Դիտել<<Урок из космоса. Физика невесомости>>,և
17․02-21․02;24․28
Կրկնել նախորդ թեմանները։
Կատարել Գ.Մխիթարյանի <<Գիտելիքների ստուգման առաջադրանքներ մաս II >>-ից էջ3 -ից մինչև էջ8 -ի տարբերակները։
Կարգի բերել բլոգները։Պատրաստ լինել բանավոր հարցմանը։
Թեման․Գաղափար մեխանիկական տատանումների մասին:
Դասարանում քննարկվող հարցեր.
1.Մեխանիկական տատանումների տարբեր օրինակներ
Ժամացույցի ճոճանակի շարժումը, Ճոճանակի տատանումները։
2.Ի՞նչն է բնորոշ բոլոր տատանողական շարժումներին
Շարժման կրկնությունը որոշակի ժամանակաշրջանից հետո։
3.Ո՞ր տատանումներն են անվանում պարբերական
Երբ տատանողական շարժումը կրկնվում է հավասար ժամանակահատվածներից հետո։
4.Ո՞ր ֆիզիկական մեծությունն է կոչվում տատանումների պարբերություն
Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս մեկ ամբողջական տատանում կատարելու համար անհրաժեշտ ժամանակը:
5.ի՞նչ միավորներվ է արտահայտվում տատանումների պարբերությունը
Պարբերությունը չափվում է վայրկյաններով։
6.ի՞նչ է տատանումների լայնույթը:ինչ միավորներվ է այն արտահայտվում;
Մարմնի առավելագույն շեղումը հավասարակշիռ դիրքից։
7.ի՞նչ է տատանումների հաճախությունը;Ինչ միավորներով է այն արտահայտվում
1 վայրկյանի ընթացքում կատարվող տատանումների քանակը:Չափման միավորն է Հց:
8.Ո՞ր հաճախությունն է կոչվում 1Հց։
Եթե մարմինը կատարում է 1 ամբողջական տատանում 1 վայրկյանում, ապա նրա հաճախությունը հավասար է 1 Հց։
Սովորել Է. Ղազարյանի դասագրքից էջ61-ից մինչև էջ 76
Փորձ,որը կարող եք կատարել տանը․
1.100սմ երկարությամբ թելից կախեք որևէ գնդիկ(կստացվի թելավոր ճոճանակ),այն կախեք այնպես,որ փոքր-ինչ սեղանից կամ գետնից բարձր լինի:Գնդիկը շեղեք հավասարակշռության դիրքից 8-ից 10սմ և բաց թողեք:Չափեք 40 լրիվ տատանումների ժամանակը,բանաձևերով հաշվեք տատանումների պարբերությունը և հաճախությունը:
Փորձը կրկնեք՝ կարճացնելով թելը չորս անգամ,տատանումների լայնույթը դարձնելով 2սմ- ից 3սմ:
Արեք եզրակացություն ճոճանակի թելի երկարությունից տատանումների պարբերության և հաճախության կախումների վերաբերյալ:
