Սեպտեմբերի 8-12


Դասարանում
Հայաստանն աշխարհի քարտեզում։ Սահմանները։ Աշխարհագրական դիրքը

Առաջադրանքներ
1.Երբ հայ ժողովուրդը զրկված է եղել անկախ պետականությունից, ի՞նչ է կոչվել հայկական լեռնաշխարհը։

Երբ հայ ժողովուրդը չի ունեցել անկախ պետականություն, հայկական լեռնաշխարհը կոչվել է Արևելյան Անատոլիա:

2.Բացել ՏԱԴ և ՔԱԴ հապավումը։

ՏԱԴ — Տնտեսաաշխարհագրական շրջանների Աշխարհացույց Դասակարգում
ՔԱԴ — Քաղաքաաշխարհագրական Դասակարգում

3.Նշել հայկական լեռնաշխարհի բնական պայմանների առանձնահատկություններից մի քանիսը։

Բարձր լեռնային տարածք, շատ երկրաշարժային գոտի, հրաբուխներ, կլիմայի մեծ բազմազանություն, շատ գետեր ու լճեր։

Լրացուցիչ նյութ

Հոկտեմբերի 26-31

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։

Մարդու իրավունքներ են այն հիմնական իրավունքներն ու ազատությունները, որոնք ունի յուրաքանչյուր մարդ՝ պարզապես մարդ ծնված լինելու համար։ Ամեն մարդ ունի իր իրավունքները, որոնք խաղտել ուրիշ ոչ ոք չունի իրավունք։ Ինձ թվում է, որ մարդկանց իրավունքները անհրաժեշտ են որովհետև նրանք պաշտպանում են մեր անձնական տարածքը և կարծիքը։


2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։
Դա հիմնարար միջազգային փաստաթուղթ է, որը ճանաչում է մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Եվրոպական մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանում։
Դա Եվրոպայի Խորհրդի անդամ պետությունների համար պարտադիր միջազգային փաստաթուղթ է, որը երաշխավորում է մարդու իրավունքների պաշտպանությունը:

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։
Սահմանում է քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, ինչպես օրինակ՝ ազատ արտահայտվելու, հավասարության, ընտրելու իրավունք և այլն:

Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագիրը։
Կարգավորում է մարդու սոցիալական իրավունքները՝ կրթություն, առողջապահություն, աշխատանք և այլն:

Դաս7 (27.10-30.10)

Էներգետիկ փոխանակություն։Գլիկոլիզ,Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներ։Ֆոտոսինթեզ, 1 Քեմոսինթեզ։ Էջ 18-20:

Աշխատանք տան`

1. Որո՞նք  են ավտոտրոֆ օրգանիզմները։

A) Օրգանիզմներ, որոնք սնունդը ստանում են պատրաստ վիճակում
B) Օրգանիզմներ, որոնք չեն ունենում քլորոֆիլ
C) Օրգանիզմներ, որոնք սինթեզում են իրենց օրգանական նյութերը անօրգանականներից
D) Օրգանիզմներ, որոնք սնվում են այլ օրգանիզմներով


 2. Ո՞ր օրգանիզմն է հետերոտրոֆ։

A) Կանաչ բույս
B) Ցիանոբակտերիա
C) Սունկ
D) Որոշ բակտերիաներ

3. Ի՞նչ աղբյուր են օգտագործում ֆոտոավտոտրոֆ օրգանիզմները էներգիայի համար։

A) Քիմիական ռեակցիաներ
B) Արևի լույս
C) Օքսիգեն
D) Գլյուկոզ

 4. Քեմոավտոտրոֆ օրգանիզմները էներգիան ստանում են՝`

A) Արևի լույսից
B) Այլ օրգանիզմների օրգանական նյութերից
C) Անօրգանական նյութերի օքսիդացումից
D) Օքսիգենի ֆոտոլիզից


5. Ի՞նչ հատկանիշ է բնորոշ միայն հետերոտրոֆ օրգանիզմներին։

A) Սինթեզում են օրգանական նյութեր անօրգանականներից
B) Օգտագործում են պատրաստ օրգանական նյութեր
C) Կատարում են ֆոտոսինթեզ
D) Օգտագործում են CO₂ որպես ածխածնի աղբյուր

October 27-31

How Important is Money to You?

Destination B1, slide 31, ex-es A, B, C, D, E, F

A)

1. On Monday, she’s meeting Alison at Friends Café

2. On Tuesday, she’s going shopping with her mum

3. On Wednesday, she’s catching the train to Brighton

4. On Thursday, she’s spending the day with Charlie in Brighton

5. On Friday, she’s catching the train home at 10 a.m.

6. On Saturday, she’s working in her dad’s shop all morning

B)

1. This year, more than a million tourists will visit our local area

2. I’m sure we shall find your bag soon. Where did you last see it?

3. Will you lend me some money until Saturday?

4. Everything on the menu looks delicious! Erm I shall take Chicken Kiev, please

5. I shall have you to the bus station, if you like

6. One day, people will live on Mars in special buildings

7. No, there will be any problems with delivering your new furniture next week

8. Shall we come at six to help you get things ready for dinner?

C)

1. When I grow up, I am going to play guitar in a rock group!

2. Rick and Mark are going to start going to the gym twice a week

3. Lauren is going to tell her mum about what happened?

4. I am going to look on the Internet for information about snowboarding

5. No, Nadine is going to invite everyone from class -just her close friends

6. Harry is going to be ready on time or not?

7. Careful! You are going to break something with that ball! Go outside!

8. I am going to lie down for half an hour. Call me at six o’clock

    D)

    «I’m so excited about my holiday! My plane is arriving nine o’clock and we are leaving the airport here at in Paris two hours later. We then are taking the train from the airport to the city. We’ll have a great week, and then we are coming back on the 17th. I can’t wait!»

    E)

    1. Oscar says he is doing/ will do the washing-up after dinner

    2. I’m a bit scared because I am seeing/will see the dentist this afternoon

    3. What are you going to do / do you do this evening?

    4. Shall you tell / Will you tell Rupert I’m sorry about yesterday?

    5. My dad will grow/is going to grow a beard, but my mum doesn’t like the idea

    6. I have to revise tonight because we are having / will have an exam tomorrow

    7. I am remembering/ will remember this day for the rest of my life!

    8. Do you go/Are you going to Australia next Christmas?

    9. I’m sure you are passing/ will pass your driving test. Don’t worry

    10. If you want me to, I will complain / am going to complain to the manager about it

    F)

    1.B

    2.C

    3.B

    4.B

    5.A

    6.B


    New_English_File_Intermediate
    NEF Student’s Book Vocabulary Money slide 148, ex-es 1,2,3

    1)

    1. Inherit
    2. Save
    3. Borrow
    4. Lend
    5. Waste
    6. Can’t afford
    7. Charge
    8. Take out
    9. Cost
    10. Owe
    11. Invest
    12. Earn
    13. Be worht

    2)

    1. For
    2. Back
    3. With, a
    4. On
    5. To
    6. From
    7. For

    3)

    1. Note
    2. Coin
    3. Salary
    4. Tax
    5. Loan
    6. Mortgage
    7. Cash machine


    NEF Student’s Book Reading My Life Without Money slide 23 / Write down all the unknown words and learn., be ready to discuss in class.
    Writing Choose one of the topics and comment on “Money makes the world go round”
    “Can money buy happiness?”
    “Imagine you have won a million dollars. Who will you tell? What will you do with the money?”
    “How important is money to you?”
    “Do you agree with the idiom that, “a fool and his money are easily parted?”
    “How often do you think about money? Is money a stressful part of life?”
    ”Which do you enjoy more: earning money or spending money?”
    ” The best things in life are free»

    Can money buy happiness?

    Money is something that everyone needs nowadays, no matter where they live. Money is something that no one can survive without, sure. But can money actually buy happiness? Yes, money can buy a watch, but can they buy time? I highly doubt it. Money can buy a house, but does it really take a house to be luxurious for it to feel like home? Yes, money can buy material things, clothes, gadgets, security, and so so much more, but it could never buy the feeling, the experience, and nor it could ever buy happiness or any other emotion. Let’s not forget that money is a paper, yes, a strong one. Yes, the one many people are ready to kill, but that piece of paper or pieces of paper will be able to buy the warmth of a hug with a loved one, or the pain in stomach from laughing too much with friends. So, money can’t buy happiness. You can buy something with money that can make you happy, but the money only buys the product, not the emotions it caused.

    Պաշտպանված՝ Ինքնաստուգում 13․10 2025

    1. Ի՞նչ մասնիկներ են անցնում մի մարմնի մակերևույթից մյուսին շփման միջոցով էլեկտրականացման ժամանակ: (0,5 միավոր)
      1) էլեկտրոններ
      2) պրոտոններ
      3) ատոմներ
      4) իոններ
    2. Ո՞րն է լիցքի միավորը: (0,5 միավոր)
      1) նյուտոն
      2) կուլոն
      3) կիլոգրամ
      4) պասկալ
    3. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը։ (0,5 միավոր)
      1) կազմված է միջուկից, որի մեջ առկա են էլեկտրոններ
      2) կազմված է միջուկից, որի շուրջը պտտվում են էլեկտրոններ
      3) կազմված է էլեկտրոններից և բացասական լիցքավորված միջուկից
      4) կազմված է միայն դրական լիցքավորված մասնիկներից
    4. Ի՞նչ նշանի լիցք ունի ատոմի միջուկը։ (0,5 միավոր)
      1) դրական
      2) բացասական
      3) դրական կամ բացասական
      4) ատոմի միջուկը լիցք չունի
    5. Ի՞նչ մասնիկներից է կազմված ատոմի միջուկը ատոմի միջուկը ։ (0,5 միավոր)
      1) Էլեկտրոններից և նեյտրոններից
      2) Էլեկտրոններից և պրոտոններից
      3) պրոտոններից և նեյտրոններից
      4) էլեկտրոններից, պրոտոններից և նեյտրոններից
    6. Ի՞նչ նշանի լիցք ունեն էլեկտրոնը և պրոտոնը։ (0,5 միավոր)
      1) էլեկտրոնը դրական, պրոտոնը բացասական
      2) էլեկտրոնը բացասական, պրոտոնը դրական
      3) երկուսն էլ դրական
      4) երկուսն էլ բացասական
    7. Ատոմը կազմող մասնիկներից որի՞ զանգվածն է ամենափոքրը: (0,5 միավոր)
      1) պրոտոնի
      2) էլեկտրոնի
      3) նեյտրոնի
      4) միջուկի
    8. Ի՞նչ է իոնը: (0,5 միավոր)
      1) ատոմ, որը կորցրել կամ որին միացել է մեկ կամ մի քանի էլեկտրոն
      2) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի նեյտրոն
      3) ատոմ, որը կորցրել է մեկ կամ մի քանի պրոտոն
      4) ատոմ, որի միջուկում պրոտոնների թիվը մեծ է նեյտրոնների թվից
    9. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքի ճիշտ ձևակերպումը։ (0,5 միավոր)
      1) Մարմնի էլեկտրական լիցքը պահպանվում է:
      2) Մարմինների դրական լիցքը հավասար է բացասական լիցքին:
      3) Փակ համակարգում տեղի ունեցող բոլոր պրոցեսներում համակարգի գումարային լիցքը պահպանվում է:
      4) Բոլոր պատասխանները ճիշտ են:
    10. Հայտնի է, որ չեզոք ատոմը կազմված է 16 մասնիկներից, որոնցից 5-ը պրոտոններ են: Քանի՞ էլեկտրոն և քանի նեյտրոն է պարունակում այդ ատոմը: (1 միավոր)
      1) 5 էլեկտրոն, 6 նեյտրոն
      2) 6 էլեկտրոն, 5 նեյտրոն
      3) 11 էլեկտրոն, 5 նեյտրոն
      4) 5 էլեկտրոն, 11 նեյտրոն
    11. + 4q և –2q լիցքերով միատեսակ մետաղե գնդերը հպեցին
      իրար և հետո հեռացրին իրարից: Ի՞նչ լիցք կունենա գնդերից յուրաքանչյուրը: (1 միավոր)

    Բոլոր գնդերը կունենան մեկ ավել լիծք։

    1. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
      Էլեկտրական դաշտն ազդում է …
      1) միայն դրական լիցքի վրա:
      2) միայն բացասական լիցքի վրա:
      3) միայն շարժվող լիցքի վրա:
      4) կամայական լիցքի վրա:
    2. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտի առկայությունը։ (0,5 միավոր)
      1) մեր զգայարաններով
      2) լիցքավորված մարմնի վրա նրա ազդեցությամբ
      3) ցանկացած մարմնի վրա նրա ազդեցությամբ
      4) երկու մարմինների փոխազդեցությամբ
    3. Ո՞րն է նախադասության ճիշտ շարունակությունը։ (0,5 միավոր)
      Էլեկտրական հոսանքը …
      1) լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժումն է:
      2) լիցքավորված մասնիկների քաոսային շարժումն է:
      3) ատոմների և մոլեկուլների ուղղորդված շարժումն է:
      4) ատոմների և մոլեկուլների քաոսային շարժումն է:
    4. Ո՞ր դեպքում միջավայրում կառաջանա էլեկտրական հոսանք։ (0,5 միավոր)
      1) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ:
      2) Եթե միջավայրում առկա են էլեկտրոններ:
      3) Եթե միջավայրում առկա են ազատ լիցքակիրներ և էլեկտրական դաշտ:
      4) Եթե միջավայրում առկա է էլեկտրական դաշտ:
    5. Ինչպե՞ս են մետաղում շարժվում էլեկտրոնները էլեկտրական դաշտի առկայությամբ։ (0,5 միավոր)
      1) Կատարում են անկանոն, քաոսային շարժում:
      2) Կատարում են ուղղորդված, կարգավորված շարժում:
      3) Անկանոն շարժման հետ մեկտեղ կատարում են ուղղորդված շարժում:
      4) Բոլոր պատասխանները ճիշտ են:

    Դաս 4. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (06.10- 12․10)

    §6. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔ

    §7. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՇՂԹԱ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

    Ամփոփում

    1. Լիցքավորված մասնիկների ուղղորդված (կարգավորված) շարժումն անվա նում են էլեկտրական հոսանք:

    2. Հոսանքի գոյության համար անհրաժեշտ է ազատ լիցքակիրների և էլեկտրա-կան դաշտի առկայություն:

    3. Մետաղներում էլեկտրական հոսանքը պայմանավորված է ազատ էլեկտրոննե րի ուղղորդված շարժմամբ:

    4. Որպես հոսանքի ուղղություն ընտրել են այն ուղղությունը, որով շարժվում են դրական լիցքավորված մասնիկները:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ո՞ր լիցքակիրներն են անվանում ազատ: Որոնք են ազատ լիցքակիրները` ա. մետաղներում, բ. էլեկտրոլիտներում։

    Ազատ լիցքակիրներ են այն մասնիկները, որոնք կարող են ազատ շարժվել նյութի մեջ։ Մետաղներում էլեկտրոնները, էլեկտրոլիտներում իոնները։

    2. Ի՞նչ է էլեկտրական հոսանքը:

    Էլեկտրական հոսանքը լիցքակիր մասնիկների ուղղորդված շարժումն է։

    3. Որո՞նք են էլեկտրական հոսանքի գոյության անհրաժեշտ պայմանները:

    Ազատ լիցքակիրների առկայություն և արտաքին էլեկտրական դաշտ կամ լարում։

    4. Ինչպե՞ս են որոշում էլեկտրական հոսանքի ուղղությունը:

    Հոսանքի ուղղությունը համարվում է դրական լիցքերի շարժման ուղղությունը։

    Ամփոփում

    1. Հոսանքի աղբյուրը սարք է, որի միջոցով ապահովում են չընդհատվող էլեկտ-րական հոսանք:

    2. Հոսանքի պարզագույն աղբյուր է գալվանական տարրը, որը քիմիական էներ-գիան փոխակերպում է էլեկտրականի:

    3. Կուտակիչը (ակումուլյատոր) հոսանքի բազմակի օգտագործման գալվանա-կան աղբյուր է:

    4. Էլեկտրական շղթան այն ուղին է, որով անցնում է էլեկտրական հոսանքը: Այն բաղկացած է հոսանքի աղբյուրից, սպառիչներից, դրանք միացնող հաղորդա լարերից, բանալուց, չափիչ և այլ սարքերից:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ է հոսանքի աղբյուրը:

    Սարք է, որը հաղորդում է լիցքերին էներգիա և պահպանում լարումը շղթայում։

    2. Ի՞նչ մասերից է կազմված պարզագույն գալվանական տարրը:

    Երկու տարբեր մետաղներից և էլեկտրոլիտից։

    3. Նկարագրե՛ք գալվանական տարրի աշխատանքը, երբ տարրի սեղմակներին հաղորդալարերով միացված է սպառիչ:

    Տարրում տեղի են ունենում քիմիական ռեակցիաներ, որոնք առաջացնում են էլեկտրական հոսանք։ Էլեկտրոնները շարժվում են մետաղներից մեկից մյուսը և հոսում սպառիչով։

    4. էներգիայի ի՞նչ փոխակերպումներ են տեղի ունենում գալվանական տարրում:

    Քիմիական էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

    5. Ի՞նչ է էլեկտրական կուտակիչը։

    Կուտակիչը սարք է, որը կարող է կուտակել էլեկտրական էներգիա և այն նորից վերադարձնել շղթային։

    6. Գալվանական տարրերի և կուտակիչների ի՞նչ կիրառություններ գիտեք

    Հեռախոսներում, կոմպերում, մեքենաներում և այլն։

    7. Ի՞նչ մասերից է բաղկացած պարզագույն էլեկտրական շղթան:

    Հոսանքի աղբյուրից, հաղորդալարերից, սպառիչից և անջատիչից։

    Դասագիրք

    Դաս 3. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (29․09- 05․10)

    § 5. Էլեկտրականության հաղորդիչներ և անհաղորդիչներ՝ մեկուսիչներ: Էլեկտրական դաշտ։

    Ամփոփում

    1. Ըստ էլեկտրական լիցք հաղորդելու ունակության՝ նյութերը բաժանվում են էլեկտրականության հաղորդիչների և անհաղորդիչների (մեկուսիչների)
    2. Հաղորդիչներ են անվանում այն մարմինները, որոնց միջով հաղորդվում է էլեկտրական լիցք։ Մեկուսիչները էլեկտրական լիցք չեն հաղորդում:
    3. Լիցքավորված մարմինները հեռավորության վրա փոխազդում են էլեկտրական դաշտի օգնությամբ։ Յուրաքանչյուր լիցքավորված մարմին իր շուրջը ստեղ-ծում է էլեկտրական դաշտ, որով էլ ազդում է այլ լիցքավորված մարմինների վրա:
    4. Այն ուժը, որով էլեկտրական դաշտն ազդում է լիցքավորված մարմինների վրա, անվանում են էլեկտրական ուժ:

    Հարցեր և առաջադրանքներ
    1. Ո՞ր նյութերն են կոչվում էլեկտրականության հաղորդիչներ։

    Նյութեր, որոնց միջով էլեկտրոնները հեշտությամբ կարող են շարժվել և անցկացնել էլեկտրական հոսանք, կոչվում են հաղորդիչներ։
    2. Ո՞ր նյութերն են կոչվում մեկուսիչներ:

    Նյութեր, որոնք չեն թողնում էլեկտրական հոսանքը անցնի իրենց միջով, կոչվում են մեկուսիչներ։
    3. Բերե՛ք հաղորդիչների և մեկուսիչների օրինակներ:

    Հաղորդիչներ. պղինձ, ալյումին, երկաթ, արծաթ։

    Մեկուսիչներ. պլաստմաս, փայտ, ապակի, ռետին։


    4. Ինչո՞վ են տարբերվում էլեկտրականացված և չէլեկտրականացված մարմինները շրջապատող տարածությունները:

    Էլեկտրականացված մարմնի շուրջ առաջանում է էլեկտրական դաշտ, իսկ չէլեկտրականացված մարմինը դաշտ չի ստեղծում։
    5. Ինչպե՞ս կարելի է հայտնաբերել էլեկտրական դաշտը։

    Էլեկտրական դաշտը կարելի է հայտնաբերել փորձնական լիցքավորված մարմնի միջոցով։ Եթե այն զգում է ուժ, ուրեմն դաշտ կա։

    Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
    Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
    «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025
      էջ 16-18

    Դաս 2. Թեմա՝ Էլեկտրական երևույթներ (22․09- 26․09)

    § 1. Ատոմի կառուցվածքը:

    Ատոմը բաղկացած է փոքր, դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջ պտտվող էլեկտրոններից։

    § 2. Մարմինների էլեկտրականացման բացատրությունը:  Լիցքի պահպանման օրենքը

    Երբ լիցքավորված մարմինը դիպչում է չլիցքավորված մարմնին, լիցքը մասամբ անցնում է մյուսին։ Երկուսն էլ դառնում են լիցքավորված։ Լիցքի պահպանման օրենքը ասում է, որ փակ համակարգում լիցքի ամբողջական քանակը չի փոխվում։ Լիցքը կարող է վերաբաշխվել, բայց ոչ ստեղծվել կամ ոչնչանալ։

    § 3. Հարցեր և առաջադրանքներ
    1. Ի՞նչ կառուցվածք ունի ատոմը` ըստ Ռեզերֆորդի:

    Ատոմը բաղկացած է կենտրոնական փոքր, դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջը պտտվող էլեկտրոններից։
    2. Ինչո՞վ են միմյանցից տարբերվում տարբեր քիմիական տարրերի ատոմները:

    Տարբեր տարրերի ատոմները տարբերվում են միջուկում պրոտոնների (կամ միջուկային լիցքի) քանակով։
    3. Ի՞նչ մասնիկներ կան միջուկում:

    Միջուկում կան պրոտոններ (դրական) և նեյտրոններ (չեզոք)։
    4. Ինչպիսի՞ն է ջրածնի, հելիումի, բերիլիումի ատոմների կառուցվածքը:

    Ջրածին (H) – 1 պրոտոն, 0 նեյտրոն, 1 էլեկտրոն

    Հելիում (He) – 2 պրոտոն, 2 նեյտրոն, 2 էլեկտրոն

    Բերիլիում (Be) – 4 պրոտոն, 5 նեյտրոն, 4 էլեկտրոն


    5. Ինչպե՞ս են առաջանում՝ ա. դրական իոնները, բ. բացասական իոնները:

    ա. Դրական իոնները: Երբ ատոմը կորցնում է էլեկտրոններ։
    բ. Բացասական իոնները: Երբ ատոմը ստանում է լրացուցիչ էլեկտրոններ։

    § 4. Հարցեր և առաջադրանքներ
    1. Ինչո՞ւ սովորական պայմաններում մարմինը լիցք չունի:

    Քանի որ դրական և բացասական լիցքերը հավասար են ու չեզոքացնում են իրար։
    2. Բացատրե՛ք հպված մարմինների էլեկտրականացման երևույթը:

    Երբ երկու մարմիններ հպվում են, էլեկտրոնները կարող են անցնել մեկից մյուսը, ինչի հետևանքով նրանք լիցքավորվում են։
    3. Ինչո՞ւ շփումով էլեկտրականացնելիս մարմինների վրա առաջանում են բացարձակ արժեքով հավասար, բայց տարանուն լիցքեր:

    Որովհետև մեկ մարմինը ստանում է այնքան էլեկտրոն, որքան կորցնում է մյուսը։ Լիցքը պահպանվում է։
    4. Ո՞րն է էլեկտրական լիցքի պահպանման օրենքը:

    Լիցքը չի կորչում և չի ստեղծվում՝ այն միայն փոխանցվում է մարմինների միջև։ Ընդհանուր լիցքը մնում է հաստատուն։

    Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
    Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
    «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025
      էջ 11-15

    Դաս 1. (08․09- 15․09)Էլեկտրական երևույթներ.§1. Մարմինների էլեկտրականացումը: Էլեկտրական լիցք: § 2. Էլեկտրացույց: Էլեկտրական լիցքի բաժանելիությունը

    §1Հարցեր.
    1.Ինչպիսի՞ ուժեր են ծանոթ ֆիզիկայի նախորդ դասընթացից:


    Ճնշման ուժ, առաձգականության ուժ, ձգողականության (գրավիտացիոն) ուժ, շփման ուժ, ծանրության ուժ,արքիմեդյան ուժ։
    2. Ինչո՞ւ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ:


    Քանի որ գրավիտացիոն ուժը շատ թույլ է՝ այդ փոքր զանգվածների միջև գրավիտացիոն ձգողականությունը աննկատելի է:
    3. Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը:


    Շփված պլաստմասսայե գրիչը ձեռք է բերում էլեկտրական լիցք և ձգում է թեթև թղթե շերտերը՝ էլեկտրաստատիկ ուժերի ազդեցությամբ:
    4. Ինչպես են փոխազդում նույն ձողով շփված թղթի 2 շերտերը:


    երկու միանման մարմինը իրար շփելով, երկուսնել լցվում են նույն լիցքով։
    5. Ինչպես են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը:


    իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժը կոչվում են կուլոնյան ուժեր։
    6. Ինչպես է առաջացել էլեկտրականություն անվանումը:


    էլեկտրականություն անվանումը առաջացել է էլեկտրոն բառից
    7. Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան:


    դրական (պրոտոն) և բացասական (էլեկտրոն) լիցքեր։
    8. Ձևակերպել Կուլոնի օրենքը:


    երկու կետային լիցքերի փոխազդեցության ուժը ուղղակի համեմատական է լիցքերի արտադրյալին և հակադարձ համեմատական՝ նրանց միջև եղած հեռավորության քառակուսուն
    9.Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում:


    էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում Կուլոն է։

    §2 Հարցեր

    1. Ո՞ր երևույթի վրա է հիմնված էլեկտրացույցի աշխատանքը:

    Էլեկտրացույցի աշխատանքը հիմնված է լիցքավորված մարմինների միջև ուժերի՝ վանման կամ ձգման երևույթի վրա։
    2. Նկարագրեք դպրոցական էլեկտրացույցի կառուցվածքը:

    Դպրոցական էլեկտրացույցը բաղկացած է մետաղյա ցիցից, որի վրա ամրացված է թեթև, շարժական թերթիկ։ Երբ լիցք է հաղորդվում, թերթիկը բացվում է։
    3. Ի՞նչ է էլեկտրաչափը:

    Էլեկտրաչափը սարք է, որն օգտագործվում է լիցքավորված մարմնի լիցքը հայտնաբերելու կամ համեմատելու համար։
    4. Ըստ էլեկտրացույցի թերթիկների բացման անկյան կամ էլեկտրաչափի սլաքի շեղման՝ ինչպե՞ս են դատում նրանց լիցքի մասին:

    Որքան մեծ է թերթիկների բացման անկյունը կամ սլաքի շեղումը, այնքան մեծ է լիցքը։
    5. Ինչպե՞ս ցույց տալ փորձով, որ էլեկտրական լիցքը բաժանվում է մասերի:

    Եթե լիցքավորված մարմնով դիպչենք չլիցքավորված մի քանի մարմինների, ապա նրանք բոլորը որոշ չափով լիցքավորվում են, այսինքն՝ լիցքը բաժանվում է։
    6. Կարելի՞ է արդյոք էլեկտրական լիցքն անվերջ բաժանել:

    Ո՛չ, չի կարելի, քանի որ գոյություն ունի լիցքի նվազագույն չափ՝ տարրական լիցքը։
    7. Որքա՞ն է տարրական լիցքը:

    Տարրական լիցքը մոտավորապես հավասար է 1.6 × 10⁻¹⁹ կուլոնի։

    Սովորել` Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք
    Հեղինակներ՝ Գագիկ Մելիքյան, Սոս Մաիլյան
    «Էդիթ Պրինտ» հրատարակչություն, Երևան 2025  էջ 5-10

    Создайте подобный сайт на WordPress.com
    Начало работы