Մարտի 30_Ապրիլի 3

Հայաստանի Հանրապետության առավել հզոր էլեկտրակայանները


Դաս 33;34

Վառելիքաէներգետիկ համալիրը և Մետալուրգիական արդյունաբերությունը
Դասի հղումը

Պատասխանել հարցերը

1.Ի՞նչ է իրենից ներկայացնում վառելիքաէներգետիկ համալիրը:

Վառելիքաէներգետիկ համալիրը տնտեսության ճյուղա, որը զբաղվում է վառելիքի արդյունահանմամբ, մշակմամբ ու էներգիայի արտադրությամբ ու բաշխմամբ։

2.Ինչպիսի՞ն է ՀՀ էլեկտրաէներգիայի կառուցվածքը,թվել առավել հզորները:

Ամենահզորներն են Մեծամորի ատոմակայանը, Հրազդանի ՋԷԿը, Սևան-Հրազդան ՀԷԿ համակարգը։

3.Ինչպիսի՞ հեռանկարներ ունի ՀՀ վառելիքաէներգետիկ համալիրի զարգացումը:

Վերականգնվող էներգիայի զարգացում, էներգախնայող տեխնոլոգիաների կիրառում, էլեկտրաէներգիայի արտահանման հնարավորությունների մեծացում։


4.Նշե’լ մետալուրգիայի դերը ՀՀ տնտեսության մեջ:

Մետալուրգիան ապահովում է արդյունաբերությունը հումքով, ստեղծում է աշխատատեղեր ու պաստում է արտահանմանը։

5.Ի՞նչ ենթաճյուղերից է բաղկացած ՀՀ մետալուրգիական արդյունաբերությունը:

Գունավոր մետալուրգիաից ու սև մետալուրգիաից։

6.Բնութագրե’լ ՀՀ մետալուրգիական արդյունաբերության զարգացման բնական և տնտեսական նախադրյալները:

Բնականն է հարուստ հանքային պաշարները, իսկ տնտեսականն է աշխատուժի առկայությունը ու էներգետիկ ռեսուրսներ տրանսպորտային կապերը։

Դաս22(30․03-05․04)

Թեստ
1. Ժառանգականությունը նշանակում է՝
A) Օրգանիզմի աճը
B) Օրգանիզմի հատկությունների փոխանցումը սերունդներին
C) Միջավայրի ազդեցությունը
D) Բջիջների բաժանումը

2. Փոփոխականությունը դա՝
A) Հատկությունների պահպանումն է
B) Նոր հատկությունների առաջացումը
C) Միայն ժառանգական հատկանիշների փոխանցումը
D) Օրգանիզմի մահը

3. Դոմինանտ գենը՝
A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
B) Չի արտահայտվում
C) Արտահայտվում է նույնիսկ հետերոզիգոտ վիճակում
D) Միշտ ռեցեսիվ է

4. Ռեցեսիվ գենը՝
A) Արտահայտվում է միայն հոմոզիգոտ վիճակում
B) Միշտ դոմինանտ է
C) Արտահայտվում է ցանկացած դեպքում
D) Չի փոխանցվում սերունդներին

5. Գենոտիպը դա՝
A) Օրգանիզմի արտաքին տեսքը
B) Գեների ամբողջությունն օրգանիզմում
C) Միայն արտաքին միջավայր
D) Միայն բջիջների կառուցվածքը

6. Ֆենոտիպը դա՝
A) Օրգանիզմի գեների ամբողջությունը
B) Արտաքին և ներքին արտահայտված հատկանիշները
C) Միայն ԴՆԹ-ն
D) Միայն քրոմոսոմները

7. Մենդելի առաջին օրենքը կոչվում է՝
A) Անկախ բաշխման օրենք
B) Միատեսակության օրենք
C) Տատանումների օրենք
D) Էվոլյուցիայի օրենք

8. Հետերոզիգոտ օրգանիզմը ունի՝
A) Նույն ալելներ
B) Տարբեր ալելներ
C) Ոչ մի ալել
D) Երեք ալել

9. Հոմոզիգոտ օրգանիզմը՝
A) Ունի տարբեր ալելներ
B) Ունի նույն ալելներ
C) Չունի գեներ
D) Ունի միայն մեկ գեն

