Ինքնաստուգում

Առյուծ

Կարդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Ըստ երեւույթին, առյուծին կենդանիների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ կեցվածքի, բարձր ու հպարտ կեցվածքի, նույնքան բարձր ու հպարտ բնավորության համար։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

Արքա, հպարտ, էգոիստ

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել

արքա-թագավոր, խոշոր-մեծ, վեհ-բարձր, կասկածել-կեղակարծել։

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո, ծանր-թեև, խոշոր-փոքր, մեծահոգի-փոքրոգի, ոչնչացնել-առաջացնել, կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

Ընձառյուծին

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

Ապրում է

Սպասում է

Զիջում է

Ասել

Կշռում է

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

Յոթ հարյուր, ութ հարյուր, երե քհարյուր, երկու հարյուր երեսուն,

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

Նա վտանգավոր որսի վրա բացահայտ է գնում՝ իր բառձր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների հզոր արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրեջք, պառկել, զարդարվել, արտնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-թխվածք, բացվացք, պատմվացք

-ային-գարնանային, աշնանային, ձմեռային

-ական-դպրոցական, ծառայողական, ծաղկեղեն

-ակ-տնակ, նավակ, գնդակ

-եղեն-բանջարեղեն, ոսկեղեն, սպասքեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։

 Թեպետ առյուծների կրճատման բնական պատճառներն ամբողջությամբ հայտնի չեն, այնուամենայնիվ, հարկ է նշել մարդու կենսագործունեության անուղղակի ներգործության բացասական հետևանքների մասին։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s