայից:

    Այդ  ընթացքում  Ֆրանսիայում  նրան  օրենքից  դուրս  հռչակեցին,  այսինքն  եթե  նա  երկիրը  չլքեր,  ապա  մահն  անխուսափելի  կդառնար:  Հայտնաբերվել  էին  1791  թ.  թագավորի  հետ  գաղտնի  համագործակցության  առաջարկություն  պարունակող  երկու  նամակներ,  իչի  համար  Թալեյրանին  պետական  դավաճանության  մեջ  մեղադրեցին[18]:  1793  թ.  հունվարի  21-ին  Լյուդովիկոս  16-րդին  յակոբինյանները  գլխատեցին:

    Իսկ  արդեն  1793  թ.  անգլիական  իշխանությունները  որպես  յակոբինյան  երկիրը  լքելու  հրաման  տվեցին:  Խնդիրն  այն  էր,  որ  փետրվարի  1-ին  Ֆրանսիան  պատերազմ  էր  հայտարարել  Անգլիային,  իսկ  Թալեյրանը  «քավության  նոխազ»դարձավ  Անգլիայի  համար:

    Թալեյրանն  հստակ  հասկանում  էր,  որ  տեռորի  շրջանը  երկար  չի  կարող  տևել,  սակայն  դեռ  պետք  էր  այդ  շրջանն  անցնել:  1794  թ.  մարտ  1-ին  Թալեյրանը  մեկնեց  Ամերիկա՝  Ֆիլադելֆիա:  ԱՄՆ-ում  նրա  գերնատակն  էր  առավելագույնս  արագ  ներգրավվել  ֆիլիաֆելդյան  հասարակության  մեջ:  Նա  ցանկանում  էր  մերձենալ  ԱՄՆ-ի  քաղաքական  առաջնորդների  հետ:  Թալեյրանին  ընդունելությունը  մեծ  հույսեր  չէր  առաջացնում.  նրա  հեղինակությունն  իրենից  առաջ  էր  ընկել:  ԱՄՆ-ում  գտնվող  ֆրանսիացի  և՛  միապետականները,  և՛  յակոբինյանները  նրան  դավաճան  էին  համարում:

    ԱՄՆ-ում  Թալեյրանը  մերձեցավ  երկրի  հիմնադիր  հայրերից  մեկի՝  Ալեքսանդր  Համիլտոնի  հետ:  Այդ  ժամանակ  Թալեյրանը  հստակ  հասկացավ,  որ  ամերիկյան  հասարակության  հիմնական  շարժիչ  ուժը  գումարն  է[19]:    ԱՄՆ-ում  իրավիճակի  մասին  Թալեյրանը  գրում  է.  «Այստեղ  կարելի  է  շատ  գումար  աշխատել,  սակայն  դա  կարող  են  անել  միայն  այն  մարդիկ,  ովքեր  արդեն  իսկ  ունեն  գումար»:    Ինքնին  նա  այդ  ցանկում  չէր,  սակայն  ամեն  կերպ  շարունակում  էր  ջանք  գործադրել  կապիտալ  ձեռք  բերելու  համար.  նա  զբաղվում  էր  հողի  սպեկուլիացիայով՝  առք  ու  վաճառքով:  Ուշագրավ  է  այն,  որ  նա  Ամերիկայում  ցույցէր  տալիս,  որ  անգլերեն  ոչինչ  չի  հասկանում,  սակայն  իրեն  լավ  ճանաչող  միգրանտներից  մեկը  նշում  է,  որ  Թալեյրանը  հիասքանչ  տիրապետում  է  լեզվին:  Սակայն  վերջինս  քողարկում  էր  այդ  փաստում,  որպեսզի  հնարավորություն  ունենար  իմանալ  ավելին,  քան  պետք  էր:

    Ամերիկայում  գտնվելու  տարիներին  Թալեյրանը  հստակորեն  հասկացավ  խոշոր  տերության  համար  գաղութներ  ունենալու  կարևորությունը:  Ըստ  նրա  Ֆրանսիայի  գաղութային  զավթողականությունը  պետք  է  ուղղված  լիներ  Աֆրիկայի  և  Եգիպտոսի  ուղղությամբ,  մի  բան,  որն  իրագործվեց  Նապոլեոնի  գահակալման  շրջանում[20]:

    Թալեյրանն  ուղղակի  հիվանդ  էր  գումարով,  սակայն  նրան  այդպես  էլ  չհաջողվեց  միլիոնատեր  դառնալ[21]:  Ինքին  որոշակի  հիասթափություն  ևս  պատեց  Թալեյրանին:  Նա  այլևս  երազում  էր  վերադարձի  մասին:

    Այդ  ընթացքում  1794  թ.  հուլիսի  27-ին  Ֆրանսիայում  տեղի  ունեցավ  հակահեղափոխական  հեղաշրջում  (Թերմիդորյան  հեղաշրջում):  Յակոբինյան  դիկտատուրան  վերացվեց,  իսկ  յակոբինյանների  ղեկավարներին  մահապատժի  ենթարկեցին:  Պետության  գլուխ  կանգնեց  Դիրեկտորիան,  արդյունքում  բուրժուազիան  դարձավ  երկրում  իշխող  ուժ:

    Համակողմանի  վերլուծելով  իրողությունները՝  Թալեյրանը  որոշեց  գործի  անցնել:  1795  թ.  հունիսին  խնդրագիր  ուղարկեց  Ֆրանսիան՝  խնդրելով  իրեն  վերադառնալու  թույլտվություն  տալ:  Համառ  ջանքերի  և  մերձավորների  աջակցությամբ  Թալեյրանի  նկատմամբ  մեղադրանքը  հանվեց[22]:

    Հուլիսին  Թալեյրանը  մեկնեց  Համբուրգ,  ապա  մեկնեց  Ամստերդամ,  ապա  Բրյուսել  և  միայն  սեպտեմբերի  21-ին  ժամանեց  Փարիզ:  Նման  դանդաղկոտությունը  պայմանավորված  էր  զգուշավորությամբ,  մի  քանի  ամիս  Թալեյրանը  փորձում  էր  գնահատել  իր  սպառնացող  հիմնական  վտանգները:

    Արտաքին  գործերի  նախարար  Թալեյրանի  և  Նապոլեոն  Բոնապարտի  համատեղ  գործունեությունը

    Վերադառնալով  Փարիզ՝  1797  թ.  հուլիսի  16-ին  Թալեյրանը  Դիրետորիայի  կողմից  ստացավ  արտաքին  գործերի  նախարարի  պորտֆել:  Այս  նշանակման  ճարտարապետն  էր  Դիրեկտորիայի  անդամ  Պոլ  Բարրասը,  ով  գտնում  էր,  որ  Թալեյրանը  կարող  է  լավագույնը  լինել  երկրի  շահերը  արտաքին  քաղաքականության  մեջ  առաջ  տանելու  համար:  Դիրեկտորիայի  5  անդամներից  երեքը  կողմ  արտահայտվեցին  Թալեյրանի  նշանակմանը:  Իսկ  Լազար  Կարնոն  նրա  մասին  հատուկ  նողկանքով  էր  արտահայտվում.  «Այդ  մարդը  սկզբունքներ  չունի,  նա  դրանք  փոխում  է,  ինչպես  սպիտակեղենը»:  Թե  իրական  ինչ  պատճառներ  կային  Թալեյրանին  արտաքին  գործերի  գերատեսչությունը  ղեկավարելու  հնարավորություն  տալու  մեջ,  տեսակետները  շատ  են,  մինչև  իսկ  նախկին  սիրավեպերի  արդյունքն  էր  այն[23]:

    Նման  նշանակումը  շատերի  մոտ  զարմանք  առաջացրեց:  Կառավարությանն  անհրաժեշտ  էր  լավ  դիվանագետ,  ով  ունակ  կլիներ  երկար  ու  արդյունավետ  բանակցություններ  վարել:

    Այդ  շրջանում  Թալեյրանը  առաջին  կապերը  հաստատեց  գեներալ  Նապոլեոն  Բոնապարտի  հետ:  Թալեյրանը  առաջիններից  մեկն  էր,  ով  կանխատեսեց,  որ  Բոնապարտը  սովորական  հաղթանակներ  տանող  զինվորական  չէ,  այլ  ավելի  բարդ  և  ուժեղ  մեկն  է[24]:

    Թալեյրանը  դեռ  նախքան  նշանակումը  նամակագրական  կապ  էր  պահպանում  Բոնապարտի  հետ,  իսկ  նոր  պաշտոնը  ստանձնելուց  հետո  առաջիններից  մեկը  հենց  Բոնապարտին  հաղորդեց  այդ  մասին:  Այդպես  մենկարկեց  Բոնապարտի  և  Թալեյրանի  գործնական  համագործակցությունը:  Այդ  ընթացքում  Նապոլեոնը  վերջնական  հաղթանակի  հասավ  Ավստրիայի  նկատմամբ,  հոկտեմբերի  17-18-ին  ստորագրվեց  հաշտության  պայմանագիր,  այդ  պայմանագրի  հիմնական  դրույթների  ու  ընդհանուր  կազմակերպման  մեջ  ուղղորդիչ  դեր  ուներ  հենց  Թալեյրանը:  Արդյունքում  լայն  հասարակայնության  աչքերին  երիտասարդ  հրամանատարը  հերոս  էր,  ով  հանդես  էր  բերում  զինվորական  և  դիվանագիտական  զգալի  ունակություններ[25]:

    Բոնապարտի  և  Թալեյրանի  առաջին  հանդիպումը  տեղի  ունեցավ  դեկտեմբերի  6-ին:  Նրանք  առանձացան  երկխոսության  համար:  Երկու  գործիչներն  էլ  որոշակի  ընդհանրական  բնավորության  գծեր  ունեին՝  եսակենտրոնություն,  բարոյական  սկզբունքների  անկայունություն  և  այլն:  Սակայն  նրանց  միավորող  գործոններից  մեկն  այն  էր  նաև,  որ  Ֆրանսիան  արժանի  է  ավելի  լավ  ճակատագրի,  քան  ինչ-որ  Դիրեկտորիա:  Արդյունքում  այս  երկու  հանճարների  համագործակցության  հիմքերն  առավել  կայուն  դարձան:

    Արտաքին  գործերի  նախարարի  պաշտոնում  Թալեյրանը  ի  սկզբանե  սկսեց  կյանքի  կոչել  երկիրը  գաղութային  տերության  դարձնելու  հրամայականը.  ինչը  սկսվեց  Եգիպտոսից,  որը  պետք  է  պլացդարմ  դառնար  Հնդկաստանում  բրիտանական  գաղութները  նվաճելու  համար:

    Հստակ  է,  որ  հենց  Թալեյրանն  էր,  այլ  ոչ  թե  Նապոլեոնը  կամ  Դիրեկտորիան,  Եգիպտական  արժավանքի  իրական  գաղափարախոսն  ու  կազմակերպիչը:  Դրանից  հետո  նա  ամեն  ինչ  արեց  հավակնոդ  երիտասարդ  Բոնապարտին  Արևելքով  գրավելու  համար:  1798  թ.  մայիսի  19-ին  Նապոլեոնը  մեկնեց  Եգիպտոսը  գրավելու[26]:

    Այդպես  աստիճանաբար  կայանում  էր  երկու  գործիչների  ֆորմալ  դաշինքը,  որն  ուղղված  էր  ինքնին  գործող  Դիրեկտորիայի  դեմ:

    Երբ  Նապոլեոնը  Եգիպտոսում  էր,  Թալեյրանի  առջև  որոշակի  խնդիրն  սկսեցին  ծագել.  նախ  թեև  որպես  արտաքին  գործերի  նախարար  նա  բավականին  մեծ  գումար  պետք  է  ստանար,  սակայն  իրականում  հաճախ  ստիպված  էր  լինում  իր  սեփական  միջոցները  վատնել:  Սա  իհարկե  մեծ  հարված  էր  նման  անձի  համար,  ում  համար  գումարը  մշտապես  առաջնային  պլանում  են  եղել:  Մյուս  կողմից  գնալով  անկում  էր  պրում  նաև  իշխող  Դիրեկտորիայի  հեղինակությունը:  Արդյունքում  1799  թ.  հուլիսի  13-ին  Թալեյրանը  հրաժարական  տվեց[27]:

    1799  թ.  հոկտեմբերի  16-ին  Փարիզ  վերադարձավ  ժողովրդի  աչքին  մեծ  հեղինակությունվայելով  գեներալ  Բոնապարտը:  Վերջինս  պատրաստակամ  էր  իր  ձեռքը  վերցնել  իշխանությունը,  դրա  համար  անհրաժեշտ  էին  համապատասխան  կապերի  ամրապնդում:  Տարբեր  անձանց  հետ  հանդիպումներ  կազմակերպելիս  Նապոլեոնը  կյանքի  էր  կոչում  բովանդակային  մասը,  իսկ  Թալեյրանը  հոգ  էր  տանում  հանդիպման  ձևաչափին,  որը  պակաս  կարևոր  չէր  և  շատ  դեպքերում  պայմանավորում  էր  հանդիպման  արդյունքում    ձեռք  բերված  պայմանավորվածությունների  հիմքը:  Դրանից  բաիցԹալեյրանը  ամեն  կերպ  դրդում  էր  Նապոլեոնին  զգոնություն  ցուցաբերել[28]:

    1799  թ.  նոյմբերի  9-ին  կյանքի  կոչվեց  նախատեսված  հեղաշրջումը.  այդ  պլանի  մեջ  Թալեյրանին  էր  տրված  դրդել  Պոլ  Բարրասին  ինքնակամ  հրաժարական  տալու  առաքելությունը:  Թալեյրանը  նախքան  Բարրասսին  հանդիպելը  նրա  հրաժարականին  տեսքտը  մշակեց,  որը  հնարավորություն  կտար  աբանակցույթունները  ավելի  արագ  ու  արդյունավետ  վարել:  Դրանից  բացի  Նապոլեոանը  Թալեյրանի  միջոցով  Բարրասին  բավական  մեծ  գումար  էր  փոխանցում  (տարբեր  տվյալներով  1-3  մլն  ֆրանկ),  որը  Բարրասի  հրաժարականի  գինն  էր:  սակայն  Թալեյրանը  «մոռացավ»  այդ  գումար  մասին[29]:  Արդյունքում  ահանգնացող  զինվորական  սպառնալիքի  տակ  Բարրասը  ստորագրեց  իր  հրաժարականի  մասին:

    Այդպիսով  Թալեյրանը  իր  առջև  դրված  հիմնական  խնդիրը  լուծեց:  Ինչը  Նապոլեոնի  համար  հստակ  ապացույց  էր,  որ  նա  չի  սխալվել  Թալեյրանի  հարցում[30]:

    Հեղաշրջումից  հետո  Նապոլեոնը  դարձավ  երկիրը  ղեկավարող  երեք  կոնսուլներից  մեկը,  ապա  նաև  Առաջին  կոնսուլ,  այսինքն  Ֆրանսիայի  փաստացի  ղեկավար:  1802  թ.  Նապոլեոնը  հռչակվեց  ցմահ  կոնսուլ,    իսկ  դրանից  հետո  Նապոլեոն  Բոնապարտն  իրեն  հռչակեց  Կարլոս  Մեծի[31]  ժառանգորդ  և  հայտարարեց,  որ  վերջինիս  նմանությամբ  կլինի  Արևմուտքի  կայսր[32]:

    1799  թ.  նոյեմբերի  22-ին  Թալեյրանը  կրկին  նշանակվեց  արտաքին  գործերի  նախարար:  Թալեյրանը  իր  դիրքերի  ամրապնդման  համար  չէր  վրանում  խարդավանքների  դիմել:  Այդ  շրջանում  Թալեյրանը  իր  ողջ  շեշտը  Նապոլեոնի  ուղղությամբ  էր  արել:

    1804  թ.  մայիսի  16-ին  Նապոլեոնը  հռչակվեց  կայսր:  Այդպես  առաջացավ  Առաջին  ֆրանսիական  կայսրությունը    կամ  այսպես  կոչված  «Նապոլեոնյան  կայսրությունը»    (1804-1815):  Սա  ըստ  էության  արմատական  փոփոխություններ  էր  ազդարարում  երկրի  արտաքին  քաղաքականության  մեջ:  Նախ  հանրապետական  համակարգի  լեգիտիմության  հարցն  այլևս  անցյալում  էր,  Նապոլեոնը  սկսեց  «խոսել»  եվրոպական  միապետներին  հասկանալի  լեզվով:  Թեև  մյուս  կողմից    դրանով  կորցնում  էր  եվրոպական  սովորական  ժողովրդի  համակրանքը՝  այլևս  հիմք  չուներ  հանդես  գալու  որպես  միապետական  չարաշահումներից  ազատող  փրկիչ:  Կայսրության  գաղափարն  նաև  իր  մեջ  առաջնահերթ  պարունակում  է  ծավալապաշտական  արտաքին  քաղաքականություն,  ինչն  էլ  իրականություն  դարձավ  Նապոլեոնի  հետագա  գործունեության  մեջ:

    Կայսերական  Ֆրանսիայում  Թալեյրանը  ստացավ  Մեծ  կամերգերի  տիտղոս  (այսինքն  կայսերական  պալատի  գործունեության  համակարգող):

    Նապոլեոն  կայսրը  միտված  էր  կյանքի  կոչել  իր  կայսերական  նկրտումները:  Նապոլեոնը  դիվանագիտության  մեջ  մեծ  բացթողումներ  էր  թույլ  տալիս,  սակայն  ռազմական  արվեստում  նա  ուղղակի  փայլում  էր:  Փաստացիորեն  ռազմական  հաղթանակները  պետք  է  հիմք  դառնային  նրա  համար  դիվանագիտորեն,  իրավաբանորեն  ամրագրելու  իր  ձեռքբերումները,  սակայն  այն  նուրբ  դիվանագիտական  խաղերի  մեջ  Նապոլեոնը  հաճախ  էր  տանուլ  տալիս:

    Նապոլեոնը  չսպասեց  հակառակորդի  ուժերի  կենտրոնացմանն  ու  համակարգմանը  և  առաջինը  հարված  հասցրեց,  արդեն  իսկ  1805  թվականի  նոյմբերին  Վիեննան  գրավված  էր:  Ռազմարշավի  ելքը  դրվեց  1805  թվականի  դեկտեմբերի  2-ին  տեղի  ունեցած  Աուստերլիցի  ճակատամարտում[33]:

    Մինչև  1807  թ.  Նապոլեոնի  հաղթանակները  կասկածի  տեղիք  չէին  տալիս,  թեև  նրա  դեմ  էին  դուրս  եկել  գրեթե  ողջ  Եվրոպան,  այդ  թվում  և  Ռուսաստանը:  1807  թվականի  հունիսի  14-ին  Ֆրիդլանդի  մոտ  տեղի  ունեցած  ճակատամարտում  ռուսական  բանակը  պարտություն  կրեց:  Պարտությունից  հետո  Բեննինգսենը  ցարին  հաղորդագրություն  հղեց,  որով  անհապաղ  ռազմադարար  էր  առաջարկում  կնքել:  Ռուսաստանի  ներսում  ևս  մեծ  դժգոհություն  կար  ռազմական  անդադար  գործողություններից,  ուստի  զինադադարը  հասունանում  էր:

    Ալեքսանդրը  Նապոլեոնի  շտաբ  ուղարկեց  իշխան  Լոբանոբ-Ռոստովսկուն,  ով  պետք  է  պայմանավորվածություն  ձեռք  բերեր  զինադադարի  շուրջ:  Միայն  մի  նախապայման  էր  առկա.  Ռուսաստանը  ոչ  մի  հողային  պահանջ  չէր  ընդունելու:  Մինչդեռ  Ֆրանսիան  Ռուսատանից  այդ  պահին  միայն  բարեկամություն  էր  ակնկալում:  Խաղաղությունը  անհրաժեշտություն  էր  դարձել  բոլորի  համար:

    Հունիսի  25-ին  Նեման  գետի  վրա  կառուցված  լաստում  էլ  հանդիպեցին  երկու  կայսրերը:  Նապոլեոնը  առաջինը  դուրս  եկավ  և  գնաց  Ալեքսանդրին  դիմավորելու:  Նա  դիմեց  Ալեքսանդրին.  «Հանուն  ինչի՞  ենք  մենք  կռվում»,  ապա  ողջագուրվեցին  և  մտան  վրան:  Երկու  ժամ  տևած  զրույցից  հետո  կողմերն  ամբողջական  համաձայնության  եկան  ու  բարեկամաբար  դուրս  եկան  վրանից:  Կայսրերը  միմյանց  վրա  բավականին  դրական  տպավորություն  թողեցին:  Այս  ամենի  տրամաբանական  շարունակությունն  էր  հաշտության  պայմանագիրը,  որը  կնքվեց  Տիլզիտում:  Այս  հաշտությանը  կնքման  գործում  իր  մեծ  դերն  ուներ  նաև  Թալեյրանը,  ով  ևս  մասնակից  էր  բանակցություններին՝  իրականացնելով  ֆրանսիական  կողմի  բանակցությունների  ամբողջ  պրակտիկ  կողմը[34]:

    Տիլզիտի  բանակցություններն  ավարտվեցին  չտեսնված  կարճատև  ժամանակում.  հիմնական  տիլզիտյան  փաստաթղթերը  ստորագրվեցին  հուլիսի  7-ին:  Ալեքսանդր  Առաջինը  ճանաչում  էր  Նապոլեոն  Բոնապարտի  կատարած  փոփոխությունները  Եվրոպայում,  խոստանում  էր  միջնորդ  հանդես  գալ  Ֆրանսիայի  և  Մեծ  Բրիտանիայի  միջև,  պարտավորվում  զինադադար  կնքել  Թուրքիայի  հետ  և  իր  զորքերը  դուրս  բերել  Վալախիայից  և  Մոլդովայից,  ճանաչել  Ֆրանսիայի  գերիշխանությունը  Իոնյան  կղզիներում  և  Կատտարո  ծովախորշում։  Նապոլեոնը  համաձայնում  էր  վերականգնել  Օլդենբուրգ,  Մեկլենբուրգ-Շվերին,  Սաքսեն-Կոբուրգ  դքսությունները  և  դրամական  օժանդակություն  տալ  որոշ  գերմանական  իշխանների[35]։

    Միաժամանակ  ստորագրված  գաղտնի  դաշնագրով  Ռուսաստանը  և  Ֆրանսիան  պարտավորվում  էին  համատեղ  պատերազմ  մղել  ցանկացած  տերության  դեմ։  Ռուսաստանի  միջնորդությունից  Անգլիայի  հրաժարվելու,  ինչպես  նաև  նրա  կողմից  ծովերի  ազատության  սկզբունքը  խախտելու  և  Ֆրանսիայից  զավթած  գաղութները  չվերադարձնելու  դեպքում  Ռուսաստանը  պարտավորվում  էր  խզել  դիվանագիտական  հարաբերությունները  Անգլիայի  հետ  և  փաստորեն  միանալ  Ցամաքային  բլոկադային։  Ֆրանսիայի  միջնորդությունից  Թուրքիայի  հրաժարվելու  դեպքում  Նապոլեոնը  խոստանում  էր  պատերազմի  մեջ  մտնել  Թուրքիայի  դեմ  և  բաժանել  նրա  եվրոպական  տիրույթները։  Միաժամանակ,  Նապոլեոնն  իր  պատրաստակամությունն  էր  հայտնում  աջակցել  Ռուսաստանին`  Շվեդիայի  դեմ  պայքարում[36]։  Սա  իհարկե  Նապեոլոնի  համար  մեծ  ձեռքբերում  էր,  դեռ  1800  թվականի  ասված  այն  խոսքը,  թե  «Ֆրանսիայի  միակ  դաշնակիցը  կարող  է  լինել  միայն  Ռուսաստանը»  իրականություն  էր  դառնում[37]:

    Թալեյրանը  Ավստրիայի  հետ  դաշնակցության  կողմնակից  էր,  ինչպես  նաև  բավականին  վտանգավոր  էր  համարում  Անգլիայի  հետ  հակամարտությունը:  Սակայն  Տիլզիտի  համաձայնագիրը  հստակ  հակաանգլաիական  ուղղվածություն  ուներ:  Այսինքն  արդեն  իսկ  1807  թ.  արտաքին  գործերի  նախարարի  համոզմունքներն  ու  գործողությունները  չէին  համապատասխանում[38]:  Պետք  է  նշել,  որ  սա  առաջին  քայլն  էր  Նապոեոնի  հետ  հարաբերությունների  մեջ  բացասական  հիմքեր  ստանալու  առումով:

    Արդյունքում  1807  թ.  օգոստոսի  10-ին  Թալեյրանը  Նապոլեոնի  կողմից  հեռացվեց  պաշտոնից:  Շատերը  կարծում  էին,  որ  դա  սխալ  էր:  Թե  որն  էր  այդ  հրաժարականի  իրական  պատճառը  տեսակետները  տարատիպ  են:

    Գուցե  և  հերթական  անգամ  զգալով  նապոլեոնյան  իշխանության  անկայությունը՝  Թալեյրանը  լքեց  խորտակվող  նավը:

    Նապոլեոնը  Թալեյրանին  նշանակեց  Կայսրության  մեծ  էլեկտորի  տեղակալ,  ինչը  ոչ  պակաս  բարձր  պաշտոն  էր:  Այդ  պաշտոնը  ժամանակին  ստեղծվել  էր  րիր  եղբոր՝  Ժոզեֆ  Բոնապարտի  համար:

    Առաջադրանք 3

    Թալեյրանի  գործունեությունն  ընդդեմ  Նապոլեոնի.  հետագա  դիվանագիտությունը

    Թալեյրանը  արտաքին  գործերի  նախարար  էր  Նապոլեոնի  կառավարման  շրջանում՝  1799  թվականի  նոյմբերի  22-ից  մինչև  1807  թվականի  օգոստոսի  9-ը:  Թերևս  պետք  է  ընդունել,  որ  այդ  շրջանը  Ֆրանսիայի  համար  իրոք  վերելքի  շրջան  էր,  որը  համադրվում  էր  Նապոլեոնի  ռազմական  ունակություններով  և  Թալեյրանի  դիվանագիտական  հմտություններով:  Այժմ  այդ  կապը  կտրվում  էր:

    Այլևս  ֆրանս-ռուսական  դաշինքի  առաջին  ճեղքերն  ի  հայտ  եկան  շատ  արագ:  Ընդհանուր  առմամբ  այն  հանգամանքը,  որ  հնարավոր  չէր  Անգլիայի  հետ  հաշտության  հանգել  հարկադրեց  Նապոլեոնին  Ռուսաստանի  հետ  դաշինքին  և  արևելքում  խաղաղության  պահպանմանը  առավել  գնահատել:  Նապոլեոնը  հասկանում  էր,  որ  Ռուսաստանի  աջակցությունը  կենսական  անհրաժեշտություն  է,  ուստի  դիմեց  Ալեքսանդր  Առաջինին՝  առաջարկելով  բաժանել  Օսմանյան  կայսրությունը:  Ալեքսանդր  Առաջին  հոյւսիս  սեփական  գործողությունների  համար  ամբողջական  ազատություն  էր,  տալիս,  այսինքն  Ֆինլանդիան  բաց  էր  Ռուսատանի  համար:  Մյուս  կողմից  էլ  Նապոլեոնն  առաջարկում  էր  համատեղ  ռազմարշավ  իրականացնել  դեպի  Հնդկաստան:  Սակայն  այս  հարցերի  շուրջ  տեղի  ունեցած  բանակցությունները  1808  թվականի  մարտի  12-ին  անարդյունք  մնացին[39]:

    Ալեքսանդր  Առաջինը  մեծ  հիմքեր  ուներ  վախենալու  Եվրոպայում  Նապոլեոնի  ազդեցության  աճով:  Ֆրանսիական  կայսրության  ախորժակը  բացվում  էր  նրա  հզորության  աճին  համապատասխան,  ինչն  էլ  սահմաններ  չէր  ճանաչում:  Նապոլեոնի  բոլոր  երազանքները  աստիճանաբար  իրականություն  էին  դառնում:  Չորս  մայրաքաղաքներ,  աշխարհի  չորս  նշանակավոր  քաղաքներ՝  Ֆլորենցիան,  Հռոմը,  Լիսաբոնն  ու  Մադրիդը  առանց  կռիվների  մի  քանի  ամսվա  ընթացքում  դարձան  ֆրանսիական  տարածքներ:  Իհարկե  նման  ձեռքբերումները  ինչ-որ  տեղ  նաև  կուրացնում  էին  Նապոլեոնին,  սեփական  ուժերի  հանդեպ  մեծ  հավատ  էր  առաջացել,  ինչն  էլ  նոր  աներևակայելի  տեսլականներ  էր  առաջ  բերում:  Սա  փաստացիորեն  իրականության  ոչ  ճիշտ  գնահատում  էր:

    Այդ  շրջանում  ֆրանսիական  գահակալության  հարատևության  հիմնական  գրավականը  շարունակում  էր  մնալ  Ռուսաստանը:  Թեև  Ռուսաստանի  ու  Ֆրանսիայի  բարեկամական  դաշինքի  ամրության  մասին  բազմաթիվ  հավաստիացումներ  էր  ստացվում,  սակայն  Տիլզիտից  հետո  բավական  շատ  բան  էր  փոխվել:

    Անկախ  ֆրանսիական  տարածքային  ձեռքբերումներից  միևնույն  է  Ֆրանսիայի  արտաքին  քաղաքական  իրավիճակը  գնալով  վատթարանում  էր:    Մի  կողմից  զանգվածային  ապստամբություններ  էին  հնազանդ  երկրներում,  ինչպես  Իսպանիայում,  Պորտուգալիայում,  Գերմանիայում,  որոշ  դեպքերում  ֆրանսիական  բանակը  ծանր  պարտություններ  էր  կրում,  մյուս  կողմից  վտանգ  էր  ներկայացնում  նաև  Ավստրիան,  որն  ակնհայտրոնե  պատրաստվում  էր  դեմ  ելնել  Ֆրանսիային  և  անգամ  գաղտնի  բանակցություններ  էր  վարում  Անգլիայի  հետ՝  նոր  հակաֆրանսիական  կոալիցիա  ձևավորելու  համար[40]:  Այս  ամենը  հարկադրում  էր  աջակցություն  փնտրել  կրկին  իր  դաշնակցի՝  Ալեքսանդր  Առաջինի  մոտ:  Սակայն  հենց  այդ  հարցում  Ալեքսանդրը  անբեկանելի  համառություն  էր  ցուցաբերում,  ինչը  շատ  բանով  պայմանավորված  էր  նախկին  արտաքին  գործերի  նախարար  Թալեյրանի    գործոնով:

    Թալեյրանը  դեմ  էր  Ռուսաստանի  հետ  դաշինքին  և  հակված  էր  Ավստրիայի  հետ  դաշնակցությանը:  Նապոլեոնը  նրա  նկատմամբ  վաղուց  էր  անվստահություն  տածում  և  հենց  այդ  պատճառով  հեռացրեց  պաշտոնից:  Դրանից  հետո  ամենից  աբսուրդային  հանգամանք  այն  էր,  որ  Նապոլեոնը  էլ  ավելի  մեծ  սխալ  գործեց:  Նա  ռազմավարական  նշանակություն  ունեցող  Էրֆուրտի  վեհաժողովի  (ուր  հանդիպեցին  Նապոլեոնը  և  Ալեքսանդրը)  ժամանակ  հրավիրեց  Թալեյրանին  և  նրան    հանձրարարեց  ամենանուրբ  առաքելությունը՝  Ալեքսանդրին  հասկանալ  տալ,  որ  Նապոլեոնը  կկամենար  բարեկամանալ  Ալեքսանդրի  հետ՝  ամուսնանալով  նրա  քրոջ  հետ:  տարօրինակ  է,  թե  ինչպես  կարող  էր  ամենակարևոր  քաղաքական  բանակցությունները  (իսկ  այն  ժամանակ  Ռուսաստանի  հետ  դաշինքից  ավելի  կարևոր  բան  չկար)  վստահել  մի  մարդու,  որի  նկատմամբ  նա  կասկածներ  էր  տածում:  դա  զարմանալի  կուրություն  էր,  մինչ  այդ  ոչ  մի  անգամ  չպատահած  ինտուիցիայի  կորուստ:  Անվերջ  ենթադրություններ  անելով,  թե  ով  կարող  էր  իրեն  դավաճանել,  նա  անհասկանալի  կերպով  Թալեյրանին  հանում  էր  կասկածելի  մարդկանց  ցուցակից:  Էրֆուրտում  նա  Թալեյրանի  նկատմամբ  անսահմանափակ  վստահություն  էր  տածում[41]:

    Թալեյրանը  հանդիպելով  Ալեքսանդր  կայսեր  հետ,  բացեիբաց  հանդես  եկավ  Նապոլեոնի  դեմ՝  փորձելով  համոզել  ցարին  չստորագրել  պայմանագիր,  որով  կերաշխավորվեր  Ռուսաստանի  մասնակցությունը  Ֆրանսիայի  կողմից  ընդդեմ  սպասվող  պատերազմի:  Փաստացիորեն  Թալեյրանը  գործում  էր  որպես  Ավստրիայի  գործակալ:

    Թալեյրանի  դավաճանությունը  կարևոր  հետևանքներ  ունեցավ,  թեև  Ալեքսանդրը  Ֆրանսիայի  հետ  դաշինքի  նկատմամբ  սթափ  վերաբերմունք  ուներ,  այդ  դաշինքը  այն  ժամանակ  Ռուսաստանի  շահերի  համար  օգտագակար  էր  տեսնում  և  մեկնելով  Էրֆուրտ,  լի  էր  վճռականությամբ  ամրապնդելու  դաշինքը:  Սակայն  ցարը  մտածում  էր,  որ  եթե  այնպիսի  մի  մարդ,  ինչպես  Թալեյրանն  էր,  ով  վայելում  է  Նապոլեոնի  վստահությունը,  կոչ  է  անում  պայքարել  Նապոլեոնի  դեմ,  ուրմեն  կայսրության  գործերն  իսկապես  վատ  էին:  Արդյունքում  Թալեյրանի  դավաճանությունը  նպաստեց  դաշնակիցների  միջև  եղած  տարաձայնություններին:

    Ֆրանսիայի  և  Ռուսաստանի  միջև  խրթին  բանակցությունների  արդյունքում  այնուահնդերձ  համաձայնություն  կայացվեց,  հոկտեմբերի  12-ին  ստորագրվեց  դաշնակցային  կոնվենցիա:  Դրանով  կողմերը  երաշխավորում  էին  միմյանց  բոլոր  նախորդ  րավյալ  տարածքների  լեգիտիմությունը,  ինչպես  նաև  Տիլզիտից  հետո  տեղ  գտած  գրավվումները  (Ֆրանսիական  գրավվումները  Եվրոպայի  հարավում,  և  ռուսականը՝  հյուիսում,  արևելքում):  Հատուկ  հոդվածով  նախատեսվում  էր,  որ  Վալախիան  և  Մոլդովան  անցնելու  են  Ռուսաստանին:  Դրանից  բացի  հստակեցվում  էր  այն  փոխօգնությունը,  որերկու  երկրները  պետք  է  տրամադրեին  միմյանց  Ավստրիայի  դեմ  գործելու  համար,  ինչպես  և  նախատեսվում  էր  համատեղ  գործողություններ  իրականացնել  ընդդեմ  Անգլիայի,  եթե  վերջինս  հրաժարվեր  խաղաղություն  կնքել[42]:

    Հոկտեմբերի  19-ին  Նապոլեոնը  վերադարձավ  Փարիզ:  Օրակարգում  դրված  էր  Իսպանիայի  խնդիրը,  շուրջ  150  հազար  զինվորներ  ուղվեցին  Պիրենյան  թերակղզի,  ֆրանսիական  բանակը  հաղթանկի  հասավ  և  միայն  դեկտեմբերի  4-ին  Նապոլեոնը  մտավ  Մադրիդ:

    1809  թվականի  ապրիլի  9-ին  Ավստրիական  բանակը  անցավ  Ինն  գետը  և  նրա  առաջատար  զորամասերը  մտան  Մյուխեն:  Սա  ամենևին  էլ  անսպասելի  չէր  Նապոլեոնի  համար,  Ավստրիան  գրեթե  երկու  տարի  պատրաստվել  էր  պատերազմին  և  գարնանը  բավականին  զորքեր  էր  կուտակել  սահմանին:  Սա  արդեն  թվով  հիներորդ  հակաֆրանսիական  կոալիցիան  էր,  որին  մասնակից  էին  Ավստրիան  և  Անգլիան[43]:

    Նապոլեոնը  կանգնեց  ֆրանսիական  զորքերի  գլուխ  և  ելավ  Ֆրանց  Առաջինի  կողմից  ղեկավարվող  ավստրիակլան  զորքերի  դեմ:  Այս  պատերազմում  Ռուսաստանը  որպես  Ֆրանսիայի  դաշնակից  պետք  է  մտներ  պատերազմի  մեջ:  Հենց  այստեղ  էլ  ի  հայտ  եկավ  ռուս-ֆրանսիական  դաշինքի  անկայունությունը:  Ռուսական  բանակը  փաստացիորեն  ավստրիացիների  դեմ  ոչ  մի  ռազմական  գործողություն  չէր  ծավալում,  դրանով  առաջացնելով  Նապոլեոնի  ցասումը[44]:

    Սակայն  Նապոլեոնի  ռազմական  հանճարն  այս  անգամ  էլ  փայլեց:  1809  թվականի  հուլիսի  5-ից  6-ը  տեղի  ունեցավ  Վագրամի  ճակատամարտը:  Սա  վճռորոշ  ճակատամարտ  էր,  ուր  Նապոլեոնը  հաղթանակի  հասավ  ավստրիացիների  նկատմամբ:  1809  թվականի  հոկտեմբերի  14-ին  ստորագրվեց  Վիեննայի  Շյոնբյունյան  պալատում,  ուստի  կոչվում  է  Շյոնբրունյան  խաղաղություն[45]:

    Ռուսաստանին,  որը  փաստացիորեն  ռազմական  գործողություններին  չէր  էլ  մասնակցել,  տրվեց  Տարնոպոլյան  շրջանը:

    Այս  հաղթանակից  հետո  փատացիորեն  ողջ  Արևմտյան  Եվրոպան  Նապոլեոնի  ենթակայության  տակ  էր:  Այուհանդերձ  ճանապարհին  կանգնած  էր  նույն  Անգլիան:  Ֆրանսիայի  կողմից  վարվող  շրջափակման  քաղաքականությունը  հարվածում  էր  և՛  Անգլիային,  և՛  մայրցամաքի  երկրներին[46]:  Եվրոպական  կառավարիչները  չէին  կարող  պահպանել  մայրցամաքային  բլոկադայի  կանոնները:  Իսկ  այդ  տարիներին  Նապոլեոնի  ցասումը  նախևառաջ  ուղղված  էր  այդ  պայմանները  խախտողների  դեմ:

    Նապոլեոնը  եղած  փառքով  չբավարարվեց,  նրա  էքսպանսիոնիստական  նկրտումները  շարունակվում  էին:  1810  թվականի  հուլիսին  Ֆրանսիային  միացվեց  Հոլանդական  թագավորությունը,  դեկտեմբերին՝  շվեյցարական  Վալլիս  տարածքը,  իսկ  արդեն  1811  թվականի  փետրվարին՝  օլդենբուրգյան  դքսությունը,  Բերգ  դքսության  մի  մասը  և  Հանովերյան  թագավորությունը:  Գրեթե  միաժամանակ  իրենց  ազատությունից  զրկվեցին  Համբուրգ.  Բրեմեն  և  Լյուբեկ  քաղաքները:  Այդպիսով  Ֆրանսիան  նաև  Բալթիական  տերություն  էր  դառնում[47]:  Բոլոր  այս  գրավված  տարածքները  ուղղակի  սպառնալիք  էին  դառնում  ռուսաստանի  համար,  որը  այդ  ընթացքոմ  ևս  անմասն  չէր  մնացել  արտաքին  գրավումներից,  մասնավորապես  1809  թվականին  գրավվել  էր  Ֆինլանդիան՝  ռուս-շվեդական  պատերազմի  (կոչվում  է  նաև  Ֆիննական  պատերազմ)  արդյունքում:

    Թեև  երկու  գերտերությունները,  որոնք  իրար  մեջ  էին  կիսել  ողջ  Եվրոպան,    դաշնակիցներ  էին,  պետք  է  նաև  բազմաթիվ  հակասություններ  ունենային:  Օրինակ՝  թեև  Էրֆուրտում  խոստում  էր  տրվել  Ռուաստանին  հանձնել  Վալախիան  և  Մոլդովան,  սակայն  Նապոլեոնը  ամենևին  նպատակ  չուներ  դրանք  հանձնելու:  Հիմնվելով  Իլլիրիայում  (Բալկանյան  թերակղզու  արևմտյան,  մերձադրիատիկյան  շրջանում)  գտնվող  մարշալ  Մարմոնի  բանակի  վրա՝  Նապաոլեոնը  նախատեսում  էր  ամբողջությամբ  հնազանդեցնել  Բալկանները:  Մյուս  կողմից  ձևավորված  Վարշավյան  դքսությունը,  որը  Շյոնբրունյան  խաղաղությամբ  բավականին  ընդլայնվեց,  Ռուսատանի  շահերին  դեմ  էր:  Ալեքսանդր  Առաջինը  այն  դիտարկում  էր  հետագայում  Ֆրանսիայից  ամբողջությամբ  կախված  ու  թագավորոթյուն[48]:  իսկ  Լեհաստանի  վերականգնումը  օբյեկտիվորեն  կհանգեցներ  նոր  նկրտումենր  նախկին  լեհական  տարածքների  համար,  որոնք  երկրի  երեք  բաժանումների  ընթացքում  անցել  էին  Ռուսաստանին:  Դրանից  բացի  Լեհաստանը  կարող  էր  դառնալ  Նապոլեոնի  համար  հզոր  հետակետ  Ռուսաստանի  դեմ  հնարավոր  պատերազմի  դեպքում:  Լեհական  խնդիրը  իրոք  չափազանց  կարևոր  նշանակություն  ուներ  ռուս-ֆրանսական  հարաբերությունների  մեջ:  Ալեքսանդր  Առաջինը,  երկրի  ապահովվածությունից  ելնելով,  առաջարկեց  Նապոլեոնին  ստորագրել  հռչակագիր,  որով  Ֆրանսիան  կպարտավորվեր  երեք  չվերականգնել  Լեհաստանի  անկախությունը,  սակայն  Նապոլեոնը  չվավերացրեց  այն[49]:  Դրանով  ևս  ռուս-ֆրանսիական  հակասությունը  չէր  ավարտվում:  Ոչ  պակաս  լուրջ  խնդիր  էր  նաև  տնտեսական  հարցը,  որն  առաջացել  էր  մայրցամաքային  շրջափակման  արդյունքում:  Ռուսական  տնտեսությունը  չէր  կարող  դիմանալ  շրջափակման  պահանջներին,  ինչի  հետ  կապվցած  ռուսական  կառավարությունը  1810  թվականի  դեկտեմբերին  սկսեց  թույլատրել  անգլիական  ապրանքների  առևտուրը  իր  տարածքում:  Դրանից  բացի  Ալեքսանդր  Առաջինը  նոր  մաքսային  կանոնակարգ  ընդունեց,  որը  չափազանց  անհարմար  էր  ֆրանսիական  ներմուծումների  համար[50]:  Ռուսաստանի  սոցիալական  վերնախավը  այլևս  դեմ  էր  ռուս-ֆրանսիական  դաշինքին,  այդ  տրամադրությունները  առավել  ուժեղացան,  երբ  Միխայիլ  Սպերանսկին  փորձեց  բարեփոխել  Ռուսաստանը  Ֆրանսիայի  օրինակով[51]:  Ազնվականները  հատկապես  մտահոգված  էին  ճորտատիրության  հնարավոր  վերացման  խնդրով:

    Բոնապարտը  թեև  նախկինի  պես  բարձր  էր  գնահատում  Ռուսաստանի  հետ  դաշնակցային  հարաբերությունների  պահպանում,  սակայն  նրա  կողմից  կատարվող  գործողությունները  Ալեքսանդրին  այլ  բան  էին  ազդարարում:  Նապոլեոնը  ամեն  դեպքում  ձգտում  էր  ամրապնդել  Ռուսաստանի  հետ  կապերը;  Դեռ  Էրֆուրտում  նա  խոսել  էր  ցարի  քրոջ՝  Աննա  Պավլովնայի  հետ  ամուսնանալու  մասին:  Սակայն  այդ  խնդրանքին  հետևել  էր  ցարի  բարեհամբույր  մերժումը[52]:  Փաստացի  մերժման  հանդիպելով՝  Նապոլեոնը  որոշեց  ամուսնանալ  ավստրիական  կայսեր  դստեր  հետ:  Ավստրիայի  համար  սա  լավ  հնարավորություն  էր  Շյոնբրունյան  խաղաղության  թելադրած  բարդ  իրավիճակում  իրականացնելու  սեփական  արտաքին  քաղաքական  նկրտումները:  Ավստրիական  կառավարությունը  դիտարկում  էր  դինաստիական  դաշինքի  գաղափարը  որպես  ֆրանս-ռուսական  դաշինքը  քանդելու  հիանալի  միջոց[53]:  Այս  ամուսնությունը  Մարիա-Լուիզայի  հետ  մեծ  սխալ  էր:  Սակայն  ո՛չ  ժողովուրդը,  ո՛չ  բանակը,  ո՛չ  էլ  ամեն  բանում  հնազանդ  կառավարող  ընտրանին  հավանություն  չէին  տալիս  այդ  ամուսնությանը:  Սա  ավելի  շուտ  նախընտրելի  էր  միայն  Թալեյրանի  համար,  հարց  է  թե  որքան  ազդեցություն  է  ունեցել  վերջինս  այյս  որոշման  մեջ:

    Այդ  հսկայական,  անսահման  իշխանությունը,  որը  կենտրոնացված  էր  մի  մարդու  ձեռքում  և  տարածվում  էր  պարտված  ու  նվաճված  երկրների  անծայրածիր  տարածությունների  վրա,  սարսափը,  որն  առաջացնում  է  բազմաթիվ  հաղթանակների  լուսապսակով  զարդարված  անունը,  նրա  մեջ  մեծամիտ  ինքնավստահություն  առաջացրին.  ոչ  մի  անհնարին  բան  չկա,  ոչ  մի  անհաղթահարելի  բան  չկա:  Փաստացիորեն  Նապոլեոնը  նոր  արկածներ  էր  ձգտում,  փորձում  էր  ցույց  տալ  աշխարհին  իր  ռազմական  տաղանդի  անգերազանցելիությունը:

    Արդյունքում  նա  հրահրեց  իր  ճակատագրական  սխալը՝  պատերազմ  Ռուսաստանի  դեմ,  որը  սկսվեց  1812  թ.  հունիսի  24-ին:  Ինչի  արդյունքում  կայսրությունը  կանգնեց  տապալման  եզրին:  Նապոլեոնյան  «Մեծ  բանակը»  գլխովին  ջախջախվեց,  իսկ  իր  եվրոպական  դաշնակիցները  անհուսալի  դարձան:  Վճռական  հարվածը  Նապոլեոնի  նկատմամբ  հասցվեց  1813  թվականի  հոկտեմբերի  16-19-ին  Լայպցիգի  մոտ,  այն  հայտնի  է  «Ժողովուրդների  ճակատամարտ»  անունով[54]:  Ճակատամարտի  արդյունքում  նապոլեոնյան  ջախջախված  բանակը  հարկադրված  էր  նահանջել,  անցնել  Ռեյնը  և  շուտով  պատերազմը  շարունակվեց  արդեն  Ֆրանսիայի  տարածքում:  Ողջ  Եվրոպայում՝  Գերմանիայում,  Իտալիայում,  Հոլանդիայում,  Իսպանիայում,  ամենուրեք  ասպտամբություն  էր  բարձրացվում  ընդդեմ  Ֆրանսիական  կայսրության.  կայսրությունը  փլուզվում  էր:

    1813  թ.  Նապոլեոնը  կրկին  փորձեց  մերձենալ  Թալեյրանի  հետ:  Դեկտեմբերին  Նապոլեոնը  կրկին  վերջինիս  առաջարկեց  արտաքին  գործերի  նախարարի  պաշտոնը,  ինչը  Թալեյրանը  բնականաբար  մերժեց[55]:

    1814  թվականի  մարտի  31-ին  դաշնակցային  ուժերը    Ալեքսանդր  Առաջինի  գլխավորությամբ  մտան  Փարիզ:  Նա  հույս  ուներ  ֆրանսիական  գահը  թողնելու  իր  և  Մարիա-Լուիզայի  փոքր  որդուն,  սակայն  դաշնակիցները  չհամաձայնեցին  դրա  հետ:  Բոնապարտը  ստիպված  էր  համակերպվել՝  հռչակելով,  որ  նա  հրաժարվում  է  իր  և  իր  ժառանգների  համար  Ֆրանսիայի  ու  Իտալիայի  գահից[56]:

    Այդ  դժվար  պահին  Թալեյրանը  կրկին  գործողությունների  կենտրոնում  էր՝  փորձելով  թույլ  չտալ  Ֆրանսիայի  և  իր  անձնական  կորուստներ:  Ֆրանսիական  ազատված  գահի  համար  Թալեյրանը  շեշտը  դրեց  Բուրբոնների  վրա,  քանի  որ  միայն  նրանք  կարող  էին  արագ  ազատագրել  Ֆրանսիան  օտարերկրյա  նվաճումից,  ինչպես  նաև  Բուրբոնները  կկարողանային  նրան  վերադարձնել  իր  բարձր  դիրքը[57]:

    Ի  վերջո  Թալեյրանի  այս  մտադրությանը  հակվեցին  նաև  դաշնակիցները:  1814  թվականի  մայիսի  3-ին  հանդիսավորությամբ  Փարիզ  ժամանեց  նոր  թագավոր  Լյուդովիկոս  18-րդ  Բուրբոնը:  Մայիսի  30-ին  Փարիզում  Ժամանակավոր  կառավարության  ղեկավար  Թալեյրանի  կողմից  ստորագրվեց  խաղաղության  պայմանագիր  պարտված  Ֆրանսիայի  և  հաղթող  տերությունների  միջև:  Այդ  պայմանագրի  պայմանները  նախորոշված  էին  Շոմոնյան  համաձայնագրով:  Այդպիսով  Նապոլեոնի  կայսրությունը  կազմալուծվեց,  Ֆրանսիան  վերդարձավ  այն  իրավիճակին,  ինչն  առկա  էր  քառորդ  դար  առաջ՝  չնչին  տարբերությամբ  (ընդլայնմամբ):  Ֆրանսիայի  էր  մնում  իր  տիրույթները  Հնդկաստանում,  բայց  առանց  դրանք  ուժեղացնելու  իրավունքի,  նրան  ետ  վերադարձվեցին  իր  գաղութները,  բացառությամբ  Տոբագոյի,  Սան-Լյուսիի  և  մի  շարք  այլ  տարածքների:  Դաշնակիցները  ռազմատուգանք  չպահանջեցին  և  անգամ  ֆրանսիացիների  կողմից  եվրոպական  երկրներից  առգրավված  արվեստի  գործերը  ետ  չպահանջեցին[58]:  Պայմանագրի  հոդվածներից  մեկը  սահմանում  էր,  որ  1814  թվականի  օգոստոսի  1-ին  Վիեննայում  միջազգային  վեհաժողով  կգումարվի,  որի  նպատակն  է  բոլոր  քաղաքական  ու  տարածքային  հարցերի  լուծումը,  որոնք  կապված  են  Եվրոպայի  առանձին  երկրներին:  Ֆրանսիայի  ներկայացուցիչներին  ևս  թույլատրվեց  մասնակցելու  դրա  աշխատանքներում[59]:

    Ժամանակավոր  կառավարության  ղեկավարի  պաշտոնից  հետո  Թալեյրանը  նշանակվեց  կրկին  երկրի  արտաքին  գործերի  նախարար:  Այդ  շրջանում  թագավորը  և  Թալեյրանը  ուղղակի  հասկացան,  որ  պետք  է  միմյանց,  ոչ  ավելին:

    Վիեննայի  կոնգրեսը  բացվեց  1814  թ.  հոկտեմբերի  4-ին,  Թալեյրանը  Վիեննա  էր  ժամանել  դեռ  սեպտեմբերի  23-ին:  Ի  սկզբանե  պարզ  էր,  որ  դաշնակիցների  միջև  հստակ  տարաձայնություններ  կային,  որոնք  և  Թալեյրանը  պետք  է  կարողանար  օգտագործել:  Այնուհանդերձ  Ֆրանսիային  հաջողվեց  նոր  աշխարհակարգի  պայմաններում,  երբ  արտաքին  նվաճումները  կարևորագույն  դեր  էին  ստանում,  իր  հաստատուն  տեղը  գտնել,  այդ  գործում  մեծ  էր  նաև  Թալեյրանի  դիվանագիտական  շնորհը:  Թալեյրանը  երկարատև  առանձին  բանակցություններ  էր  վարում  դաշնակիցների  հետ,  երբեմն  դիմում  էր  խարդավանքի  և  այլ  հնարքների:

    Էլբա  կղզում  աքսորված  Նապոլեոնից  բխող  վտանգը  դեռ  չէր  անել,  Թալեյրանը  հստակ  գիտակցում  էր  դա:  Իրոք  արդեն  1815  թվականի  գարնանը  Նապոլեոն  փոքրաթիվ  զորաջոկատով  մտավ  Ֆրանսիա,  անհավանական  արագությամբ  աճող  զորքով  գրավել  Փարիզը  և  վերականգնել  կայսրությունը  (մարտի  20-ին):  Սակայն  գահակալությունն  ընդամենը  100  օր  տևեց,  դաշնակիցները  Վաթեռլոոյի  ճակատամարտում  1815  թ.  հունիսի  10-ին  ջախջախել  են  ֆրանսիացիներին:  1815  թ.  հունիսի  22-ին  Նապոլեոն  վերջնականապես  գահընկեց    արվեց[60]:  Երկրի  ժամանակավոր  կառավարման  իրական  լծակները  կրկին  հայտնվեցին  Թալեյրանի  ձեռքում:

    Թալեյրանը  իր  դատողությամբ  շարունակում  էր  հակված  մնալ  ոչ  թե  Ռուսաստանի  հետ  մերջեցմանը,  այլ  Ավտսրիայի  և  անգամ  Անգլիայի:  Ռուսաստանի  հետ  նման  ներհակ  դիրքորոշման  պատճառով  էլ  1815  թ.  սեպտեմբերի  27-ին  նա  ազատվեց  արտաքին  գործերի  նախարարի  պաշտոնից:  Նա  թագավորի  կողմից  վերահաստատվեց  Մեծ  կամերգեր,  ինչպես  նաև  նշանակվեց  Պետական  խորհրդի  անդամ:  1817  թ.  օգոստոսին  Թալեյրանը  ստացավ  հերցոգի  տիտղոս  և  դե  Դինո  հերցոգությունը՝  Վիեննայի  կոնգրեսում  իր  ցուցաբերած  գործունեության  համար[61]:

    Թերևս  բավականին  ընդունելի  կլիներ  կարիերայի  նման  մայրամուտը  Թալեյրանի  համար,  սակայն  նա  իրեն  սպառված  չէր  համարում:  1822  թ.  նա  ընդդիմադիր  կերպար  ընդունեց:

    Մեծ  դիվանագետի  հաջորդ  կարևոր  նշանակումը  1830  թվականին  էր՝  որպես  Լոնդոնում  Ֆրանսիայի  դեսպան,  իսկ  1834  թ.  վերադարձավ  Փարիզ[62]:  Չորս  տարի  անց  նա  վախճանվեց՝  թողնելով  դիվանագիտական  գործունեության  յուրօրինակ  կենսագրություն  ու  դաստիարակչական  փորձ:

    Հարցեր

    • Որոնք էին Թալեյրանի մանկության և պատանեկության հիմնական հոգեբանական և սոցիալական դժվարությունները, և ինչպես դրանք ազդեցին նրա բնավորության ձևավորման վրա:
    • Ինչպե՞ս Թալեյրանը դարձավ ազդեցիկ պետական գործիչ՝ չնայած հոգևորականի պարտադրանքին և ֆիզիկական արատին:
    • Ինչպե՞ս էր Թալեյրանը օգտագործում իր անձնական կապերն ու հարաբերությունները քաղաքական նպատակների համար:
    • Ինչ դեր խաղաց Թալեյրանը Ֆրանսիական հեղափոխության ժամանակ եկեղեցու ունեցվածքի ազգայնացման գործընթացում:
    • Ինչու՞ Թալեյրանը լքեց Ֆրանսիան և ինչպես ձևավորվեց նրա դիվանագիտական ունակությունը ԱՄՆ-ում գտնվելու ընթացքում:
    • Ինչպե՞ս Թալեյրանը դարձավ Նապոլեոն Բոնապարտի մտերիմ դաշնակից և ինչ էր նրա նպատակը Նապոլեոնի հետ համագործակցելիս:
    • Ինչու՞ և ինչպես Թալեյրանը սկսեց գործել Նապոլեոնի դեմ՝ դառնալով դավադրության և իշխանության փոփոխության նախաձեռնող:
    • Ի՞նչ դիվանագիտական ռազմավարություններ կիրառեց Թալեյրանը Վիեննայի կոնգրեսում Ֆրանսիայի շահերը պաշտպանելու համար:
    • Ինչպե՞ս էր Թալեյրանի քաղաքական մտածողությունն ու սկզբունքային ճկունությունը նպաստում նրան մնալու ազդեցիկ՝ ցանկացած ռեժիմի օրոք:
    • Որն էր Թալեյրանի համաշխարհային դիվանագիտական ժառանգության հիմնական իմաստը և ինչպես կարող են ժամանակակից դիվանագետները օգտվել նրա փորձից:

    Ֆիլմը դիտելուց հետո նոր տեղեկությունները շարադրիր  քսան նախադասության սահմաններում: «Վիեննայի կոնգրեսը»/տեսաֆիլմ/

    «Վիեննայի վեհաժողովը և Թալեյրանը»

    «Վիեննայի վեհաժողովը և Մետեռնիխը»

    Ճապոնիա

    1.Գնահատեք Ճապոնիայի բնական պայմանները՝ որպես տնտեսական զարգացման նախադրյալ:

    Ճապոնիան կղզիների երկիր է, գտնվում է Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասում։ Չնայած նրան, որ լեռնային է և հաճախակի են երկրաշարժերը, այն ունի մի շարք դրական պայմաններ տնտեսական զարգացման համար:

    2. Ինչպիսի՞ն է Ճապոնիայի ռեսուրսաապահովվածությունը:

    Բնական պաշարների պակաս կա, չի ունենում բավարար քանակությամբ նավթ, գազ, մետաղներ։ Արդյունաբերությունը հիմնականում հիմնված է ներմուծված հումքի վրա։ Բայց ունի զարգացած տեխնոլոգիա և բարձր որակի աշխատուժ, ինչը լրացնում է ռեսուրսների պակասը։ Հիդրոէներգիայի և ատոմային էներգիայի միջոցով ստանում է անհրաժեշտ էլեկտրաէներգիան։

    3. Բնութագրե՛ք Ճապոնիայի բնակչության վերարտադրությունն ու կազմը:

    Ճապոնիայի բնակչությունն ունի տարիքային մեծ խմբեր՝ տարեցների թիվը շատ է։ Բնակչության աճը ցածր է, ծնելիությունը նվազել է։ Միջին տարիքը բարձր է՝ բնակչության մեծ մասը 40-ից բարձր են։ Քաղաքաբնակների թիվը գերակշռում է՝ բնակչության շուրջ 90%-ը ապրում է քաղաքներում։ Բազմազգ չէ՝ բնակչության մեծամասնությունը ճապոնացիներ են։

    4. Բնութագրե՛ք Ճապոնիայի կլիման:

    Ամառները՝ շոգ և խոնավ, Ձմեռները՝ սառը, հատկապես հյուսիսում: Տեղումները առատ են, հատկապես հուլիս-սեպտեմբեր ամիսներին։ Տարեկան միջին ջերմաստիճանը տարբեր է ըստ շրջանների, բայց միջինում +10°C – +20°C։ Հաճախ են հանդիպում տայֆուններ։

    5. Նշե՛ք երկրի խոշորագույն քաղաքներն, պատմիր Տոկիոյի մասին:

    Տոկիո, Օսակա, Նագոյա, Սապորո, Ֆուկուոկա, Յոկոհամա

    Տոկիո: Ճապոնիայի մայրաքաղաքն է և աշխարհի խոշորագույն մեգապոլիսներից մեկը։ Տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնն է։ Տոկիոն ունի զարգացած տրանսպորտային համակարգ, ժամանակակից ճարտարապետություն, համալսարաններ և բարձր տեխնոլոգիական ընկերություններ։ Մոտ 14 միլիոն բնակիչ ունի։ Քաղաքում համատեղվում են ավանդական ճապոնական մշակույթը և ժամանակակից քաղաքային կյանքը։

    Պարապմունք 46

    Թեմա՝ Սեղանի մակերեսը։

    Առաջադրանքներ։

    1․ Ունենք ուղղանկյուն սեղան, որի հիմքեր են 9սմ ,18սմ, իսկ մեծ սրունքն, որն հիմքի հետ կազմում է ∠30° -ի անկյուն, հավասար է 16սմ ։ Գտնել սեղանի մակերեսը։

    2․ Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, միջին գիծը 10 սմ է, իսկ բարձրությունը 4 սմ: Գտնել սեղանի հիմքերը և մակերեսը:

    3․ Հավասարասրուն սեղանի բութ անկյունը 135օ է, իսկ այդ անկյան գագաթից տարված բարձրությունը մեծ հիմքը տրոհում է 1,4 սմ և 3․4 սմ հատվածների։ Գտնել սեղանի մակերեսը:

    4․ Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 10 մ է, բարձրությունը՝ 3 մ, իսկ սրունքի և մեծ հիմքի կազմած անկյունը՝ 450: Գտեք սեղանի փոքր հիմքը և մակերեսը։

    Գոծնական Հայոց լեզու

    1. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
      Զրույց
      գույն
      վեճ
      տուն
      բույս
      մատյան
      երկու
      սեր
      ձայն
      ուղի:

    2. . Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
      Լեղին ճաքել
      արյունը գլխին խփել
      հոգին ավանդել
      անարգանքի սյունին գամել
      ճամփա պահել
      ականջի հետև գցել:

    3. .Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
      Արգելված պտուղ
      Սոդոմ և Գոմոր
      քավության նոխազ
      բաբելոնյան աշտարակաշինություն:
          

    4.Ընդգծված բառերը փոխարինի´ր  տրված հոմանիշներով: Տրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
    Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:
    Ճանապարհի եզրով, շղթա կազմած, դանդաղ ընթանում են ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգովսապատները մաշված են ու կախված են մի կողքի: Սլացող ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անվրդով շրջում  են գլուխները: Անապատը տաղտկալի է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
    Ո´չ բլուր է երևում, ո´չ ցածրավայր: Ահա այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ է:

    5.Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

    Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած … (թշերով, այտերով):
    Հյուրը քթի տակ բարի … (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
    Առաջ բերեցին նրա … (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
    Լքված նավը կամաց-կամաց … (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
    Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

    6.Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

    Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

    7.Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

    1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
    2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
    3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
    4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
    5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
    6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
    7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
    8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
    9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
    10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

     8.Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
    Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր:

    Деньги это счастье, но иногда наоборот это ящик Пандоры

    Деньги играют важную роль в нашей жизни в наше время. С их помощью можно купить нужные вещи, путешествовать, помогать близким, чувствовать себя уверенно, покупать понравившуюся одежду, еду и даже нанимать охранников, чтобы ощущать безопасность. В этом смысле они приносят счастье. Но иногда деньги становятся источником проблем. Люди начинают ссориться из-за них, завидовать друг другу, терять дружбу, любовь, и доверие. Чувство честности уходит, и всё становится неискренним. Это как ящик Пандоры вроде бы открываешь ради хорошего, а получаешь много бед. Важно помнить, что деньги это всего лишь средство, а не цель. Главное оставаться человеком и не забывать о настоящих ценностях и принципах, а не гнаться только за деньгами и славой. Ведь настоящая сила это не только деньги, но и умение оставаться собой, быть человечным, даже имея их.

    Համո ՍահյանՀաստլիկն ու նիհարը: Անտոն Չեխով

    1. Կարդացեք պատմվածքը:
    2. Դուրս գրեք ձեզ անհասկանալի բառերն ու բառարանի օգնությամբ բացատրեք:
    3. Դուրս գրեք այն հատվածները, որտեղ երևում է, որ.
    • երկու մանկության ընկերներ հանդիպել են իրար և  նրանց հարաբերությունները շատ մտերմիկ են
      • — Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։
      • — Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։
      • Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։
    • նիհարը սկսում է քծնել, երբ իմանում է հաստլիկի զբաղեցրած պաշտոնի մասին
      • Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։ Կնոջ երկար կզակն ավելի երկար դարձավ, Նաֆանաիլը դիք ձգվեց ու կոճկեց մունդիրի բոլոր կոճակները…
    • հաստլիկին դուր չի գալիս քծնանքը
      • — Դե, վերջ տուր,— խոժոռվեց հաստլիկը։— Ո՞ւմ է պետք այդ տոնը։ Մենք մանկության ընկերներ ենք և այդպիսի աստիճանավորության կարիք չկա։
      • — Ներեցեք… Ինչպե՜ս կարելի է…— քծնանքով ծիծաղեց նիհարը՝ ավելի ևս կծկվելով։— Ձերդ գհրազանցության բարեհաճ ուշադրությունը… մի տեսակ կենարար թարմություն է… Ահա սա, ձերգ գերազանցություն, իմ որդի Նաֆանաիլն է… Կինս՝ Լուիզան, լութերական, որոշ տեսակետով…
      • Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

    Նիկոլաևյան երկաթգծի կայարանում հանդիպեցին երկու ծանոթ մարդիկ՝ մեկը հաստլիկ, մյուսը նիհար։ Հաստլիկը հենց նոր էր ճաշել կայարանում, և նրա յուղոտ շրթունքները հասած բալի պես փայլում էին։ Նրանից գալիս էր խերեսի ու ֆլյոր֊դ’օրանժի բուրմունք։ Իսկ նիհարը նոր էր դուրս եկել վագոնից ու ծանրաբեռնված էր ճամպրուկներով, կապոցներով ու տուփերով։ Նրանից դալիս էր խոզի ապուխտի ու սուրճի հոտ։ Նրա ետևում կանգնած էին երկար կզակով մի նիհար կին՝ նրա կինը, և աչքի մեկը կկոցած մի բարձրահասակ գիմնազիստ՝ տղան։

    — Պորֆիրի՜,— բացականչեց հաստլիկը, նկատելով նիհարին։— Այդ դո՞ւ ես։ Սիրելի՜ս։ Ինչքա՞ն ժամանակ է, որ միմյանց չենք տեսել։

    — Աստված իմ,— զարմացավ նիհարը։— Մի՜շա։ Մանկությանս ընկե՜ր։ Որտեղի՞ց հայտնվեցիր։

    Բարեկամները երեք անգամ համբուրվեցին և իրար վրա ուղղեցին արցունքով լի աչքերը, Երկուսին էլ համակել էր հաճելի զարմանքը։

    — Սիրելիս,— համբուրվելուց հետո սկսեց նիհարը։— Բոլորովին չէի սպասում։ Ա՜յ սյուրպրիզ, Ապա մի լավ նայիր ինձ։ Նույն սիրուն տղան ես, ինչպես որ առաջ։ Նույն պաշտելին ու կոկիկ հագնվելու սիրահարը։ Տե՜ր իմ աստված։ Դե, ինչպե՞ս ես։ Հարո՞ւստ ես։ Ամուսնացե՞լ ես։ Ես, ինչպես տեսնում ես, արդեն ամուսնացել եմ… Ահա սա կինս է՝ Լուիզան, ծագումով Վանցենբախ… լութերական… Իսկ սա տղաս է՝ Նաֆանաիլը, III դասարանի աշակերտ։ Սա, Նաֆանաիլ, մանկությանս ընկերն է։ Գիմնազիայում միասին էինք սովորում։

    Նաֆանաիլը մի պահ մտածեց ու հանեց գլխարկը։

    — Գիմնազիայում միասին էինք սովորում,— շարունակեց նիհարը։— Հիշո՞ւմ ես, թե ինչպես էին քեղ ծաղրում։ Քեզ անվանում էին Հերոստրատ այն բանի համար, որ դու պետական գիրքը ծխախոտով այրեցիր, իսկ ինձ՝ Էֆիալտ, որովհետև սիրում էի չարախոսել։ Հը՛, հը՛… Երեխաներ էինք։ Մի վախենա, նաֆանյա, մոտեցիր նրան… Իսկ սա իմ կինն է, ծագումով Վանցենբախ… լութերական…

    Նաֆանաիլը փոքր֊ինչ խորհեց ու թաքնվեց հոր ետևում։

    — Դե, դու ո՞նց ես ապրում, սիրելիս,— հարցրեց հաստլիկը, հիացմունքով նայելով ընկերոջը։— Ծառայո՞ւմ ես որևէ տեղ։ Աստիճան ունե՞ս։

    — Ծառայում եմ, սիրելի բարեկամս։ Երկրորդ տարին է, որ կոլեգիական ասեսոր եմ, Ստանիսլավի շքանշան ունեմ։ Ռոճիկս անբավարար է… դե՛, ինչ արած։ Կինս երաժշտության դասեր է տալիս, ես մասնավոր կերպով փայտից ծխախոտի տուփեր եմ պատրաստում։ Հիանալի տուփեր։ Հատը մեկ ռուբլով եմ վաճառում։ Եթե որևէ մեկը վերցնում է տասը հատ կամ ավելի, նրան, երևակայիր, զեղչ եմ անում։ Մի կերպ յոլա ենք գնում։ Ծառայում էի, ուրեմն, դեպարտամենտում, իսկ այժմ փոխադրել են այստեղ դիվանապետի պաշտոնով, նույն գերատեսչության գծով… Այստեղ պետք է ծառայեմ։ Իսկ դու ինչպե՞ս ես։ Հավանաբար, արդեն պետական խորհրդական ես։ Հը՞։

    — Ո՛չ, սիրելիս, ավելի վեր բարձրացիր,— ասաց հաստլիկը։— Ես արդեն գաղտնի խորհրդականի աստիճան ունեմ… Երկու աստղով եմ պարգևատրվել։

    Նիհարը հանկարծ գունատվեց, քարացավ, բայց շատ չանցած նրա դեմքը իսպառ ծռմռվեց ընդարձակ ժպիտով, թվում էր, թե նրա դեմքից ու աչքերից կայծեր թափվեցին։ Նա կծկվեց, կորացավ, դարձավ նեղ… Նրա ճամպրուկները, կապոցներն ու տուփերը կուչ եկան, խորշոմեցին։ Կնոջ երկար կզակն ավելի երկար դարձավ, Նաֆանաիլը դիք ձգվեց ու կոճկեց մունդիրի բոլոր կոճակները…

    — Ես, ձերդ գերազանցություն… Շա՛տ ուրախ եմ։ Մանկության, այսպես ասած, ընկերս ու հանկարծ դարձել եք մեծ իշխանավոր։ Հի՛֊հի՛…

    — Դե, վերջ տուր,— խոժոռվեց հաստլիկը։— Ո՞ւմ է պետք այդ տոնը։ Մենք մանկության ընկերներ ենք և այդպիսի աստիճանավորության կարիք չկա։

    — Ներեցեք… Ինչպե՜ս կարելի է…— քծնանքով ծիծաղեց նիհարը՝ ավելի ևս կծկվելով։— Ձերդ գհրազանցության բարեհաճ ուշադրությունը… մի տեսակ կենարար թարմություն է… Ահա սա, ձերգ գերազանցություն, իմ որդի Նաֆանաիլն է… Կինս՝ Լուիզան, լութերական, որոշ տեսակետով…

    Հաստլիկը ցանկացավ հակաճառել, սակայն նիհարի դեմքին դրոշմված այնքան ակնածանք, քաղցրություն և հարգանաց թթվություն կար, որ գաղտնի խորհրդականի սիրտը խառնեց։ Նա իր դեմքը շուռ տվեց նիհարից ու հրաժեշտի համար մեկնեց ձեռքը։

    Նիհարը սեղմեց նրա երեք մատը, խոնարհվեց ամբողջ մարմնով ու չինացու պես ծիծաղեց՝ «հի՛-հի՛֊հի՛»։ Կինը ժպտաց, Նաֆանաիլը մեծարանքով քստքստացրեց ոտքերը ու ձեռքից վայր գցեց գլխարկը։ Նրանց երեքին էլ համակել էր հաճելի զարմանքը։

    ДЕМЕТРА И ПЕРСЕФОНА

    Была у великой богини плодородия Деметры юная дочь Персефона. Однажды прекрасная Персефона вместе со своими подругами, океанидами (дочерьми Океана и Тефиды), беззаботно резвилась в цветущей Ниссейской долине, на берегу Саронического залива, не ведая, что её отец — великий громовержец Зевс — решил отдать её в жёны своему мрачному брату Аиду, властителю подземного царства.

    Аид, увидев цветущую красоту Персефоны, решил немедля похитить её. С этой целью он упросил богиню Земли Гею вырастить цветок необычайной красоты. Богиня согласилась, и в Ниссейской долине не замедлил вырасти дивный цветок, пьянящий аромат которого разливался далеко вокруг него. Персефона, увидев цветок, протянула к нему руку, но стоило ей только сорвать его, как тут же разверзлась земля: на чёрных конях в золотой колеснице появился из-под земли владыка царства теней Аид, который схватил юную, ничего не подозревающую Персефону, и в мгновение ока скрылся с ней на своих быстрых конях в недрах земли. Персефона от ужаса успела только лишь вскрикнуть… .

    Богиня Деметра, услышав крик дочери, поспешила в Ниссейскую долину, но тщетно: Персефоны уже нигде не было. Тяжкая скорбь об утрате единственной дочери овладела сердцем матери. Одетая в тёмные одежды, девять дней, ничего не сознавая, блуждала она по земле, проливая горькие слёзы. Никто не мог помочь ей в её горе… На десятый день она пришла к богу Гелиосу, со слезами на глазах умоляя его сказать, где находится её дочь.

    — Великая богиня, ты знаешь, как я чту тебя… Знай, могущественный Зевс отдал дочь твою в жёны владыке царства теней, — ответил ей Гелиос.-  Побори же свою тяжёлую печаль, богиня; ведь велик муж твоей дочери…

    Ещё больше опечалилась богиня Деметра. Разгневавшись на Зевса, она покинула богов и  светлый Олимп. Приняв вид простой смертной и облекшись в тёмные одежды, долго блуждала богиня между смертными, не переставая проливать горькие слёзы. Без её благотворной силы всякий рост на земле прекратился: листья на деревьях завяли и облетели; сады не давали плодов, засохли зелёные виноградники, а прежде плодородные нивы опустели… Голод царил повсюду: везде слышался плач и стоны…

    Похищение Персефоны. Рембрандт
    Похищение Персефоны. Рембрандт

    Печаль по нежно любимой дочери не покидала её. По-прежнему бесплодна была земля, и голод становился все сильнее и сильнее… Гибель грозила всему живому… Тогда Зевс послал к Деметре вестницу богов — богиню радуги Ириду, которая прилетела на своих радужных крыльях в Элевсинский храм Деметры, моля её вернуться на светлый Олимп. Деметра ни в какую не внимала ее просьбам.

    Послал тогда к своему мрачному брату Аиду великий Зевс быстрого, как мысль, Гермеса. Аид согласился отпустить Персефону к матери, но предварительно дал ей проглотить зерно граната — символ брака. Взошла Персефона на золотую колесницу мужа вместе с Гермесом, и в мгновение ока достигли они Элевсины.

    Возвращение Персефоны. Рембрандт
    Возвращение Персефоны. Рембрандт

    Забыв всё от радости, Деметра бросилась навстречу своей дочери, заключив её в свои объятия, и вместе с ней вернулась на Олимп. Тогда великий Зевс решил, что две трети года Персефона будет жить с матерью, а на одну треть  в царстве своего мужа Аида: вот почему Персефона является не только богиней плодородия, но и богиней мертвых.

    Как только Деметра нашла свою возлюбленную дочь, великая богиня вернула земле плодородие: снова нежной весенней листвой покрылись леса; запестрели цветы на изумрудных лугах, а вскоре пробудилась и вся природа!

    Но каждый год покидает свою мать Персефона, и каждый раз Деметра погружается в печаль, вновь облекаясь в тёмные одежды. Тогда вся природа горюет об ушедшей под землю Персефоне: желтеют на деревьях листья осенью, отцветают цветы, пустеют нивы и наступает зима… Природа засыпает на некоторое время, чтобы вновь проснуться в радостном блеске весны .

    Какова мораль мифа об Аиде и Персефоне?

    Понимание жизни, смерти и возрождения

    Миф служит мощной метафорой для естественных циклов жизни. Смерть не является концом, но ведет к обновлению и возрождению, так же как за зимой следует весна.нётся к своей матери из безрадостного царства Аида прекрасная Персефона. Тогда великая богиня плодородия со всей своей радостью щедро осыпает людей своими дарами, благословляя труд земледельцев богатым урожаем!

    В чем смысл мифа о Персефоне?

    Всякий раз, когда Персефона отправлялась на Олимп, чтобы жить со своей матерью, Деметра сияла от счастья, и земля снова становилась плодородной и плодоносной. Это были месяцы Весны и Лета. Поэтому этот миф был создан, чтобы объяснить смену времен года, вечный цикл смерти и возрождения Природы .

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы