Մենք պատմության ժամին հետաքրքիր դասեր ենք սովորել և անցկացրել, քննարկումներ ենք արել և քարտեզով ուսումնասիրել ենք։ Պատմության բոլոր աշխատանքները արել եմ և ոչ մի բաց թողում չունեմ։ Ես իմ պատմության բաժնում ունեմ 5 գրառում։ Ես հիմա կդնեմ իմ կատարած աշխատանքները ՝ Վանի թագավորություն, Վանի թագավորություն 2, Մարդկանց կրոնական պատկերացումները, Պետության առաջացումը, Հոկտեմբերի 15-22, 7-րդ դասարան, առաջադրանք։ Դասերի ժամին, ուսումնասիրում եմ պատմության առական թե ինչ կարևոր դեր ունի մեզ, ժողովորդի համար, որովհետև մենք պատմությունն առական ուսումնասիրելիս, պատմությունը մեզ պատմում է մեր հին քարի դարում ինչպես են մարդիկ ապրել և մնացած դարերում մինչև մեր դար, և Մ․թ․ա ու Ք․ա թե ինչ են եղել, ինչ նահանգներ են եղել, որ հիմա մեր հանրապետությունում չեն, թե ինչ պատերազմներ են եղել և ինչ թագավորներ են կառավարել մեր երկիրը, ինչ ցեղեր և ցեղախմբեր են եղել։ Ես ինձ 9 բալ կգնահատեմ, որովհետև ես մասնակցել եմ բոլոր քննարկումների և ակտիվ եմ եղել դասերին։
Հին Եգիպտոսի քաղաքակրթության ազդեցությունը/ էջ 17-19-ը պատմել, նոր հասկացությունները դուրս գրել, էջ 19-ի հարցերին պատասխանել գրավոր/
1. Հիերոգլիֆային գիրը առաջին անգամ վերծանել է Ժ․ Ֆ․ Շամպոլյոնը։ Հիերոգլիֆային գրից առաջացել է շղագիրը՝ հիերատիկան, որը շատ դարեր օգտագործվել է պապիրուսի վրա գրելու համար։
2.
3. Ամոն, աստված հին եգիպտական դիցարանում։ Պատկերվել է ոչխարի եղջյուրներով տղամարդու կերպարանքով։ Համարվել է Եգիպտոսի մայրաքաղաք Թեբեի հովանավորը։ Սկզբում նույնացվել է պտղաբերության աստված Մինի, այնուհետև՝ արևի աստված Ռայի հետ (Ամոն–Ռա)։ Հետագայում Ամոն դառնում է եգիպտական պաշտոնական դիցաբանի գլխ. աստվածը, որի շնորհիվ նրա քրմերն ունեցել են քաղաքական մեծ ազդեցություն։ Հույները նույնացրել են Զևսի հետ։
Թոթ հին եգիպտական իմաստության, գիտությունների, Լուսնի աստված, գրադարանների, գիտնականների, պաշտոնյաների, պետական և համաշխարհային կարգի հովանավոր։ Համարվում է եգիպտական ամենավաղ աստվածներից մեկը։
Նեֆերտեմը ներկայացրել է և՛ արևի առաջին շողը, և՛ եգիպտական կապույտ լոտոսի ծաղկի հաճելի բույրը, և ստեղծվել է նախնական ջրերից՝ եգիպտական կապույտ ջրաշուշանի մեջ։ Նեֆերտեմի տիտղոսներից էին՝ «Նա, ով գեղեցիկ է» և «Արեգակի ջրաշուշանը», իսկ Մեռյալների գրքում ասվումէր․
4. Հին Եգիպտոսում մեծ զարգացում ուներ աստղաբանությունը, բժշկությունը, արվեսը, գիրը, և թվաբանաությունը, նաև եգիպտացիները ստեղծել են տասնորդական թվաբանական համակարգը։
5. Գիզայի բուրգային համալիր հնավայր, որ գտնվում է Գիզայի սարահարթում՝ Կահիրե քաղաքի արվարձանում։ Հին հուշարձանների այս համալիրն ընդգրկում է երեք բրգային համալիրները, որոնք հայտնի են եգիպտական մեծ բուրգեր անվամբ, Մեծ սֆինքսիհսկայական արձանը, մի քանի գերեզմաններ, աշխատավորների գյուղը և արդյունաբերական համալիրը։ Այն գտնվում է Արևմտյան անապատում՝ Նեղոսգետից մոտավորապես 9 կմ դեպի արևմուտք՝ Գիզայի հին քաղաքում և Կահիրե քաղաքի կենտրոնից մոտավորապես դեպի հարավ-արևմուտք։
Տեսանյուեից մեկը նայել ամփոփել 15-20 նախադասությամբ.
Հին Եգիպտոսի պատերը պատված են խորրդավոր նկարներով, այդ նկարներում կարելի է տեսնել համարյա թե ամեն ինչ՝ օձ, արև, երկինք, կենդանիներ: Այդպիսի պատկերները եգիպտացիներ դեռ վաղ ժամանականերից անվանել են հեիրոգլիֆներ, ինչը նշանակում է սուրբ գիր: Եգիպտական գրերում կա 700-ից ավել տառ, իսկզբանե դրանք բոլորը նման էին նկարների, նրանք ուղղակի նկարում էին այն ինչ տեսնում էին, օրինակ արև, կամ մարդ, բայց այդպիսի գիրը չէր արտահայտում, որևէ հնչյուն, և այդ ժամանակ եգիպտացիները հնարեցին հետևյալը, եթե օրինակ նրանց հարկավոր էր գրել բերան բառը, եգիպտերեն դա հնչում էր որպես ռէ, նրանք ոչ միայն գրում էին այդ հեիրոլիֆը այլ նաև արտահայտում էին բաղաձայն հնչյուն, դա գրվում էր որպես՝ ռը: Հին Եգիպտոսում պետք էր ինչ-որ մի հարմարանք, որպեսզի վրան արվեին գրառումներ, դրա համար եգիպտացիները Պապիրուսի ցողունը կտրում էին մի քանի երկար մասերի, իսկ հետո այդ բոլոր մասերից կազմում էին քառակուսի, որից հետո այդ ամբողջը ամուր սեղմում էին տափակ քարով, թողնում էին, որպեսզի պապիրուսը չորանա, իսկ չորանալու ընթացքում ցողունը արտադրում էր կպչուն հյութ, որը միմյանց էր միացնում պապիրուսի կտորները, իսկ չորանալուց հետո ստացվում էր թուղթ:
Համմուրաբի թագավորի օրենքները (Համմուրաբիի կոդեքսը) լավ պահպանված հնադարյան օրենքների հավաքածու է, որը ստեղծվել է մ․ թ․ ա․ 1790-ին Բաբելոնում։ Այն ուժի մեջ է դրվել Բաբելոնի թագավոր Համմուրաբիի կողմից։ Օրենքները հայտնաբերվել են XX դարի սկզբներին հայտնաբերած մարդու հասակի չափերին հասնող սև քարե սյան վրա (ստելա), որի մակերեսը ծածկված է եղել սեպագրերով։ Համմուրաբի թագավորի օրենքները բաղկացած են 282 օրենքներից, որոնք տարբեր պատիժներ էին սահմանում` ըստ մարդկանց հասարակարգային դիրքի, կամ կախված այն բանից, թե օրենք խախտողը ազատ մարդ է, թե ստրուկ։ Համմուրաբին հրամայել է հավաքել բոլոր գործող օրենքները և ստեղծել միասնական օրենսգիրք: Ինչպես արդեն նշեցի՝ օրենսգիրքը բաղկացած էր 282 հոդվածից: Դրանցից են օրինակ՝
Եթե մարդը գողանա տաճարի կամ թագավորի գույքը, նրան պետք է սպանել․ ով կընդունի գողացած գույքը, նույնպես պետք է սպանել։
Եթե մարդը գողանա ստրուկին կամ ստրկուհուն, նրան պետք է սպանել։
Եթե մարդը թաքցնի փախած ստրուկին, նրան պետք է սպանել։
Եթե մարդու տունն այրվում է, և մեկ ուրիշը, ով գնացել է այնտեղ՝ կրակը մարելու, աչք դնի նրա ունեցվածքի վրա, ապա այդ մարդուն պետք է նետել հրդեհի մեջ:
Եթե մարդը վկաների ներկայությամբ արծաթ, ոսկի կամ որևէ իր է տվել այլ մարդու՝ պահպանելու, և այդ մարդը ժխտում է դրանք վերցնելու փաստը, ապա նա պետք է վճարի կրկնակի:
Եթե որդին հարվածել է հորը, ապա նրա ձեռքը պետք է կտրվի:
Եթե բժիշկը վիրահատում է ազատ մարդուն, և նա մահանում է, նրա ձեռքը պետք է կտրել:
Համմուրաբին հասկանում էր, որ զենքի ուժով ստեղծած պետությունը չէր կարող երկար գոյատևել, եթե այն ներսից ամուր չլիներ։ Ուստի անհրաժեշտ էր մտցնել գրավոր օրենքներ և նրանցով կարգավորել կյանքի բոլոր բնագավառները։ Համմուրաբին հանձնարարեց հավաքել երկրում գործող բոլոր բանավոր և գրավոր օրենքներն ու դրանց հիման վրա կազմել օրենսգիրք։ Համմուրաբիի օրենսգիրքը մեծ դեր ունեցավ Բաբելոնի քաղաքական և տնտեսական կյանքի զարգացման համար։ Օրենսգրքի հեղինակությունն այնքան մեծ էր, որ հետագայում այն հաշվի էին առնում Առաջավոր Ասիայի բոլոր պետությունները օրենքներ ընդունելու ժամանակ։ Համմուրաբիի օրենքները փորագրվել են 9 մ բարձրությամբ բազալտե սյան վրա։
My heroes are my mom and my dad, they are the most important people in my life, they gave me a lot of good and useful advice and helped me many times in difficult situations, they are the best and I appreciate them very much.