Թեստ 3

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոի արկածները

Մի ան□ամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝  բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են. ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես՝արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին  նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Եվ, այսպես որոշելով, նա կանգնեց ծառի տակ ու ոչ կատակ, ոչ լուրջ ճչաց.

-Է՜յ, տանձեր, հապա մի ցած թափվեք:

«Թը՛փ-թը՛փ-թը՛փ»,- պատասխանեցին տանձերը՝ անձրևի նման ցած թափվելով:

Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին և նույն բանը կրկնեց: Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում:

Ջելսոմինոն շատ ուրախ էր դրա համար:

«Այսպես ես ահագին ուժ կխնայեմ,- խորհում էր նա,- ափսոս, որ առաջ չէի մտածել այս մասին»:

Մինչ Ջելսոմինոն շրջում էր իր պարտեզում ու այդ ձևով հավաքում տանձերը, հարևան արտում քաղհան անող մի գյուղացի տեսավ նրան: Նա տրորեց աչքերը, քիթը կսմթեց և, եր□ համոզվեց, որ տեսածը երազ չէ, վազեց կնոջ մոտ.

-Գնա, մի տես ̀ ինչ է կատարվում,- դողալով ասաց նա կնոջը,- ես համոզված եմ, որ Ջելսոմինոն չար վհուկ է:

-Ի՜նչ ես ասում. նա բարի, սուր□ ոգի է:

Մինչ այդ ամուսինները բավական խաղաղ էին  ապրել, բայց այստեղ նրանք կպան իրար: Հանկարծ ամուսնու գլխում մի միտք ծագեց.<<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>:

Հարևաններին կանչելու միտքը դուր եկավ կնոջը: Նա դեմ չէր մի ավելոր□ անգամ շաղակրատելու հնարավորություն ստանալուն, դրա համար էլ մի ակնթարթում անհետացավ:

Դեռ արևը մայր չէր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին: Բնակիչները բաժանվել էին երկու մասի: Մի մասը պնդում էր, թե Ջելսոմինոն բարի ոգի է, իսկ մյուսներն ապացուցում էին, թե նա չար կախարդ է:

  1. Տեքստի 4  բառերում  տառի փոխարեն  վանդակ  է  դրված, դու՛րս գրիր այդ բառերը ̀  լարացնելով բաց թողած տառերը:

_ անգամ _ սուրբ_ ավելորդ_ երբ_________________

_____________________

_____________________

____________________

  • Բնագրից դու՛րս գրիր չորս բարդ բառ,  բաժանի՛ր բաղադրիչների:

_____Քմա_________________                             ____հաճույք_______________

_____Ակն_________________                             _____թարթ______________

_____Քաղ_________________                             _____հանդ______________

_____Այս_________________                             _______պես_____________

  • Տեքստից դու՛րս  գրիր տրված բառերի հոմանիշները.

ա/ աստիճան         ____Սանդուխտ__________      

բ/ սիրուն                ___Գեղեցիկ___________

գ/ բղավել               ___Ճչալ___________

դ/ դաշտ                 ___Պարտեզ___________

  • Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ քաղհան – բարդ 

բ/ չար – պարզ

գ/ երազ  – ածանցավոր

դ/տանձ — պարզ

  • Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/հարևան
բ/ ճյուղ

գ/ ծառ

դ/ամուսին

  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:

ա/ պարտեզ – գոյական

բ/ տանձ – գոյական   

գ/ առավոտյան -գոյական         

դ/  միտք – գոյական

  • Տեքստից ընտրի՛ր չորս բառ (ոչ բայ) և դարձրու՛  բայեր:

____Երկար_______________                            ___երկարել_______________

_____Գեղեցիկ______________                            ___գեղեցկանալ_______________

____Մայր_______________                             ____մայրանալ______________

____Ցածր_______________                             ___ցածրանալ_______________

  • Որ՞ն է տրված նախադասության ենթական.


Ջելսոմինոն մոտեցավ մյուս ծառին: 

__ո՞վ_Ջելսոմինոն______________

  • Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

_____________Իսկ եթե օգտվել իմ ձայնից____________________________________________________________

_________________________________________________________________________

_________________________________________________________________________

  1. Կետադրի՛ր տեքստում ընդգծված նախադասությունը: Դեռ արևը մայր չեր մտել, երբ ամբողջ շրջակայքն իմացավ պատահածի մասին։ Բնակիչները բաժանվել էին երկու մասի։
  1. Դո՛ւրս գրիր Ջելսոմինոյին բնութագրող արտահայտություններ:

____Բարի հոգի,_չար հոգի,__սուրբ հոգի,_________________________________________________________________

________________________________________________________________________

  1. Ո՞րն էր Ջելսոմինոյի հիմնական նպատակը.  

ա/ ահագին ուժ խնայելը

բ/ բարձր ձայն ունենալը

գ/ ճյուղերից տանձեր թափելը

դ / սանդուղք բերելը

  1. Ի՞նչ միտք ծագեց Ջելսոմինոյի մտքում:

__________Օգտվեմ իմ ձայնի՞ց։_____________________________________________________________

_______________________________________________________________________

  1. Ինչո՞ւ էր բնակիչների մի մասը Ջելսոմինոյին համարում չար վհուկ, մյուս մասը՝ բարի ոգի:

_____ Ամեն անգամ, երբ նա գոռում էր՝ «թափվե՛ք», տանձերը ճյուղերից այնպես էին պոկվում, կարծես հենց դրան էին սպասում: ___________________________________________________________________

________________________________________________________________________

  1. Ինչո՞ւ հարևաններին կանչելու միտքը դուր եկավ գյուղացու կնոջը:

____ <<Արի հարևաններին կանչենք: Թող նրանք էլ նայեն Ջելսոմինոյին, տեսնենք ̀ ի՞նչ կասեն>>: ___________________________________________________________________

_______________________________________________________________________

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s