10. Մենդելի երկրորդ օրենքը վերաբերում է՝
A) Միատեսակությանը
B) Բաժանմանը
C) Մուտացիաներին
D) Էվոլյուցիային

11. Ալելները՝
A) Տարբեր գեներ են տարբեր հատկությունների համար
B) Նույն գենի տարբեր ձևերն են
C) Միայն դոմինանտ են
D) Չեն փոխանցվում

12. Եթե դոմինանտ գենը A է, ռեցեսիվը՝ a, ապա Aa գենոտիպը կլինի՝
A) Հոմոզիգոտ ռեցեսիվ
B) Հոմոզիգոտ դոմինանտ
C) Հետերոզիգոտ
D) Մուտանտ

13. Մենդելի փորձերը կատարվել են՝
A) Մարդկանց վրա
B) Սիսեռ բույսերի վրա
C) Շների վրա
D) Թռչունների վրա

14. Մենդելի երրորդ օրենքը կոչվում է՝
A) Անկախ բաշխման օրենք
B) Միատեսակության օրենք
C) Ժառանգականության օրենք
D) Մուտացիայի օրենք

15. Ժառանգական հիվանդությունները փոխանցվում են՝
A) Միայն սննդով
B) Միայն միջավայրով
C) Գեների միջոցով
D) Միայն ջրով

Դեպի Գյումրի


Դեպի Գյումրի
Եռօրյա Ճամփորդություն

Ժամանակացույցը՝ մարտ-ի 20-22, 2026թ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Թամարա Հարությունյան,օգնական՝Թամարա Ալոյան

Մեկնում՝ Երևան-Գյումրի

Վերադարձ` Գյումրի- Երևան

Գիշերակացը՝ Գյումրու  Ֆանտան հուրատուն

Մեկնում ՝  ժամը 7։35

Ժամանում ՝ ժամը 22։00, Մայր դպրոցի բակ


Ուղին և անցկացրած հագեցած օրերը՝

Ճանապարհ դեպի Գյումրի

Վարպետության դաս Ասլամազանների թանգարանում։

<<Կտորմը երկինք>> ֆիլմի հայտնի բակում

Պատմության թանգարան

Նպատակ՝

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատեսի շրջանակում, ուսումնասիրել գյումրվա մշակութային կենցաղը, ճանաչել արհեստավոր վարպետներին, հանդիպել և աշխատել նրանց արհեստանոցներում, ծանոթանալ բարբառին, ճանաչել հին ու նոր Գյումրին:
Մարտի 20-ին,ժամը՝14։30-ին ունենք պայմանավորվածություն Ասլամազյան քույրեր պատկերասրահի տնօրենի հետ։ Սովորողները կմասնակցեն մետաքսի տպագրության տեխնոլոգիական գործընթացին։

Հայրենագիտական վայրեր-քայլարշա

Լմբատավանք
Հառիճավանք
Սև բերդ
Դաշտադեմի ամրոց
Գյումրու տեսարժան վայրեր
Նախապատրաստական աշխատանք. հրապարակվում է սովորողի բլոգում

Քարտեզի միջոցով երթուղու կազմում
Այցելվող վայրերի վերաբերյալ նյութերի հավաքագրում, ուսումնասիրություն
Տեխնոլոգիական աշխատանքների ուղղությունների քննարկում
Արդյունքը՝

Լուսաբանում , ամփոփում մասնակիցների բլոգներում։

Անհրաժեշտ իրեր.

Ուսապարկ
Տաք և հարմար հագուստ
Ջրաման
Հիգիենայի պարագաներ
Բրդուճներ

Նյութեր ուսումնասիրության համար

Լմբատավանք
Հառիճավանք
Սև բերդ
Դաշտադեմի ամրոց
Ախուրյան գետի
վանքեր և եկեղեցիներ
Լմբատավանքի որմնանկարները
որմնանկարներ
Յոթ Վերք եկեղեցի
Ասլամազյան քույրեր
Պտույտ Հայֆիլմի հետքերով, «Կտոր մը երկինք» ֆիլմի նկարահանման հայտնի շենքը, «Մեր մանկության տանգոն» ֆիլմի հատնի որպես «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը, կից արտ-ստուդիան:

Մհեր Մկրտչյանի տուն-թանգարան

20։03 

11։00 — Ժամանում Ֆանտան հյուրատուն

12։00 — նախաճաշ

13։00 — օրվա պլանավորում Քայլք վարպետների փողոցով, այցելություն Յոթ Վերք եկեղեցի, Սբ. Նշան եկեղեցի, հին վարսավիրանոց, Վարդանանց հրապարակ, քաղաքային զբոսայգի, ընդմիջում ՛՛Պոնչիկ-մոնչիկ՛՛-ում

14։30 Վարպետաց դաս՝մետաքսի տպագրություն<<Մարիամ և Երանուհի>>քույերի թանգարանում

21։03

8։30- Վերկաց

9։00- Հիգիենայի ժամ

10։00 — Նախաճաշ

11։00- 18։00 Ուսումնասիրում ենք Գյումրին

11։00 Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան Տիկնիկային թատրոն  Հանդիպում-ծանոթացում արտիստների հետ

12:00 ներկյացում <<Անճոռնի բադիկը>>

Այցելություն՝ Ասլամազյան քույրերի թանգարան, Իլյուզիաների թանգարան, «Թարս ու շիտակ» թանգարան, Երգիծանքի և հումորի բաց թանգարան , Սարդոստային արվեստի պատկերասրահ

Ընդմիջումը՝ Գյումրվա յաղլիի համտեսում (որպես տարածաշրջանի ավանդական ուտեստ)

19։00 Ընթրիք հյուրատանը

20։00 Օրվա ամփոփում, Տեխնոլոգիական նախագիծ, սեղանի խաղեր,

22։00 Քուն

22։03

8։30- Վերկաց

9։00- Հիգիենայի ժամ

10։00 — Նախաճաշ

10։00-11։00 — Սև բերդ

12։00 -13։30 թափառումներ

18։00 — Վերադարձ կրթահամալիր։

Նախահաշիվ 12 սովորողի համար.

Եռօրյա ճամփորդության արժեքը մեկ ճամփորդի համար՝ 13․000 դրամ, որը ներառում է ՝ ճանապարհածախսի մի մասը և երեք օրվա սնունդը:

Գիշերակաց` 10 000 դրամ (երկու գիշեր)

Սնունդ` 5000

Տրանսպորտ՝ 1450

Մասնակիցներ՝

Մարիա Մարկոսյան 9-1 դաս․

Աննա Այվազյան 9-1 դաս․

Գայանե Ալոյան 9-7 դաս․

Մհեր Պետրոսյան 9-7 դաս․

Անահիտ Մովսիսյսն 9-7 դաս․

Նիկա Ասատրյան 9-7 դաս․

Անետա Կտակյան 9-5 դաս․

Մանուելլա Թադևոսյան 8-6 դաս․

Թամարա Ալոյան /Գայանեի քույրը/

Ամփոփում

Ընդհանուր, այս ճամփորդությունը շատ հետաքրքիր և վառ դրվագներով լի էր։ Գնացքով ապահով և հարմարավետ գնացինք ու եկանք, երկու դեպքում էլ տաք և հաճելի էր։ Հյուրատունը ընդարձակ էր, սենյակները լավ վիճակում էին և հարմարավետ գույքով։ Գույքի հարմարավետությունը նաև թույլ տվեց մեզ խաղալ պախկվոցի, որը շատ հավես անցավ։ Հյուրատանը մեզ ջերմ ընդունեցին, նույնիսկ առաջին առավոտվա համար համեղ նախաճաշ կազմակերպեցին։ Այդ երեք օրվա ընթացքում մենք շատ զբոսնեցինք քաղաքի ճանապարհներով, ընթրիք արեցինք տարբեր ռեստորաններում և ուսումնասիրեցինք թանգարաններ։ Հյուրատաննել չեինք ձանձրանում, տարբեր սեղանի խաղերի և երաժշտական գործիքների (կիթառ և դաշնամուր) առկայությունը մեզ ապահովեց ուրախ և հետաքրքիր ժամանց։

Discussion topic

Talk about the given topic Blog as an educational tool (area). How long have you had your blog? How often do you update your blog? What are the advantages and disadvantages of using a blog as an educational tool?

Blogs are a big part of our school since all students and teachers use it as a way to study and teach. They’re one of the things that make our school different from other schools in Armenia. Advantages are that students learn how to use devices and share their works through it, and it helps getting to know the technology world where so many things are done with gadgets. It also can be useful in the future because most of the jobs nowadays require having basic knowledge in how to use a computer, and when we use our blogs to publish our classworks and homeworks, we kind of already gain experience of doing work with a computer. But, there are also disadvantages in working and studying with blogs, and one of them is the instability. As we all know, any site or program on the internet needs connection to wifi to open any of them. We use our blogs from the site called WordPress, and, obviously enough, we need connection to wifi to work and study in our blogs, which is the main problem, I think. We don’t always have a good connection to wifi or any connection at all, which makes it impossible to read or write or, anyhow, contact with our blogs. Or there can be complications with the computer itself, which also makes it impossible to post in our blog for at least some while. We had our blogs from the second grade, and we updated our blogs nearly every day, or at least 5 days a week, unless it’s holidays, of course. That also means that we spend a lot of time looking at a screen, which can also be considered a disadvantage.

Մարտի 16_20

Դաս Արդյունաբերությունը: Ընդհանուր բնութագիրը: Ճյուղային կառուցվածքը
Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Հայաստանի արդյունաբերությունը ե՞րբ է սկսել ձեւավորել որպես առանձին ճյուղ:

Հայաստանի արդյունաբերությունը որպես առանձին ճյուղ սկսել է ձևավորվել 19-րդ դարի վերջից, իսկ ավելի արագ զարգացել է խորհրդային տարիներին։

2.Նշել այն գործոնները, որոնց ազդեցությամբ արդյունաբերությունը դարձավ Հայաստանի տնտեսության առաջատար ճյուղ:

Բնական հարստությունների առկայությունը, աշխատուժը, Էներգետիկ ռեսուրսները, տրանսպորտի զարգացումը, գիտատեխնիկական առաջընթացը։

3.Որո՞նք են արդյունաբերության բնութագրող հիմնական վիճակագրական ցուցանիշները:

Հիմնական վիճակագրական ցուցանիշներն են արտադրանքի ծավալը, աշխատողների թիվը, արտադրողականությունը, շահույթը ու ներդրումների չափը։

4.Բնութագրե’լ ՀՀ արդյունաբերության արդի կառուցվածքն ըստ տնտեսական արտադրական գործունեության 3 խմբի:

Հանքարդյունաբերությունը, օգտակար հանածոների արդյունահանում, մշակող արդյունաբերությունը, հումքի վերամշակում Էլեկտրաէներգիայի, գազի ու ջրի մատակարարում, էներգիայի արտադրություն ու բաշխում։

March 16-20

Listening

1. What is the only problem of the holidays according to the speaker?

The speaker says that they think that the only problem holidays have are their timeliness, which are way too short. Even when they last 3 months, they can still feel very short.

2. What do you mean by saying holidays?

Holidays are temporary breaks at school or work that’re accepted and provided by the school or working company. Holidays free people from the duties that they have at school or work, though students are still given homework for holidays.

3. Do you agree with the last two sentences and why? Staying at home is just as good as going on holiday somewhere. Sometimes going on holiday is stressful.

I do agree, and as an introverted person I almost always enjoy staying at home, which is, I think, way more peaceful than going out somewhere. And yeah, sometimes even holidays that are meant to be relaxing and enjoyable, end up stressing me out more than actual workdays.

New_English_File_Intermediate

Vocabulary. Cinema slide 156

Destination B1Unit 23, Questions

Unit 24 People and daily life.

Փետրվարի 9_13

Դաս 26 Աշխատանքային ռեսուրսներ

Դասի հղումը

Պատասխանել հարցերին’

1.Բացատրել <<աշխատանքային ռեսուրսներ>> և <<տնտեսապես ակտիվ բնակչություն>> հասկացությունը:

Աշխատանքային ռեսուրսներ են կոչվում այն մարդկանց ամբողջությունը, որոնք ունեն աշխատելու ֆիզիկական և մտավոր ունակություն և կարող են մասնակցել երկրի տնտեսական գործունեությանը։ Սովորաբար դրանք ընդգրկում են աշխատունակ տարիքի բնակչությանը։ Տնտեսապես ակտիվ բնակչություն են այն մարդիկ, որոնք աշխատում են կամ ակտիվորեն աշխատանք են փնտրում։ Այս խմբի մեջ մտնում են աշխատողները ու գործազուրկները, որոնք աշխատանք են փնտրում։

2.Նշե’լ ՀՀ աշխատանքային ռեսուրսների քանակական և որակական բնութագիրը:

Քանակական բնութագիր, աշխատանքային ռեսուրսների ընդհանուր թիվը, աշխատունակ տարիքի բնակչության չափը, զբաղվածների և գործազուրկների թիվը։ Որակական բնութագիր, կրթության մակարդակը, մասնագիտական պատրաստվածությունը, աշխատանքային փորձը, առողջական վիճակը, աշխատանքի արտադրողականությունը։

3.Ի՞նչ փոփոխություն է կրել ՀՀ բնակչության զբաղվածության կառուցվածքը:

Վերջին տասնամյակներում Հայաստանում զբաղվածության կառուցվածքը փոխվել է, գյուղատնտեսությունում զբաղվածների բաժինը նվազել է, թեև դեռ բավական մեծ է, արդյունաբերության մեջ զբաղվածների թիվը որոշ չափով նվազել է, ծառայությունների ոլորտում զբաղվածների թիվը աճել է։

Հունվարի 26_30

Դաս 25.Բնակչության կազմը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ի՞նչ ցուցանիշներով է բնութագրվում բնակչության կազմը։

Բնակչության կազմը բնութագրվում է սեռային կազմով, տարիքային կազմով, ազգային կամ էթնիկական կազմով, սոցիալական կազմով, կրթական կազմով ու կրոնական կազմով։

2.Որո՞նք են ՀՀ_ում բնակվող ազգային փոքրամասնությունները, ի՞նչ իրավունքներից են օգտվում։

Հայաստանի Հանրապետությունում ապրում են մի շարք ազգային փոքրամասնություններ, օրինակ եզդիներ, ռուսներ, ասորիներ, քրդեր, ուկրաինացիներ, հույներ և այլն։ Նրանք օգտվում են նույն իրավունքներից, ինչ ՀՀ-ի քաղաքացիները, պահպանել իրենց լեզուն, մշակույթը և ավանդույթները, ստեղծել ազգային մշակութային կազմակերպություններ, ստանալ կրթություն, մասնակցել հասարակական և քաղաքական կյանքին, պաշտպանված են օրենքով և ունեն հավասար քաղաքացիական իրավունքներ։

3.Ինչպիսի՞ն է ՀՀ բնակչության սեռային կազմը, ինչպե՞ս է այն փոփոխվում ըստ տարիքի։

Հայաստանի բնակչության մեջ ընդհանուր առմամբ կանայք փոքր-ինչ ավելի շատ են, քան տղամարդիկ։ Երիտասարդ տարիքում տղաների ու աղջիկների թիվը գրեթե հավասար է, երբեմն տղաները մի փոքր ավելի շատ են։ Միջին տարիքում հարաբերակցությունը մոտենում է հավասարության։ Ավագ տարիքային խմբերում կանայք զգալիորեն ավելի շատ են, քանի որ նրանք սովորաբար ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ։

4.Ինչպիսի՞ն է ՀՀ ուրբանիզացման մակարդակը։

Հայաստանի Հանրապետությունում ուրբանիզացման մակարդակը բարձր է։
Բնակչության մոտ 60–65 %-ը ապրում է քաղաքներում, իսկ մնացածը գյուղերում։
Ամենախոշոր քաղաքը և հիմնական բնակչության կենտրոնը Երևանն է։

Դեկտեմբերի 7-12

Դաս 24 ՀՀ բնակչության թվի բնական և մեխանիկական շարժերը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին

1.Ինչպիսի՞ն է Հայաստանի Հանրապետության բնապահպանության թվի բնական շարժը:

Հայաստանի Հանրապետության բնակչության բնական շարժը վերջին տարիներին համեմատաբար դանդաղ է։ Ծնելիությունը նվազել է, իսկ մահացությունը որոշ չափով աճել է, ինչի հետևանքով բնական աճը փոքր է կամ որոշ տարիներին նույնիսկ բացասական։ Այսինքն բնակչության թիվը բնական ճանապարհով շատ արագ չի աճում։

2.Ինչպիսի՞ն են ՀՀ բնակչության բնական շարժի տարածքային տարբերությունները:

Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում բնակչության բնական շարժը տարբեր է։ Գյուղական և որոշ սահմանամերձ մարզերում ծնելիությունը սովորաբար ավելի բարձր է, իսկ քաղաքներում, հատկապես մայրաքաղաքում, ավելի ցածր։ Միևնույն ժամանակ որոշ մարզերում բնակչության ծերացման պատճառով մահացությունը ավելի բարձր է։

3.Ինչպե՞ս է կազմակերպված ներգաղթի դերը ՀՀ բնակչության թվաքանակի աճի մեջ:

Ներգաղթը կարող է նպաստել բնակչության թվի աճին։ Եթե Հայաստան գալիս են ապրելու և աշխատելու այլ երկրներից մարդիկ կամ վերադառնում են նախկինում արտագաղթած հայերը, ապա բնակչության թիվը մեծանում է։ Սակայն երբ արտագաղթը շատ է, դա նվազեցնում է բնակչության ընդհանուր թիվը։

4.ՀՀ բնակչության թվի աճի համար մոտակա տարիներին ինչպիսի՞։ պայմաններ և նախադրյալներ են անհրաժեշտ:

Բնակչության թվի աճի համար անհրաժեշտ են տնտեսական զարգացման ու աշխատատեղերի ավելացում, երիտասարդ ընտանիքների աջակցություն, ծնելիության խթանում, առողջապահության բարելավում, ներգաղթի խրախուսում ու արտագաղթի նվազեցում։


Դեկտեմբերի 1_5

Դասի թեման’ ՀՀ_ն բնակչությունը, ընդհանուր ակնարկ: Թվաքանակի շարժընթացը

Դասի հղումը

Պատասխանել հարցերին՛

1.Որքա՞ն է հայերի թիվը ամբողջ աշխարհում, ինչպե՞ս է այն բաշխվում:

Ամբողջ աշխարհում հայերի ընդհանուր թիվը մոտ 12 միլիոն է։ Նրանցից մոտ 3 միլիոնը ապրում է Հայաստանում, իսկ մնացածը կազմում են սփյուռքը։ Հայկական սփյուռքի խոշոր համայնքներ կան Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իրանում, Վրաստանում, Լիբանանում և այլ երկրներում։

2.Ըստ բնակչության թվաքանակի ինչպիսի՞ պետություն է ՀՀ_ն:

Բնակչության թվաքանակով Հայաստանի Հանրապետությունը փոքրաթիվ բնակչություն ունեցող պետություն է։ Հայաստանի բնակչությունը մոտ 3 միլիոն մարդ է։

3.Ինչպիսի՞ տատանումներ են եղել բնակչության շարժընթացի հետ վերջին 180 տարիների ընթացքում:

Վերջին մոտ 180 տարիների ընթացքում Հայաստանի տարածքի բնակչության թիվը ունեցել է և աճ, և նվազում։ 19-րդ դարում բնակչությունը աստիճանաբար աճել է։ 20-րդ դարի սկզբին տեղի են ունեցել կտրուկ նվազումներ։ Խորհրդային ժամանակաշրջանում բնակչությունը արագ աճել է։ Անկախությունից հետո որոշ ժամանակ նկատվել է նվազում արտագաղթի պատճառով։

4.20_րդ դարի սկզբի իրադարձություններն ինչպե՞ս ազդեց ՀՀ ներկա տարածքի բնակչության թվաքանակի փոփոխության վրա:

20-րդ դարի սկզբի կարևոր իրադարձությունները, հատկապես Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին, մեծ ազդեցություն ունեցան բնակչության թվաքանակի վրա։ Հայերի մեծ մասը զոհվեց կամ տեղահանվեց Օսմանյան կայսրությունից։ Միևնույն ժամանակ շատ հայեր փախստականների կարգավիճակով տեղափոխվեցին Արևելյան Հայաստան, ներկա։ Այս պատճառով սկզբում բնակչության թիվը կտրուկ նվազեց, իսկ հետո աճեց գաղթած հայերի հաշվին։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы