§ 5. Էլեկտրականության հաղորդիչներ և անհաղորդիչներ՝ մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ։
Ամփոփում
1. Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը բաժանվում են էլեկտրականության հաղորդիչների և անհաղորդիչների (մեկուսիչների) 2. Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք։ Մեկուսիչները էլեկտրական լիցք չեն հաղորդում: 3. Լիցքավորված մարմինները հեռավորության վրա փոխազդում են էլեկտրական դաշտի օգնությամբ։ Յուրաքանչյուր լիցքավորված մարմին իր շուրջը ստեղ-ծում է էլեկտրական դաշտ, որով էլ ազդում է այլ լիցքավորված մարմինների վրա: 4. Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ:
Հարցեր և առաջադրանքներ 1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։
Նյութեր, որոնց միջով էլեկտրոնները հեշտությամբ կարող են շարժվել և անցկացնել էլեկտրական հոսանք, կոչվում են հաղորդիչներ։ 2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:
Նյութեր, որոնք չեն թողնում էլեկտրական հոսանքը անցնի իրենց միջով, կոչվում են մեկուսիչներ։ 3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:
Հաղորդիչներ. պղինձ, ալյումին, երկաթ, արծաթ։
Մեկուսիչներ. պլաստմաս, փայտ, ապակի, ռետին։
4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:
Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, իսկ չէլեկտրականացված մարմինը դաշտ չի ստեղծում։ 5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։
Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել փորձնական լիցքավորված մարմնի միջոցով։ Եթե այն զգում է ուժ, ուրեմն դաշտ կա։
Ատոմը բաղկացած է փոքր, դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջ պտտվող էլեկտրոններից։
§ 2. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը: Լիցքի պահպանման օրենքը
Երբ լիցքավորված մարմինը դիպչում է չլիցքավորված մարմնին, լիցքը մասամբ անցնում է մյուսին։ Երկուսն էլ դառնում են լիցքավորված։ Լիցքի պահպանման օրենքը ասում է, որ փակ համակարգում լիցքի ամբողջական քանակը չի փոխվում։ Լիցքը կարող է վերաբաշխվել, բայց ոչ ստեղծվել կամ ոչնչանալ։
§ 3. Հարցեր և առաջադրանքներ 1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:
Ատոմը բաղկացած է կենտրոնական փոքր, դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից։ 2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:
Տարբեր տարրերի ատոմները տարբերվում են միջուկում պրոտոնների (կամ միջուկային լիցքի) քանակով։ 3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:
Միջուկում կան պրոտոններ (դրական) և նեյտրոններ (չեզոք)։ 4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:
Ջրածին (H) – 1 պրոտոն, 0 նեյտրոն, 1 էլեկտրոն
Հելիում (He) – 2 պրոտոն, 2 նեյտրոն, 2 էլեկտրոն
Բերիլիում (Be) – 4 պրոտոն, 5 նեյտրոն, 4 էլեկտրոն
5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:
ա. Դրական իոնները: Երբ ատոմը կորցնում է էլեկտրոններ։ բ. Բացասական իոնները: Երբ ատոմը ստանում է լրացուցիչ էլեկտրոններ։
§ 4.Հարցեր և առաջադրանքներ 1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:
Քանի որ դրական և բացասական լիցքերը հավասար են ու չեզոքացնում են իրար։ 2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:
Երբ երկու մարմիններ հպվում են, էլեկտրոնները կարող են անցնել մեկից մյուսը, ինչի հետևանքով նրանք լիցքավորվում են։ 3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:
Որովհետև մեկ մարմինը ստանում է այնքան էլեկտրոն, որքան կորցնում է մյուսը։ Լիցքը պահպանվում է։ 4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:
Լիցքը չի կորչում և չի ստեղծվում՝ այն միայն փոխանցվում է մարմինների միջև։ Ընդհանուր լիցքը մնում է հաստատուն։
§1Հարցեր. 1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:
Ճնշման ուժ, առաձգականության ուժ, ձգողականության (գրավիտացիոն) ուժ, շփման ուժ, ծանրության ուժ,արքիմեդյան ուժ։ 2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:
Քանի որ գրավիտացիոն ուժը շատ թույլ է՝ այդ փոքր զանգվածների միջև գրավիտացիոն ձգողականությունը աննկատելի է: 3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:
Շփված պլաստմասսայե գրիչը ձեռք է բերում էլեկտրական լիցք և ձգում է թեթև թղթե շերտերը՝ էլեկտրաստատիկ ուժերի ազդեցությամբ: 4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:
երկու միանման մարմինը իրար շփելով, երկուսնել լցվում են նույն լիցքով։ 5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:
իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում են կուլոնյան ուժեր։ 6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:
էլեկտրականություն անվանումը առաջացել է էլեկտրոն բառից 7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:
դրական (պրոտոն) և բացասական (էլեկտրոն) լիցքեր։ 8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:
երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը ուղղակի համեմատական է լիցքերի արտադրյալին և հակադարձ համեմատական՝ նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն 9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:
էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում Կուլոն է։
§2 Հարցեր
1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:
Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է լիցքավորված մարմինների միջև ուժերի՝ վանման կամ ձգման երևույթի վրա։ 2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:
Դպրոցական էլեկտրացույցը բաղկացած է մետաղյա ցիցից, որի վրա ամրացված է թեթև, շարժական թերթիկ։ Երբ լիցք է հաղորդվում, թերթիկը բացվում է։ 3. Ի՞նչ է էլեկտրաչափը:
Էլեկտրաչափը սարք է, որն օգտագործվում է լիցքավորված մարմնի լիցքը հայտնաբերելու կամ համեմատելու համար։ 4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:
Որքան մեծ է թերթիկների բացման անկյունը կամ սլաքի շեղումը, այնքան մեծ է լիցքը։ 5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:
Եթե լիցքավորված մարմնով դիպչենք չլիցքավորված մի քանի մարմինների, ապա նրանք բոլորը որոշ չափով լիցքավորվում են, այսինքն՝ լիցքը բաժանվում է։ 6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:
Ո՛չ, չի կարելի, քանի որ գոյություն ունի լիցքի նվազագույն չափ՝ տարրական լիցքը։ 7. Որքա՞ն է տարրական լիցքը:
Տարրական լիցքը մոտավորապես հավասար է 1.6 × 10⁻¹⁹ կուլոնի։
Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025 էջ 5-10
Առաջադրանք 1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։
Հոդված 3.
Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները
1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:
Ասվում է որ մարդը բարձրագույն արժեք է և որ մարդու ազատությունների հարգումն իշխանության պարտականությունն է։ Ես լիովին հմաձայն եմ այս հոդվածների հետ, սակայն ցավոք ոչ բոլոր կանոնները և հոդվածներն էն առժանի ձևով կատարվում և պահմանվում։
Հոդված 13.
Արտաքին քաղաքականությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:
Հոդված 14.
Զինված ուժերը և պաշտպանությունը
1. Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:
2. Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:
3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:
Ասվում է որ զինված Հայաստանի ուժերն ապահովում են Հայաստանի անվտանգությունը և որ բոլորն օրենքով պարտավոր են մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։ Բայց ես հուսով եմ որ ապագայում բանակը կթողի ընտրելու որոշում։
Հոդված 27.
Անձնական ազատությունը
6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Ասվում է որ ուրիշին ազատությունից զրկել չի կարելի միայն այն պատճառով եթե ձեր պարտավորությունները չեք կարողանում կատարել։ Այս հոդվածին հետեվելով հազարավոր երեխաների և մեծերի հարաբերուքյունները նրանց հարազատների հետ կլավանաին, բայց ցավոք երբեմն ուրիշների էգոն մառախլապատում է նրանց մտածողությունը։
Հոդված 40.
Ազատ տեղաշարժվելու իրավունքը
3. Յուրաքանչյուր քաղաքացի և Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:
4. Ազատ տեղաշարժվելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով: Քաղաքացու` Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունքը սահմանափակման ենթակա չէ:
Հոդված 41.
Մտքի, խղճի և կրոնի ազատությունը
3. Յուրաքանչյուր քաղաքացի, որի կրոնական դավանանքին կամ համոզմունքներին հակասում է զինվորական ծառայությունը, ունի օրենքով սահմանված կարգով այն այլընտրանքային ծառայությամբ փոխարինելու իրավունք:
Հոդված 46.
Կուսակցություն ստեղծելու և կուսակցությանն անդամագրվելու իրավունքը
1. Յուրաքանչյուր քաղաքացի ունի այլ քաղաքացիների հետ կուսակցություն ստեղծելու և որևէ կուսակցության անդամագրվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի հարկադրել անդամագրվելու որևէ կուսակցության:
Հոդված 47.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հոդված 48.
Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը
1. Ազգային ժողովի ընտրության կամ հանրաքվեի օրը տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ունեն ընտրելու և հանրաքվեին մասնակցելու իրավունք:
2. Ազգային ժողովի պատգամավոր կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Հոդված 47.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:
2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
3. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատելու պահից ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:
4. Ազգությամբ հայերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը ձեռք են բերում օրենքով սահմանված պարզեցված կարգով:
5. Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից: Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունը փոխելու իրավունքից:
Հոդված 55.
Արտաքսման կամ հանձնման արգելքը
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Հոդված 76.
Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներն արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ
Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:
Հոդված 49.
Հանրային ծառայության անցնելու իրավունքը
Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:
Հոդված 55.
Արտաքսման կամ հանձնման արգելքը
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
Հոդված 60.
Սեփականության իրավունքը
6. Հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Հոդված 98.
Պատգամավորի լիազորությունների դադարումը և դադարեցումը
1. Պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, նրան ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրան անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու, նրա մահվան, հրաժարականի դեպքերում:
Հոդված 134.
Քաղաքացիության վերաբերյալ հարցերի լուծումը
Հանրապետության նախագահն օրենքով սահմանված դեպքերում և կարգով լուծում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհելու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ հարցերը:
Հոդված 177.
Գլխավոր դատախազը
2. Գլխավոր դատախազ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառությամբ, բարձրագույն կրթությամբ իրավաբանը: Գլխավոր դատախազի համար օրենքով կարող են սահմանվել լրացուցիչ պահանջներ:
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝ Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․ ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108, նաև այլ աղբյուրներ/․
Առաջադրանք 1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։
Մարդու իրավունքներ են այն հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք ունի յուրաքանչյուր մարդ՝ պարզապես մարդ ծնված լինելու համար։ Ամեն մարդ ունի իր իրավունքները, որոնք խաղտել ուրիշ ոչ ոք չունի իրավունք։ Ինձ թվում է, որ մարդկանց իրավունքները անհրաժեշտ որովհետև նրանք պաշտպանում են մեր անձնական տարածքը և կարծիքը։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Դա հիմնարար միջազգային փաստաթուղթ է, որը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները:
Եվրոպական մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանում։ Դա Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների համար պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որը երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Սահմանում է քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, ինչպես օրինակ՝ ազատ արտահայտվելու, հավասարության, ընտրելու իրավունք և այլն:
Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։ Կարգավորում է մարդու սոցիալական իրավունքները՝ կրթություն, առողջապահություն, աշխատանք և այլն:
Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/․ Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը: 3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Հոդված 23.
3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 25.
Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
Հոդված 28.
Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև:
Հոդված 29.
Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 30.
Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Հոդված 33.
Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:
Հոդված 35.
Ամուսնանալու ազատությունը
1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով:
2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդն ունեն հավասար իրավունքներ:
3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով:
1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:
2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:
3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:
Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությունից օրենքի պաշտպանության իրավունք:
Հոդված 16.
1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:
2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:
3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:
Հոդված 23.
3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:
3. Ոչ ոք չի կարող դատապարտվել կամ ենթարկվել մահապատժի:
Հոդված 25.
Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը
1. Յուրաքանչյուր ոք ունի ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունք:
2. Ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բժշկության և կենսաբանության ոլորտներում մասնավորապես արգելվում են եվգենիկական փորձերը, մարդու օրգաններն ու հյուսվածքները շահույթի աղբյուր դարձնելը, մարդու վերարտադրողական կլոնավորումը:
4. Ոչ ոք չի կարող առանց իր ազատ և հստակ արտահայտած համաձայնության ենթարկվել գիտական, բժշկական կամ այլ փորձերի: Մարդը նախապես տեղեկացվում է նման փորձերի հնարավոր հետևանքների մասին:
Հոդված 26.
Խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելքը
1. Ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
2. Մարմնական պատիժներն արգելվում են:
3. Ազատությունից զրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի իրավունք:
Հոդված 27.
Անձնական ազատությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
1) անձին իրավասու դատարանը դատապարտել է հանցանք կատարելու համար.
2) դատարանի իրավաչափ կարգադրությանը չենթարկվելու համար.
3) օրենքով սահմանված որոշակի պարտականության կատարումն ապահովելու նպատակով.
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
5) անչափահասին դաստիարակչական հսկողության հանձնելու կամ իրավասու մարմին ներկայացնելու նպատակով.
6) հանրության համար վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածումը, ինչպես նաև հոգեկան խանգարում ունեցող, հարբեցող կամ թմրամոլ անձանցից բխող վտանգը կանխելու նպատակով.
7) անձի անօրինական մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու կամ անձին արտաքսելու կամ այլ պետության հանձնելու նպատակով:
2. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվում է ազատությունից զրկվելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաև մեղադրանքի մասին:
3. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ այդ մասին անհապաղ տեղեկացվի իր ընտրած անձը։ Այս իրավունքի իրականացումը կարող է հետաձգվել միայն օրենքով սահմանված դեպքերում, կարգով և ժամկետով՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման նպատակով:
4. Եթե սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով ազատությունից զրկված անձի վերաբերյալ ազատությունից զրկվելու պահից ողջամիտ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամվա ընթացքում դատարանը որոշում չի կայացնում անազատության մեջ նրան հետագա պահելը թույլատրելու մասին, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:
5. Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում և կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
6. Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել միայն այն պատճառով, որ ի վիճակի չէ կատարելու քաղաքացիաիրավական պարտավորությունները:
Հոդված 28.
Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը
Բոլորը հավասար են օրենքի առջև:
Հոդված 29.
Խտրականության արգելքը
Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:
Հոդված 30.
Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը
Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:
Հոդված 31.
Մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իր մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունք:
2. Մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
Հոդված 32.
Բնակարանի անձեռնմխելիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի բնակարանի անձեռնմխելիության իրավունք:
2. Բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Բնակարանը կարող է խուզարկվել միայն դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված դեպքերում և կարգով: Օրենքով կարող են սահմանվել դատարանի որոշմամբ բնակարանի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման այլ դեպքեր:
Հոդված 33.
Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
2. Հաղորդակցության ազատությունը և գաղտնիությունը կարող են սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
3. Հաղորդակցության գաղտնիությունը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ, բացառությամբ երբ դա անհրաժեշտ է պետական անվտանգության պաշտպանության համար և պայմանավորված է հաղորդակցվողների՝ օրենքով սահմանված առանձնահատուկ կարգավիճակով:
Հոդված 34.
Անձնական տվյալների պաշտպանությունը
1. Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք:
2. Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով, անձի համաձայնությամբ կամ առանց այդ համաձայնության` օրենքով սահմանված այլ իրավաչափ հիմքի առկայությամբ:
3. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իր մասին հավաքված տվյալներին և պահանջելու ոչ հավաստի տվյալների շտկում, ինչպես նաև ապօրինի ձեռք բերված կամ այլևս իրավական հիմքեր չունեցող տվյալների վերացում:
4. Անձնական տվյալներին ծանոթանալու իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:
5. Անձնական տվյալների պաշտպանությանը վերաբերող մանրամասները սահմանվում են օրենքով: