Հարավարևմտյան Ասիա

Դեկտեմբերի 2-8

Դասի հղումը

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Գնահատե՛ք Հարավարևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Հարավարևմտյան Ասիան զբաղեցնում է աշխարհագրական ռազմավարական դիրք, որը կապում է երեք մայրցամաք՝ Ասիան, Եվրոպան և Աֆրիկան։ Տարածաշրջանը ներառում է երկրներ, ինչպիսիք են Թուրքիան, Իրանն, Իրաքը, Սաուդյան Արաբիան, Իսրայելը և այլ երկրներ։

2. Բացատրե՛ք ջրի և նավթի նշանակությունը տարածաշրջանի համար:

Նավթ: Տարածաշրջանը աշխարհի նավթի պաշարների մոտ 50%-ն է ապահովում, և այս ռեսուրսը համարվում է տնտեսական զարգացման առանցք։ ՕՊԵԿ անդամ երկրները, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Իրանը, Ռուսաստանը, Քաթարը և Իրաքը, մեծ ազդեցություն ունեն նավթի համաշխարհային շուկայում։

Ջուր: Ջրի պակասը լուրջ խնդիր է. հիմնական ջրային աղբյուրները Եփրատն ու Տիգրիսն են, որոնք մատակարարում են Իրաքին, Սիրիային և Թուրքիային։ Ջրի համար վեճերն այս տարածաշրջանում հաճախ են առաջացնում հակամարտություններ։

3. Գնահատե՛ք տարածաշրջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների տեսակետից:

Բնական պայմաններ: Հարավարևմտյան Ասիայի կլիման մեծամասամբ անապատային է, սակայն առկա են նաև օազիսներ ու լեռնային տարածքներ։

Ռեսուրսներ: Նավթ և գազ՝ արդյունաբերական զարգացման հիմքը։ Ջրային ռեսուրսների սակավությունը խոչընդոտում է գյուղատնտեսությանը։ Մետաղներ և հանքանյութեր։

4. Պատրաստե՛ք նյութեր Հարավարևմտյան Ասիայի պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:

Պետրա, Հորդանան: Պատմական ժայռաքաղաք, որը հայտնի է իր հրաշալի ճարտարապետությամբ։

Բաբելոնի աշտարակ, Իրաք: Մերձավոր Արևելքի ամենահայտնի հուշարձաններից։

Ալ-Աքսա մզկիթ, Երուսաղեմ: Իսլամական աշխարհի սրբազան վայրերից մեկը։

Պարսից փառքի դարպասները, Իրան: Աքեմենյան դարաշրջանի ճարտարապետության վառ օրինակ։

5. Ի՞նչ գիտեք տարածաշրջանի «թեժ» կետերի մասին:

Սիրիա, Իրաք, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան:

6. Պատրաստե՛ք նյութ «Անապատը և մարդը» թեմայով:

Անապատային տարածքներում մարդիկ մշտապես հարմարվել են կոշտ պայմաններին։ Օրինակ՝

  • Օազիսներ: Օրինակ՝ Սաուդյան Արաբիայի բազմաթիվ բնակավայրեր հիմնված են օազիսների շուրջ։
  • Քաղաքների զարգացում: Դուբայը և Աբու Դաբին հայտնի են իրենց անապատային պայմաններում խոշոր քաղաքների վերածվելու շնորհիվ։

Տնտեսական նշանակություն:

Էներգետիկ ռեսուրսներ՝ արևային էներգիայի հնարավորություններ։

Զբոսաշրջություն (անապատային արշավներ, բեդուինական մշակույթի ցուցադրություններ)։

Պարապմունք 23

Թեմա ՝ Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը։

Շրջանագիծն ու ուղիղը կարող են հատվել, կամ՝ ոչ: Հատվելիս նրանք կարող են ունենալ մեկ կամ երկու ընդհանուր կետեր: 

1. Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից մեծ է շրջանագծի շառավղից, ապա շրջանագիծն ու ուղիղը ընդհանուր կետեր չունեն:

Taisnes_nov2.png

d>r դեպքում ուղիղը և շրջանագիծը ընդհանուր կետ չունեն:

2. Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից փոքր է շրջանագծի շառավղից, ապա շրջանագիծն ու ուղիղն ունեն երկու ընդհանուր կետեր:

Taisnes_nov.png

d<r այս դեպքում ուղիղն ու շրջանագիծը ունեն երկու ընդհանուր կետեր: Այդ դեպքում ուղիղն անվանում են շրջանագծի հատող:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի երկու ընդհանուր կետեր, ապա այն կոչվում է շրջանագծի հատող:

3. Եթե շրջանագծի կենտրոնի հեռավորությունն ուղղից հավասար է շրջանագծի շառավղին, ապա շրջանագիծն ու ուղիղն ունեն մեկ ընդհանուր կետ:

d=r դեպքում ուղիղը և շրջանագիծը ունեն մեկ ընդհանուր կետ:

Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի մեկ ընդհանուր կետ, ապա այն կոչվում է շրջանագծի շոշափող:

Ճիշտ են արդյո՞ք հետևյալ պնդումները:

1. Եթե ուղիղը շրջանագծի շոշափողն է, ապա այն ունի շրջանագծի հետ երկու ընդհանուր կետ:

2. Եթե ուղիղը շրջանագծի հետ ունի ընդհանուր կետ, ապա այն հանդիսանում է շրջանագծի հատող:

3. Ուղիղն ու շրջանագիծը կարող են ունենալ միայն երկու ընդհանուր կետ:

4.Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծին հատող:

5.Ո՞ր ուղիղն է կոչվում շրջանագծի շոշափող: 

6.Ո՞ր կետն է կոչվում շրջանագծի և ուղղի շոշափման կետ:

7. Դիցուք՝ d-ն r շառավղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից: Ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝

ա) r=18 սմ, d=13 սմ, բ) r=6 սմ, d=5,6 սմ,
գ) r=7,2 սմ, d=3,7 դմ, դ) r=9 սմ, d=1,3 դմ,
ե) r=6 սմ, d=60 մմ:
8. ABC եռանկյան մեջ AB=10սմ, ∠C=900, ∠B=300: Պահանջվում է տանել A կենտրոնով շրջանագիծ: Ինչպիսի՞ն պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝

ա) շոշափի շրջանագիծը,

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ,

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր:

9.Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը 6 սմ է: Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի A–ն: Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝ 

ա) շրջանագծի շոշափող

 բ) շրջանագծի հատող:

10. AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB = 15 սմ, AB = 14 սմ:

Պատմ․

Բացատրել բառերը

Ազատամտություն — Լայնախոհություն, Լիբերալիզմ։

Բնական իրավունք — Իրավունք որը տրված է մարդուն ի ծնե։

Ռացիոնալիզմ — Խելամտություն, Բազմակողմանի մտածել։

Սնահավատություն — Հավատք դատարկ բաներին, Օրինակ՝ (Եթե աղը թափվում է, դա կռվելու նշան է)։

Հայոց լելզու

1.Գրիր մտքերդ այնպես,որ վերջնական արդյունքում հանգես այս եզրաացությանը․«Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին»:

Մի անգամ մի աղջիկ՝ Անահիտը, միշտ ժպտում էր, նույնիսկ երբ տխուր էր։ Նրա ժպիտը շատ գեղեցիկ էր, և գյուղի բոլոր բնակիչները սիրում էին նրան։ Մի օր նա հանդիպեց Դավիթին, ով շատ տխուր էր։ Աննայի ժպիտը փոխեց Դավիթի կյանքը, և նա կրկին գտավ ուրախությունը։ Երբեք չդադարես ժպտալ, եթե նույնիսկ տխուր ես, քանի որ ինչ-որ մեկը կարող է սիրահարվել քո ժպիտին։

2.Տեքստից հանիր բայերը և գրիր դեմքը, թիվը, ժամանակը:


Փոքր Ասիայի Եփեսոս քաղաքում հարյուր քսան տարի շարունակ մի տաճար էին կառուցում` բուսականության եւ պտղաբերության աստվածուհի Արտեմիսի տաճարը: Լիդիական Կրեսոս թագավորը Արտեմիսի տաճարին սյուներ էր  նվիրաբերել: Աստվածների պատկերներով մարդու հասակ ունեցող բարձրաքանդակները զարդարում էին սյուները: Կրեսոսը Եփեսոսյան Արտեմիսին մի ուրիշ  բարձրարժեք  նվեր էլ էր ընծայել կովերի  ոսկեձույլ դրոշմապատկերներ:
Երբ աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը համարվող այդ տաճարի շինարարությունն ավարտվեց,  զարմացրեց ու հիացրեց բոլոր նրանց, ում վիճակվեց տեսնել  մարմարակերտ  նրբագեղ շինությունը: Մ. թ. ա. 356 թ. Եփեսոսի բնակիչ ոմն Հերոստրատոս, ցանկանալով իր անունն անմահացնել, հրկիզեց նշանավոր սրբավայրը: Նրա հանցագործությունը բոլորին զայրացրեց: Փոքր Ասիայի բոլոր պետությունները միասին որոշեցին  մոռանալ Հերոստրատի անունը: Պատմագիրները նույնիսկ տաճարի հրդեհի մասին գրելիս իրավունք չունեին հրդեհողի անունը նշելու: Բայց հին աշխարհի որոշ հեղինակներ, այնուամենայնիվ, պահեցին  ոճրագործի անունը:

էին կառուցում – երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ տեսնել – անորոշ ձև
էր նվիրաբերել – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
էր ընծայել – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
զարդարում էին – երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
ավարտվեց – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
զարմացրեց – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ պահեցին – երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
հիացրեց – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
վիճակվեց – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
հրկիզեց – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
զայրացրեց – երրորդ դեմք, եզակի թիվ, անցյալ ժամանակ
որոշեցին – երրորդ դեմք, հոգնակի թիվ, անցյալ ժամանակ
մոռանալ – անորոշ ձև
գրելիս – անորոշ ձև

նշելու – անորոշ ձև

3.Գրել տրված բայերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը և նշիր, թե ինչ խոսքի մաս է:
Մգանալ- մուգ, ածական
թխպել- թուխպ, գոյական
գիրանալ- գեր, (ածական)
սրել- սուր, (ածական)
ստել- սուտ, (ածական)
փափկել- փափուկ, (ածական)
հուզել- հույզ, (գոյական)
գրել- գիր, (գոյական)
նշել- նիշ, (գոյական)
սրբել- սուրբ, (ածական)
կարմրել- կարմիր, (ածական)
գնել- գին, (գոյական)
ծնվել- ծին, (գոյական)
կապտել- կապույտ, (ածական)
իջնել- էջ (գոյական)
չվել- չու (գոյական)
ուղղել- ուղիղ (ածական)

4.Ընդգծված բառակապակցությունները արտահայտիր բայով:

Բարկությունից կամաց-կամաց գունատ էր դառնում:
Բարկությունից կամաց-կամաց գունատվել էր։
Տերևներն արդեն դեղին էին դարձել:
Տերևներն արդեն դեղնել էին։
Հայացքն ավելի ջերմ էր դարձել;
Հայացքն ավելի ջերմացել էր։
Մի քիչ էլ առաջ գնաց ու կանգնեց:
Մի քիչ էլ առաջացավ ու կանգնեց:
Ուշ եկար
, հյուրերն արդեն գնացել են:
Ուշացար, հյուրերն արդեն գնացել են:
Նրա այդ շարժումից թագավորը նորից քար դարձավ:
Նրա այդ շարժումից թագավորը նորից քարացավ:

5.Առածներում կետերը փոխարինիր փակագծերում տրված բայերի համապատասխան ձևերով:

Ջուրը մտնողը (մտնել) պիտի բոբիկանա:
Ջուրն ընկնողը (ընկնել) անձրևից չի վախենա:
Պարի մեջ մտնողը (մտնել) պիտի շորորա:
Ծովն անցնողը (անցնել) առվում չի խեղդվի:
Բոլորը նրան մոռացել էին, դուռը բացող (բացել) չկար:
Գայլից վախեցողը (վախենալ) անտառ չի գնա:

Exercise on Passive Voice – Simple Present

Rewrite the sentences in passive voice.

  1. He opens the door. – The door is opened by him
  2. We set the table. – The table is set by us
  3. She pays a lot of money. – A lot of money is paid by her
  4. I draw a picture. – A picture is drawn by me
  5. They wear blue shoes. – Blue shoes are worn by them
  6. They don’t help you. – You’re not helped by them
  7. He doesn’t open the book. – The book is not opened by him
  8. You do not write the letter. – The letter is not written by you
  9. Does your mum pick you up? – Are you picked up by your mom?
  10. Does the police officer catch the thief? – Is the thief catch by the police?

Complete the sentences (Active or Passive Voice). Use Simple Present.

  1. He sold cars.
  2. The blue car sold by him.
  3. In summer, more ice cream is eaten than in winter.
  4. Her grandparents are called by her every Friday.
  5. The letters are typed.
  6. His medicine is taken by him every day.
  7. Jane is not taken to school by her father.
  8. The bus is taken by us to school.
  9. She does not work for a bank.
  10. Milk is kept in the refrigerator.

November 4-8

English in Mind, pages 28, 29, 30

  • will/won’t, might (not) / may (not) for prediction

*if/unless + first conditional

  • Vocabulary: the environment

1 Read and listen

a Look at the photos and the title. How is Paris trying to solve its traffic problems?

Read the text and check your ideas.

Water

How much water is there on, in, and above the Earth?

All Earth’s water, liquid fresh water, and water in lakes and rivers

All water on Earth in a sphere, placed over a "dry" globe

The Earth is a watery place. But just how much water exists on, in, and above our planet? About 71 percent of the Earth’s surface is water-covered, and the oceans hold about 96.5 percent of all Earth’s water. Water also exists in the air as water vapor, in rivers and lakes, in icecaps and glaciers, in the ground as soil moisture and in aquifers, and even in you and your dog.

Water is never sitting still. Thanks to the water cycle, our planet’s water supply is constantly moving from one place to another and from one form to another. Things would get pretty stale without the water cycle!

Where does water come from?
Why do cold water bottles and soft-drink bottles sweat?
When does water boil?
Why is water blue?
When is water the most dense?
Water Facts 
Water is made up of two elements, hydrogen and oxygen. Its chemical formula is H2O.Each molecule of water is made up of two hydrogen atoms bonded to a single oxygen atom.
The existence of water is essential for life on Earth. Water has three different states, liquid, solid and gas.
The word water usually refers to water in its liquid state. The solid state of water is known as ice while the gas state of water is known as steam or water vapor.
Water covers around 70% of the Earth’s surface. The three largest oceans on Earth are the Pacific Ocean (largest), the Atlantic Ocean (second largest) and the Indian Ocean (third largest). More ocean facts. Found in the Pacific Ocean, the Mariana Trench is the deepest known point in the world’s oceans. Ocean tides are caused by the rotation of the Earth and the gravitational pull of the Moon and Sun acting on ocean water. Water from a sea or ocean is known as seawater. On average, every kilogram (2.2lb) of seawater contains around 35 grams (1.2 oz) of dissolved salt. The freezing point of water lowers as the amount of salt dissolved in at increases. With average levels of salt, seawater freezes at -2 °C (28.4 °F).The longest river in the world is the Nile River, it reaches 6650 kilometers in length (4132 miles).The second longest river in the world is the Amazon River, it reaches 6400 kilometres (4000 miles) in length. The longest river in the USA is the Missouri River. At around 2,340 miles (3,770 km) in length it is slightly longer than the Mississippi River (2,320 miles). The two combine to form the longest river system in North America. Water makes a good solvent with many sugar, salts and acids easily dissolving in it. On the other hand oils and fats don’t mix well with water. The water cycle involves water evaporating (turning into a gas), rising to the sky, cooling and condensing into tiny drops of water or ice crystals that we see as clouds, falling back to Earth as rain, snow or hail before evaporating again and continuing the cycle. Learn more about the water cycle. Water in the form of ice is found at the polar ice caps of the planet Mars, some scientists have also suggested the possibility of liquid water on the red planet.

Pure water has no smell and no taste, it also has a pH level around 7.While most people know that water boils at 100 °C (212 °F), this is at the normal conditions of sea level. The boiling point of water actually changes relative to the barometric pressure. For example, water boils at just 68 °C (154 °F) on the top of Mount Everest while water deep in the ocean near geothermal vents can remain in liquid form at temperatures much higher than 100 °C (212 °F).Water expands as it cools from 4 °C to 0 °C (above 4 °C it does the opposite). In freezing conditions, water has been known to burst water pipes as it freezes to ice. Water can move up narrow tubes against the force of gravity in what is known as capillary action.

Most people around the world have access to clean drinking water but it is a major problem in poorer areas of the world. Water pollution and low quality water can lead to dangerous bacteria, disease and viruses .
Drinking water is needed for humans to avoid dehydration, the amount you need each day depends on the temperature, how much activity you are involved in and other factors. An important use for water is in agricultural irrigation, this is when water is artificially added to soil in order to assist the growth of crops. Water is used frequently by firefighters to extinguish fires. Helicopters sometimes drop large amount of water on wildfires and bushfires to stop fires spreading and limit the damage they can cause.

The water industry helps deliver water to homes in various cities and countries around the world. This can involve services such as purification, sewage treatment, filtering, distillation and plumbing. Electricity can be created from hydropower, a process that uses water to drive water turbines connected to generators. There are many hydroelectric power stations around the world. Water also plays a role in cooking. Steaming and boiling food are well known cooking methods. You may have noticed this last time you made pasta or noodles. Water is also used for fun. Water sports are a very popular recreational activity and include things like swimming, surfing and waterskiing. Ice and snow is also used in ice skating, ice hockey, skiing and snowboarding.

Նոյեմբերի 18-22-ը

Նոյեմբերի 18-22-ը

Սիրելի սովորողներ միասին լուծում ենք մաթեմատիկական, տրամբանական և հաշվարկներ պարունակող խնդիրները։

Խնդիր 1
Պինգվինն ամեն օր գնում է ձկնորսության և իր երկու ձագերի
համար տուն է բերում տասներկու ձուկ։ Ամեն օր նա առաջինը տեսած ձագին յոթ
ձուկ է տալիս, իսկ երկրորդին՝ հինգ ձուկ, որը նրանք ուտում են։ Վերջին մի քանի
օրվա ընթացքում ձագերից մեկը կերել էր 44 ձուկ։ Քանի՞ ձուկ է կերել մյուս
ձագը:

Խնդիր 2
Կենգուրուն ցատկելով բարձրանում է սարը և վերադառնում նույն
ճանապարհով: Իջնելիս յուրաքանչյուր ցատկով երեք անգամ ավելի տարածություն
է անցնում, քան բարձրանալիս: Բարձրանալիս մեկ ցատկով անցնում է 1 մետր։
Ընդհանուր առմամբ, կենգուրուն կատարում է 2024 ցատկ։ Որքա՞ն է կենգուրուի
անցած ճանապարհը մետրերով:

Խնդիր 3․
Սեղանի վրա դրված էին 1-ից 9 համարակալված ինը քարտեր: Արմենը,
Բաբկենը, Գագիկը և Դավիթը վերցրին երկուական խաղաքարտ: Արմենն ասաց.
«Իմ քարտերի թվերի գումարը 6 է»: Բաբկենն ասաց. «Իմ քարտերի թվերի
տարբերությունը 5 է»: Գագիկն ասաց. «Իմ քարտերի թվերի արտադրյալը 18 է»:
Դավիթն ասաց․ «Իմ քարտերից մեկի թիվը կրկնակի մեծ է մյուսից»: Եթե չորսի
ասածներն էլ ճշմարիտ են, ապա ո՞ր թիվը մնաց սեղանին:

Խնդիր 4.
Տուփում կա 50 հատ սպիտակ, կապույտ
և կարմիր գույնի աղյուս։ Սպիտակ աղյուսների
քանակը տասնմեկ անգամ մեծ է կապույտների քանակից։ Կարմիրները քիչ են
սպիտակներից, սակայն շատ են կապույտներից։ Որքանո՞վ է կարմիր աղյուսների
քանակը փոքր սպիտակների քանակից։

Խնդիր 5․
18 վագոնից բաղկացած գնացքում երթևեկում է 700 ուղևոր: Ցանկացած հինգ հարակից
վագոններում կա ընդհանուր թվով 199 ուղևոր։ Քանի՞ ուղևոր ընդհանուր կա գնացքի
9-րդ և 10-րդ վագոններում։

Նոյեմբերի 18-22

Տնային

Սովորել

1. Տրված նյութերի շարքից ընտրե՛ք հիմքերը և անվանե՛ք. NaOH, HCI, Fe (OH) 2 , H2SO4, Ba (OH) 2 , Na2CO3, H2SiO3, SO2

NaOH(նատրիումի հիդրօքսիդ) Fe(OH)2(երկաթի (II) հիդրօքսիդ) Ba(OH)2(բարիումի հիդրօքսիդ)

2.Անվանե՛ք այն հիմքերը, որոնք առօրյայից հայտնի են ձեզ:

Նատրիումի հիդրօքսիդ (NaOH), Կալցիումի հիդրօքսիդ (Ca(OH)2), Բարիումի հիդրօքսիդ (Ba(OH)2)

Դասարանական.

1.Կազմե՛ք հետևյալ օքսիդներին համապատասխան հիդրօքսիդների բանաձևերը, և անվանե՛ք. ա) լիթիումի օքսիդ դ) նատրիումի օքսիդ բ) ծծմբի(IV) օքսիդ ե) բարիումի օքսիդ գ) երկաթի(II) օքսիդ զ) ֆոսֆորի(V) օքսիդ 

ա) Լիթիումի օքսիդ (Li2O)Հիդրօքսիդի բանաձևը՝ LiOH Անվանումը՝Լիթիումի հիդրօքսիդ

բ) Ծծմբի(IV) օքսիդ (SO2)Հիդրօքսիդի բանաձևը՝ H2SO3 Անվանումը՝ Ծծմբային թթու

գ) Երկաթի(II) օքսիդ (FeO)Հիդրօքսիդի բանաձևը՝ Fe(OH)2 Անվանումը՝ Երկաթի (II) հիդրօքսիդ

դ) Նատրիումի օքսիդ (Na₂O)Հիդրօքսիդի բանաձևը՝ NaOH Անվանումը՝ Նատրիումի հիդրօքսիդ

ե) Բարիումի օքսիդ (BaO)Հիդրօքսիդի բանաձևը՝ Ba(OH)2 Անվանումը՝ Բարիումի հիդրօքսիդ

զ) Ֆոսֆորի(V) օքսիդ (P2O5)Հիդրօքսիդի բանաձևը՝ H3PO4 Անվանումը՝ Ֆոսֆորական թթու

2.Տրված են հետևյալ սխեմաները՝

C- >CO2 ->H2CO3

S->SO2->SO3->H2SO4

Գրե՛ք իրագործվող ռեակցիաների հավասարումները:

1. C -> CO2 -> H2CO3

  1. Ածխի այրում
  2. Ածխաթթվային գազի լուծույթ ջրում

2. S -> SO2 -> SO3 -> H2SO4

  1. Ծծմբի այրում
  2. Ծծմբի (IV) օքսիդի օքսիդացում (պլատինե կատալիզատորով)՝
  1. Ծծմբի (VI) օքսիդի լուծում ջրում

3.Ո՞ր շարքում է գրված ֆոսֆոր, թթվածին, ածխածին, երկաթ և ազոտ քիմիական տարրեր նշանները: Նշիր դրանց Ar-ները
1) F, C, P, Si, Na
2)  O, C, Li, K, Ba
3)  P, O, C, Fe, NP (ֆոսֆոր) 31O, (թթվածին) 16C, (ածխածին) 12Fe, (երկաթ) 56N, (ազոտ) 14:

4)  K, Na, P, Fe, C

Աղեր (էջ 170)

Պարապմունք 16

Թեմա՝ Ամբողջ ցուցիչով աստիճան։

Եթե n-ը բնական թիվ է և a≠0, ապա a−n գրելով` հասկանում են a−n=1/an

Օրինակ

4−2=1/42=1/16 9−1=1/91=1/9

Նշենք մի նույնություն, որը գործնականում հաճախ է օգտագործվում՝

(a/b)−n=(b/a)n, մասնավորապես՝ (1/a)−n=an, a≠0

Օրինակ

1․ (2/3)−2=(3/2)2=9/4 2. 3−2=1/32=1/9 3. (1/5)−3=53=1/25

Բնական ցուցիչով աստիճանի հատկությունները տեղի ունեն նաև բացասական ամբողջ ցուցիչների դեպքում:

1. Միևնույն թվի աստիճանները բազմապատկելիս ցուցիչները գումարվում են՝ as⋅at=as+t

Օրինակ

a−3⋅a−5=a−3+(−5)=a−8

2. Միևնույն թվի աստիճանները բաժանելիս ցուցիչները հանվում են՝ as:at=as−t

Օրինակ

a−3:a−7=a−3−(−7)=a−3+7=a4

3. Աստիճանը աստիճան բարձրացնելիս ցուցիչները բազմապատկվում են՝ (as)t=as⋅t

Օրինակ

(a−3)−5=a−3⋅(−5)=a15

4. Երկու թվերի արտադրյալի աստիճանը հավասար է այդ թվերի նույն աստիճանների արտադրյալին՝ (a⋅b)s=as⋅bs

Օրինակ

(a⋅b)−3=a−3⋅b−3

Առաջադրանքներ։
1․ Հաշվել

2․ Հաշվել․

3․ Գրել ամբողջ ցուցիչով աստիճանի տեսքով․

4․ Հաշվել․

5․ Հաշվել․

Ընթերցանություն

Ակսել Բակունց — Ծիրանի փող

Ես թերթում եմ ուղեգրությունների իմ տետրը և նրա էջերի արանքում գտնում եմ սուսամբարի երկու տերև՝ չոր ու գորշ, ինչպես հանգած մոխիր։ Կռանում եմ թղթի վրա, ռունգերս լայնանում են սուսամբարի հոտից, ու դողալով թերթում եմ տետրը… Հետո պատից վերցնում եմ ծամի նման պիրկ մտրակը։ Ես շոշափում եմ մտրակը, և Ցոլակը խելոք աչքերով նայում է ինձ. նայում է և հանդիմանում։ Ինչո՞ւ էիր մտրակում։ Մտրակը դառնում է սև օձ, որ զարկում էր ձիու ողորկ մարմնին։

Ես նորից եմ թերթում իմ տետրը, և սրտիս վրա իջնում է անդորրը։ Ցոլակը կայտառ վրնջում է, խաղացնում ականջները։ Անընդհատ բարձրանում ենք, անցնում առապար[1] ու քարափ։ Քրտնած ձին մռութը կոխում է ջրերի սպիտակ փրփուրի մեջ և սանձերի երկաթների միջով ծծում սառցահամ ջուրը։ Ինչքան վեր ենք բարձրանում, այնքան մոտ է արևը, և արևը խանձում է դեմք, զգեստ, ձեռք,– այնքան սառն են ջրերը, օդը ջինջ, և լսելի է ծաղիկների մեջ մոլորված մեղվի հանդարտ բզզոցը։

Ցոլակը վրնջում է և արագացնում քայլերը։ Ճանապարհը լայնանում է։ Ահա մի արտ՝ քարե պատով։ Նոսր հասկերը սկսվում են լեռան հովից։ Գյուղը մոտ է, ձին փռռացնում է ռունգերը և խայտալով կրծում սանձը։

Ճանապարհից վերև, բլուրի լանջին մեկը ջրում է մուգ–կանաչ առվույտը։ Ես լսում եմ, թե ինչպես առվի ավազի մեջ զրնգում է նրա ծանր բահը։ Իսկ երբ բարձրացնում է բահը, արևը լուսավորում է բահը և թվում է, թե ջրվորի ուսին բռնկված ջահ է։

– Սա՞ է Ձյանբերդի ճանապարհը…

Ջրվորը բացականչում է ոչ «հա», ոչ «հո»։ Հարցս կրկնում եմ։ Մարդը բահը խրում է առվի ավազի մեջ և գալիս է դեպի ինձ։ Ինչքան մոտենում է ջրվորը, այնքան ավելի բարձրահասակ է երևում։ Ես նայում եմ նրա բաց կրծքին. թվում է, թե նրա ձայնը պիտի խրոխտ թնդա։ Ջրվորը լայն ու ծանր ձեռքը մեկնում է ինձ, ասում է «մեր աչքուն» ու ձեռքը տանում դեպի ճակատը։

Ամենևին էլ խրոխտ չի նրա ձայնը, այլ բարակ ու քաղցր։ Ծերունի է, սպիտակ են ոչ միայն բեղերը և ունքերը, այլև կրծքի մազերը, որ հիշեցնում են խճճված մացառուտ։ Հարցս կրկնում եմ։ – Հա,– ասում է, – մըր գուղն ի… Իդա դար լե շրջվի…– ու գրպանից հանում է ծխախոտի քիսեն։ Առաջարկում եմ գլանակ։ Նա ժպտում է, կարծես ուզում է ասել, որ բարակ գլանակը նուրբ է նրա համար, սակայն վերցնում է և դնում ականջի հետևը։ Ապա ոլորում է մատի չափ հաստ «ծգարան»։

– Յոնջան քո՞նն է։

Նա կուշտ ծծում է ծխախոտը, կուրծքն ուռչում է, չոր կաշվի նման ճռռում են թոքերը։ Ռունգերից և բերանից ծխի քուլաները թաց թողնելով, գլխով է անում։

– Վարկայության նախակահ բերեց հերու։ Անուշ բուս է։ Ինա կուտ (ցորեն) լե մեր է,– գլխով նշան է անում քարոտ սարալանջի կողմը, որտեղ կանաչին են տալիս ցորենի մանր արտերը։ Ես դժվարանում եմ որոշել նրա արտը, բայց գիտեմ, որ ջրվորը հեռվից ճանաչում է նույնիսկ իր արտի կարմիր պուտերը։

– Մըր թախտ կապած ենք գդալ ջրի… Մըր հողեր լե ցվրվուկ։ Է՛հ,» հացի տեղ արուն շատ կերանք։ Հիմա որ սերմ թալինք, սերմ վերունք, էլի գոհություն։

Նրա ուսից կախված է հարգի տոպրակը։ Տարվա այս ժամանակ նրան ինչի՞ է պետք հարդը և ինչո՞ւ է տոպրակը ուսից կախ։

Նա ինձ պատասխանում է, որ ինքը ջրբաժանն է, և գիշերները առուների ջրերն ինքն է բաշխում մանր և ցրված հողակտորների վրա։

– Իսկ հա՞րդը։

Հարդը ջրաչափն է։ Ջրբաժանը ոսկեգույն հարդը շաղ է տալիս առուների ջրերի վրա և որոշում հոսանքի արագությունը, ջրի ծավալը։

– Մուրո՛ո… Մու՜… րո՜ո,– վերևից լսվում է մի է զիլ ձայն,– ջուր խլսա՜վ։

– Տղա լաո՜ …

Ծերունին առավ բահը ու վազեց վերև, երևի ջրի բանդը։ Հետո ես և Ցոլակը շրջեցինք «դարը», իջանք ձորակը, նորեց բարձրացանք, և սարահարթի վրա երևաց լեռնային գյուղը՝ առանց ծառերի, առանց այգիների, օղակված կանաչ մարգագետիններով և բաց առուներով, որոնց ջրերը արևամուտին վարարում են, կեսգիշերին աղմկում խոր ձորերում, իսկ երբ արևը զարթնում է, լռում են՝ լեռան սառույցներից իջնող այդ առուները։* * *

Սպիտակ եզան հետ մտանք բակը։ Եզը գնաց դեպի միակ դուռը, որի ճակատին փակցրած էր աղբ, աղբի վրա՝ ձվերի ներկած կճեպներից խաչ։ Եզը միակ դռնից ներս մտավ, և մենք՝ նրա հետևից։ Գնացինք մութ միջանցքով, ապա մի դուռ բացվեց դեպի ձախ, մթնի մեջ կորավ սպիտակ եզը, նրա հետևից՝ իմ հոգնած ձին, որ լեռների մաքուր օդից հետո անախորժությամբ էր շնչում գոմի կծու հոտը։

Հետո միջանցքի աջ կողմը նույն հանգով երգեց մի այլ դուռ, և բոցերի լույսով, մուխի մեջ երևաց ոսկե ծամիկներով մի աղջիկ, Ազնոն, դուստրը իմ վաղեմի ծանոթի, որի տանը գիշերելու էինք ես և իմ ձին։

Ազնո, Ազնիվ… Երբ հիմա թերթում եմ իմ ուղեգրությունների տետրը, որի էջերի արանքում գտնում եմ չորացած ծաղիկներ և սուսամբարի տերևներ, ես երկա՜ր, երկար նայում եմ դաշտային թիթեռնիկի թևին, որի ոսկեփոշին փայլում է, ինչպես այն օրը, երբ մարգագետնի վրա թիթեռը ծծում էր ջրախոտի ծաղիկները։ Թիթեռնիկի թևի վրա ես կարդամ եմ՝ «Ազնո»… Եվ մտածում եմ, որ Ազնոն հիմա դպրոց է գնում և կտուրների վրա ջինջ ձայնով այլևս չի երգում.

Քանց լուսին ամպի տակով,
Դու ջուր կերթաս ջուխտ դորակով։

Եվ այլևս չի պատասխանի այնպես, ինչպես այն օրը, երբ միասին նստել էինք իրենց բարձր կտուրին, և լեռան միամիտ աղջիկը պատասխանում էր իմ հարցերին.

– Ազնո, կինո տեսե՞լ ես։

– Հաբա օրի չըմ տեսե. շուր մը զարկեր է պատ, կցուցե ձի, աղջիկ, օրիորդ, կարտոֆել։

– Կարմիր Բանակ լսե՞լ ես։

– Կարմիր Բանակ շուր է, քցեր են դրոշակի վրա։

– Ազնո, աստված կա՞։

– Հաբա, Աստված կանաչ ճնճղուկ է։

– Հապա երկի՞նքը։

– Երկինքը զինջիլով կապուկ է եզան կոտոշին։

– Ազնո, որ մեծանաս ի՞նչ ես դառնալու։

– Կեղնիմ օրիորդ։

Ազնո, Ազնիվ…

Բոց էր բարձրանում խոր թոնրից, գվվում էր օդը սնդուի[7] խողովակների մեջ, և թվում էր, թե գվվում էր գետինը բոցերի ուժից, մխի սև քուլաներից, որ հրեղեն սյունի հետ գալարվելով՝ ձգվում էր մինչև լեռնային երկնքի սառն աստղերը։

Իմ վաղեմի ծանոթը կրակի մոտ պատմում էր ջրի և ջրբաժանության, քարոտ հողերի և հանդերի մասին։

– Ինչ եղեր է չեղեր է, գացեր է։ Եղանք գոմշու կոտոշ, կպանք զիրար։ Սև թոն եկավ, արուն առուն ելավ։ Մըր փողպատ ազատինք Մոտկանա երկրեն, մըր Տալվորիկի հուղերեն։ Ախ ու փախ, գիշեր ցերեկ չփլախ[8], սոված ռութ[9]։ Լենինի լույս մեզ ազատության տվեց։ Մենակ մըր սահման նեղ է, շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդ կնեղվի։ Մըր հողերի սահման ղըռ քար է։ Ժողովուրդի նեղության քարից է։ Մըր հողին լե կառավարության, մըր ջան լե…

Նա հույս ուներ, որ Ձյանբերդի քար ու քարափ կանաչով կպատեն, լեռան գագաթին, սառույցների տակ կկառուցեն ջրամբարներ և լեռնային լճակներ, և այլևս գիշերները ձորերով անպտուղ չեն հոսի սառույցների ջրերը։

Նա պատմում էր, որ գյուղի երկու թայֆաները՝ «բարակ» և «հաստ» թայֆան հետզհետե հաշտվում են, առաջանում է նոր սերունդ, որն իրեն չի համարում ոչ Մոտկանա երկրից և ոչ Տալվորիկից, այլ Ձյանբերդից։ Եվ որ ինքը և իրեն հասակակից մարդիկ դեռ հիշում են իրենց ձորերը և դուրանը, որտեղ խոտը բարձրանում էր մինչև կովի կուրծը, այնպես որ կովերը հորթ էին բերում խոտերի միջին, և կովի հետքով գտնում էին հորթին՝ խոտերի մեջ նստած։

– Երեկ ամպ էր, էսօր՝ պարզ արև…

Իմ ծանոթը պատմեց այնպիսի բաներ լեռների մարդկանց մասին, որ այժմ էլ, երբ թերթում եմ իմ տետրը, սիրտս լցվում է կսկիծով և դառնությամբ։ Նրա սերունդը տեսել է և՛ հուր, և՛ պատերազմ, և՛ ջարդ, և՛ գաղթ։ Երբ նրանց քշում էին հարավ, խփում էին և՛ հարավից, և՛ հյուսիսից։ Հրդեհվում էր մի անտառ, և նրանք եղնիկների խմբերի նման, այրվող ծառերի միջից, եղջյուրներով բացում էին իրենց ճանապարհը։ Նրանց քշել են արևմուտք, ապա ձիերի գլուխը դարձրել են հյուսիս և բնակություն հաստատել այս բարձր լեռան վրա։

Իմ ծանոթը պատմում էր, որ Ձյանբերդում ես կտեսնեմ շատ խաչեր՝ դռան ճակատին, եզների եղջյուրներից կախ, կավե կարասների վրա, թոնրի շրթունքներին, նույնիսկ այն խրտվիլակների կրծքին, որոնց ցցում են արտերում՝ ճնճղուկների դեմ։ Որ Ձյանբերդում ապրում է մունջ Սևդոն, որը հագնում է մազեղեն կոշիկ՝ «խարուկ», ինչպես Մոտկանա երկրում, որն «իր բերնին նալ է զարկեր և չի խոսում նրանց հետ, որոնք Մոտկանից չեն։

Ձյանբերդում միայն մի մարդ կա, որի առաջ խոնարհվում է համառ Սևդոն։ Այդ մարդը Հազրոն է, ինչպես անվանեց իմ ծանոթը՝ լեռան գյուղերի ամենալավ մարդը։

Բայց մեր զրույցը խանգարվեց, որովհետև լսվեց ոչխարների մայունի աղմուկը, Ազնոն տեղից թռավ, դուրս թռավ, դուրս եկան և մյուսները, նրանց հետ՝ ես:

Լեռներից գյուղի վրա իջնում էին այծերի ու ոչխարների հոտերը: Ի՜նչ աշխույժ աղմուկ էր, ինչպիսի՜ զվարթություն, կանչեր, շան կաղկանձ, պղնձե կովկիթների զրնգոց, բառաչ, մայուն և հովիվների սուլոցներ: Կարծես ավար էին բերում գյուղ, և կին, աղջիկ, երեխա ու տղամարդ փողոցներից դեպի բակերն էին քշում այծ, ոչխար, հորթ:

Իմ ծանոթի բարձր կտուրից ես նայում էի Ձյանբերդին, Արարատյան դաշտին, որտեղ կանաչներով շրջապատված գյուղերը հետզհետե սուզվում էին երեկոյան մութի մեջ, և ավելի պայծառանում էին քաղաքների կրակները:

Երբ հիշում եմ այդ երեկոն, քաղաքների կրակները և դաշտի վրա իջնող գիշերը, Ձյանբերդի ներքևի կտուրի վրա տեսնում եմ մի մարդո, թիկունքը դեպի ինձ, դեպի լեռան գագաթը, երեսը դաշտի կողմը, և լսում եմ մեռան գյուղերի ամենալավ մարդու նվագը:* * *

Նրա հայրենիքը եղել է քարոտ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռների գագաթները՝ ապառաժներ: Տաք կիրճերում, լեռնային վտակների ափերին, կանաչում էր վայրի խաղողը, և նրա որթը մագլցում էր պղնձագույն ժայռերի վրա: Աճում էր և վայրի հոնը, երբեմն թուզը: Իսկ բարձրերում, որտեղ քարափների վրա ցրված էին նրանց աղքատ գյուղակները, ցանում էին կորեկ և վաղահաս ցորեն: Երբ հասնում է կորեկը, ձորերից բարձրանում էին գազանները: Մարդիկ արտերի եզրին խարույկ էին վառում, որպեսզի արջերը չտրորեն կորեկը:

Նրա մանկությունը խաղացել է այդ քարափների վրա: Ինչպես Ֆավն[12], այդ պատանին փող է նվագել քարանձավների ստվերում, և նրա պարզ երգերին արձագանքել են ձորերը: Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դեմքը, ցուրտը, և արևը խանձել են նրա կուրծքը, ինչպես լեռան լանջը: Նա կռվել է գազանների հետ, և նրանց հետ, որոնք հրացանների կրակոցների աղմուկով քշում էին նախիրը, ոչխարը, առևանգում կին ու երեխա:

Թվում էր, թե մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ և ցախ, ձմեռը կլսի հին զրույցները՝ Ձենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին:

Բայց պայթեց պատերազմը, եղավ զորաժողով, բռնություններ, հրդեհեցին դաշտի գյուղերը, հրդեհաձիգները ձորերով բարձրացան մինչև լեռների գագաթները, մինչև նրանց խեղճ խրճիթները, հրացանները որոտացին, և շողացին սրեր, ամպերի փոխարեն քարափների վրա նստեց այրվող գյուղերի մուխը: Բոցը հասավ դեղնած արտերին, կրակը լափեց և՛ սերմ, և՛ սերմնացան:

Հազրոն առավ իր կնոջն ու աղջկան և ծերպերով, քարայծի արահետներով անցավ լեռից-լեռ, քարանձավից-քարանձավ, կերավ ընդեղեն[13] և ալոճ, և մասուր,- ապա հոգնած, ահը աչքերի մեջ գնաց հարավի կողմը, գնաց մերթ իբրև քուրդ հովիվ, մերթ իբրև քաղցած գայլ և հասավ անծանոթ մի աշխարհ, որտեղ ոչ լեռներ կային ոչ լեռնային լույս աղբյուրներ: Շոգ հարթավայր էր, պղտոր դեղին գետերով, որոնց ջրերի մեջ չէին երևում այն կապույտ առվակներըմ որ իջնում էին իրենց լեռների սառույցներից:

Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրավուն սրինգը, որի վրա նվագել էր կապույտ լեռների երգերը, և նրա մատներր խաղացին ծիրանի փողի վրա։ Հազրոն շոգից խանձված շրթունքներով գրկեց փողի բերանը, ինչպես Լեռնային գյուղերում ջուր են խմում կավե դորակներից։ Ջրի նման գլգլում էր նրա նվագը, լեռների երգը՝ շոգ հարթավայրում։

Լաց լացեց կինը, փոքրիկ աղջիկը քնեց մոր ծնկների վրա, լացեց և Հազրոն, հետո թեթևություն իջավ սրտի վրա, ինչպես կապույտ ամպը նստում էր Մարութա բարձր սարին։

Ապա սրբեց արցունքը, ուսն առավ աղջկան, առաջ՝ կնոջն և ետ նայեց։ Փոշի էր նստել հեռվի լեռների վրա, և չէին երևում իրենց բարձր լեռները։

Հազրոն ասավ կնոջը.

Էսօր դուման[14] է մեր լեռան վրա, վաղը նորից արև կծագի;

Բռնեցին մի ճանապարհ, մոլորվեցին հազար ճանապարհներում, հետո, երբ արդեն սպիտակ մազեր կային նրա գլխին, Հազրոյի քոչը ելավ այս բարձր լեռը։* * *

Հանդարտվում էր գյուղի երեկոյան աղմուկը։

Լեռան սպիտակ սառույցները լույս էին տալիս։ Մարգագետինները ծխում էին դաղձի բույր։ Բարակ լուսինը դողդողում էր, և նրա լույսի տակ եզների շողիքը[15] օրորվում էր արծաթյա օղակների նման։ Դադրած եզները ննջում էին, և լուսնի տակ նրանք նման էին մարմարե արձանների։

Ներքևի կտուրի վրա հավաքվել են գյուղի հոգնած մշակները։ Երեկոյան մութի մեջ նրանք ավելի հաղթամարմին են, ինչպես գեր եզները։

Ես բարձրանում եմ կտուրը։

Այնտեղ չորս փոքրիկ աղջիկներ կան և մի տղա։ Մի բարձրահասակ մարդ զբաղվում է նրանց հետ։ Աղջիկները հարձակվում են փոքրիկ տղայի վրա, իսկ տղան հրում է նրանց, ապա իրար են խառնվում և գլորվում կտուրի վրա։ Բարձրահասակ մարդր քրքջում է, մյուսների խոսակցությունը դադարում է, և լեռնեցու բոց աչքերով նրանք նայում են երեխաների կռվին։ Ցավից ճչում է մի աղջիկ և վազում կտուրի վրա նստածներից մեկի, ըստ երևույթին հոր, գիրկը։ Հայրը ծիծաղում է.

– Հաբա աղջիկ, գռիվ տփոնք է։

Բարձրահասակ մարդը բաժանում է մյուսներին, գրկում է տղային, որ կորյունի նման կռվում էր հասակակից երեք աղջիկների հետ։

– Բաբեն ղուրբան, հերիք,– ասում է մարդը։ Իսկ տղան նրա գրկի մեջ թպրտում է, կարծես հիմա պիտի թռնի շիվար աղջիկների վրա։

Մեկը աղջիկներին պատվիրում է տուն գնալ, և նրանք փայտե սանդուղքով իջնում են ցած։

Տիրում է լռություն։ Միայն բարձրահասակ մարդը զվարթ քրքիջով հանգստացնում է տղային.

– Բաբեն ղուրբան, չէ՞ աղջիկ լե մեղք է…

– Մինչև էնի չզարկեր, ես լե չզարկի,– բողոքում է տղան։

– Հազրո՛,– կանչում է նստած ստվերներից մեկը,– չալե՜ս։

Ուրեմն այս բարձրահասակ մարդն է Հազրոն, որի մասին պատմել էր ինձ իմ վաղեմի ծանոթը։

– Խնամին, խնամին…

– Յար խուշտա…

Տղան արագ իջնում է նրա գրկից և վազում ներքև։ Հազրոն մոտենում է ինձ և մեկնում ձեռքը։

– Բարի տեսանք։

Նա ունի լայն ճակատ, որ լուսնի տակ պղնձագույն է երևում, ճերմակ մազեր և կեռ արծվաքիթ։ Նրա աչքերը փայլում են երիտասարդական ավյունով։

– Կխաղա՞ք,– նայում է մյուսներին։ Ես երբեք, երբեք չեմ մոռանա այդ լուսնյակ գիշերը. բարձր լեռան մի գյուղում, Հազրոյի տան կտուրը, նրա նվագը և հսկաների հին պարը։

Տղան տնից բերեց սրինգը, այն ծիրանի փողը, որ քիչ ավելի երկար էր մեր հովիվների սովորական սրինգից։ Նա կանգնեց կտուրի ծայրին, փողի բերանը դարձրեց դեպի գյուղի կողմը, և հետզհետե, ինչպես լուսաբացը լեռներում, զարթնեց «Յար խուշտան»։ Նա սկսեց դանդաղ և մեղմ, հետո ձայները զորացան, արագացավ չափը։ Հետո վայրենի կանչով վեր թռավ ջրբաժանը, կանգնեց կտուրի մեջտեղ, նրան հետևեց երկրորդը, երրորդը, և շուտով նրանց երկու շարքը, ինչպես երկու վիթխարի ապառաժ, զարնվեցին իրար՝ ձեռքերով, ծնկներով և կրծքով։ Նվագն ավելի թնդեց. դողում էին կտուրի գերանները, կարծես իրար վրա արշավում էին բանակներ։ Նրանց ձեռքերի հարվածը պողպատի ձայն էր հանում, և կայծեր էին թռչում նրանց բորբոքված աչքերից։

Հարևան կտուրների վրայից, տների բակերից կանայք և աղջիկները դիտում էին լեռնականների պարը։ Երբ մի շարքը մյուսին ետ էր մղում ձեռքերի հարվածով, կարծր կրծքերի զարկով, նահանջողները արշավում էին նոր թափով, որպեսզի վրիժառու լինեն ամոթի և պարտության համար։

Հազրոն նվագում էր իր ծիրանի փողը, նվագում էր նոր զվարթությամբ այն երգը, որ իբրև երիտասարդ Ֆավն նվագել էր իր հայրենի քարանձավներում, այնտեղ, ուր ամպերր հյուղակներից ցածր են լողում և երբ զարկում է կայծակի լախտը, մի վայրկյան բռնկվում են ձորերը։

Նրանք գնացին։

Կտուրի վրա մնացինք Հազրոն և ես։ Տուն գնաց և այն փոքրիկ տղան, նրա թոռը։ Լուսնի տակ ես դիտում էի նրա կարմրավուն փողը։ Նա ծանր էր և կարծես ձուլված էր ծանր մետաղից։ Ես բռնում էի այդ փողը գիշերային զովի դիմաց, և փողը մեղմ քամուց մետաղի ձայն էր հանում։

Իսկ Հազրոն պատմում էր, որ իր կյանքում ամենածանր հարվածը եղել է կնոջ մահը։ Աղջիկն ամուսնացել է դաշտի գյուղում։ Պապի մոտ հաճախ է լինում այն փոքրիկ տղան, նրա առաջին թոռը։

Աստղերի և լուսնի տակ փռվել էր Արարատյան դաշտը։ Մասիսների ձյունոտ գագաթների սպիտակ ցոլքը լույս էր գցում մինչև երկնքի խորքը։ Հեռվում, ուղտերի քարավանի նման ձգվել էին Հայկական պարի լեռները։

– Կտեսնե՞ս էն գուղ, կրակների ձախ կողմը։

Հովվական կրակների ձախ կողմը, դաշտի վրա երևում էր մի սև կետ։

– Հոնի[16] զիմ նշանածն ա թաղուկ։

Երբեմն նա իջնում է լեռան գյուղից, վերցնում է չոր ցախ և կնոջ գերեզմանի գլխավերևը կրակ վառում։ Նա նստում է այնքան, մինչև հանգչում է կրակը, հետո տխուր, տխուր նվագում է ծիրանի փողը և այն երգերը, որ նվագում էր իրենց հեռու երկրում, որտեղ ինքը հովիվ էր, կինը՝ գյուղական աղջիկ։ Հետո թեթև հոգով գնում է աղջկա տունը, լսում է նրա տան աղմուկը, խաղում է թոռների հետ և մենակ ճանապարհ ընկնում դեպի լեռը, դեպի լեռան գյուղի իր պարզ խրճիթը։

– Հազրո, դու լա՞վ էիր ապրում քո գյուղում։

– Մեր քարափների վրա՞։ – Եվ լռում է։

– Հեյ վա՜խ ջահելություն, թռար…

Եվ նորից վերցնում է փողը։

Նվագում է, այս անգամ ոչ թե լեռնականների կորովի երգը, որից բորբոքվում է արյունը, – այլ հովվական պարզ մի երգ։ Կա և թախիծ այդ երգի մեջ, կարծես մեկը մոլորվել է խոր ձորերում և տխուր հեկեկում է, կա և ջինջ ուրախություն, երբ լեռների վրա ծագում է արևը, ելնում է ծուխը, մշակը գնում է աշխատանքի, վերջապես կան և կարոտի հնչյուններ՝ վերադարձի և վերջին հույսի։

– Հաղ մի[17] երթամ տեսության մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութա բանձր սարին։ Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անուշ խոտերու վրեն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ շորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղության զիմ երգեր, մարդիկ հալալ զուլալ ախպրտոց պես գրկեն զիրար, չեղնի ոչ տեր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնություն։ Փչեմ զիմ ծիրանի փող, էլման[18] ծուխ բարձրանա երդիկներեն, խմեմ մըր լուս աղբըրներեն, զիմ քրտինք կաթա մըր քարերու վրեն, մըր բանձր սարի ամպ թող լիզա զիմ սիվտակ ոսկորներ…

– Հազրո, իսկ ու՞մ կտաս քո ծիրանի փողը։

– Զիմ փող կիտամ իմ քաջարծիվ թոռնիկին։* * *

Փողոցում խաղաղություն է։

Քնել են հոգնած մարդիկ, և փողոցի լապտերների լույսի տակ օրորվում են քաղաքի տները, նրանց սև պատուհանները։ Լեռներից զով է իջնում քաղաքի վրա, և գիշերային զովը բերում է լուսամբարի բույրը, լեռների հստակ օդը և մաքուր ջրերի ձայնը։

Ես գոցում եմ ուղևորության իմ տետրը, նրա մեջ սուսամբարի երկու տերև՝ գորշ ու չոր, ինչպես հանգած մոխիրը։ Լեռների վրա վրնջում է իմ ձին՝ ինչպես սանձարձակ ուրախությունը, ինչպես սպիտակ ջրվեժը, որ իջնում է բարձրերից, թափով կտրում դաշտը, խառնվում մի պղտոր գետի և ուրիշ ջրերի հետ գնում դեպի անեզր ծովը։

Ձյանբերդ… Ձյանբերդ…

Դու դառնում ես անպարտելի ամրոց, քո բարձր լեռները զարթնել են, և քո լանջերին հնչում են հաղթության երգերը։

Մի վիթխարի ծիրանի փող, առանց հին ահի և նոր խնդությամբ հնչեցնում է մեր արդար երգերը։


1931

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы